Էլեն Ալիեն
Էլեն Ալիեն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Նաև հայտնի է որպես | Ellen Allien |
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1968[1] (56 տարեկան) Արևմտյան Բեռլին, Գերմանիա[1] |
Երկիր | Գերմանիա |
Ժանրեր | տեխնո |
Մասնագիտություն | դիջեյ |
Լեյբլ | BPitch Control? |
Կայք | ellenallien.de |
Ellen Allien Վիքիպահեստում |
Էլեն Ֆրաց (գերմաներեն՝ Ellen Fraatz, առավել հայտնի է Էլեն Ալիեն / Ellen Allien բեմական անունով․ սեպտեմբերի 16, 1968[1], Արևմտյան Բեռլին, Գերմանիա[1]), գերմանացի էլեկտրոնային երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր և BPitch Control երաժշտական լեյբլի հիմնադիր։ Նրա Stadtkind ալբոմը նվիրված է Բեռլին քաղաքին, և նա շեշտում է, որ վերամիավորված Բեռլինի մշակույթը իր երաժշտության հիմնական ներշնչանքներից մեկն է[2]։ Նա երգում է և՛ գերմաներեն, և՛ անգլերեն։ Նրա երաժշտությունը բնորոշվում է որպես IDM-ի և տեխնո երաժշտության միաձուլում, որը միտված է պարահրապարակին և պարունակում է նկատելի փորձարարական տարրեր։ Էլենն ապրում է Բեռլինում և այն անվանում է «աշխարհի լավագույն քաղաքը»։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեն Ալիենը ծնվել ու մեծացել է Արևմտյան Բեռլինում[3]։ 1989 թվականին նա ապրել է Լոնդոնում, որտեղ առաջին անգամ շփվել է էլեկտրոնային երաժշտության հետ[4]։ Երբ որոշ ժամանակ անց վերադարձել է Բեռլին, նկատել է, որ էլեկտրոնային երաժշտությունը մեծ ժողովրդականություն է վայելում Գերմանիայում[4]։ 1992 թվականին նա դարձավ ռեզիդենտ դիջեյ Bunker-ում, Tresor-ում և E-Werk-ում[5][6]։ Ապա նախաձեռնեց իր սեփական շոուն Բեռլինի Kiss FM ռադիոկայանի եթերում և ստեղծեց իր ձայնագրման լեյբլը՝ երկուսն էլ անվանելով «Braincandy»: Տարածման հետ կապված խնդիրների պատճառով նա 1997 թվականին մի կողմ թողեց Braincandy պիտակը և փոխարենը սկսեց կազմակերպել երեկույթներ «Pitch Control» խորագրով[6]։
2001 թվականին թողարկեց իր առաջին ալբոմը՝ Stadtkind-ը, 2003 թվականին՝ երկրորդ ալբոմը՝ Berlinette-ը, 2005 թվականին՝ Thrills-ը, որին հաջորդեց Orchestra of Bubbles-ը․ վերջինս 2006 թվականին Apparat-ի հետ համագործակցության արդյունք էր։ Այդ նույն տարում Ալիենը գործի գցեց իր սեփական նորաձևության գիծը՝ «Ellen Allien Fashion»-ը[7]։
2008 թվականին մինիմալիստական Sool- ից երկու տարի անց թողարկեց իր հինգերորդ սոլո ալբոմը՝ Dust-ը։
Ալիենը հանդես եկավ էլեկտրոնային երաժշտության մասին 2009 թվականին նկարահանված «Խոսելով կոդով» վավերագրական ֆիլմում[8]։ Այնուհետև նա աշխատեց «Drama Per Musica» պարային ներկայացման երաժշտության վրա, որի պրեմիերան կայացավ Փարիզում 2011 թվականի մարտին, Ալեքսանդր Ռոկոլիի և Սևերին Ռիեմի ղեկավարությամբ։ Ուղեկցող «LISm» ալբոմը թողարկվեց 2013 թվականին և, ինչպես նրա դիջեյ սեթերը, միավորում է տարբեր երաժշտական ոճերը միատարր ամբողջության մեջ[9]։
Դրան հաջորդած «Նոստ»-ը աչքի է ընկնում բազմազանությամբ, սակայն էլեկտրոնային սպեկտրի շրջանակներում։ Այսդ կերպ՝ նա վերադառնում է իր անդերգրաունդյան տեխնոիդ արմատներին և մոտ երեք տասնամյակ հետո հավատարիմ է մնում պարահրապարակի իր սկզբունքներին[10]։
2019-ին Էլեն Ալիենը գործարկեց իր UFO Inc. լեյբլը մի EP-ով, որը պարունակում էր էպիկական «UFO», որն ամբողջ ամառ եղել էր իր դիջեյ-սեթերում[11]։
Էլեն Ալիենը համերգներով մշտապես հանդես է գալիս Նիցայի, Բարսելոնայի և Սիրկոլոկոյի ակումբներում, Իբիցայում և, բացի այդ, հաճախ այցելում այնպիսի ակումբներ, ինչպիսին է Մադրիդի Mondo-ն։ Նա սկսեց իր արդեն հանրահայտված «Մենք մենակ չենք» երկամսյա շրջագայությունները Գրիսմյուլեում, իր սիրելի և աշխույժ հայրենի Բեռլինում, կհյուրընկալվի նաև աշխարհի այլ քաղաքներում։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա հաճախակի ելույթ է ունենում երաժշտական փառատոներում, օրինակ՝ Գերմանիայի MELT-ում, ֆրանսիական N․A․M․E․-ում[12]։
Ձայնագրման լեյբլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին Ալիենն ստեղծել է BPitch Control տեխնո լեյբլը[6][13], 2005 թվականին՝ դրա ենթալեյբլը՝ Memo Musik անվանումով։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 – Stadtkind (BPC021)
- 2003 – Berlinette (BPC065)
- 2004 – Remix Collection (BPC080)
- 2005 – Thrills (BPC106)
- 2006 – Orchestra of Bubbles (BPC125)
- 2008 – Sool (BPC175)
- 2010 – Dust (BPC217)
- 2013 – LISm (BPC264)
- 2017 – Nost (BPC330)
- 2019 – Alientronic (BPX001)
- 2020 – AurAA (BPX009)
EP-ներ / սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995 – "Ellen Allien E.P."(XAMP03)
- 1995 – "Ellen Allien Vol. II [Yellow Sky]" (MFS7074-0)
- 1997 – "Be Wild" (BRAINCANDY002)
- 1997 – "Rockt Krieger" (BRAINCANDY003)
- 2000 – "Last Kiss '99" (BPC008)
- 2000 – "Dataromance" (BPC013)
- 2001 – "Dataromance" (Remixes) (BPC029)
- 2001 – "Stadtkind" (Remixes) (BPC030)
- 2002 – "Erdbeermund" (BPC041)
- 2003 – "Trash Scapes" (Remixes) (BPC066)
- 2003 – "Alles Sehen" (Remixes) (BPC073)
- 2004 – "Astral" (BPC085)
- 2005 – "Magma" (BPC105)
- 2005 – "Your Body Is My Body" (BPC113)
- 2006 – "Just A Man/Just A Woman" (with Audion) (SPC36)
- 2006 – "Down" (Remixes) (BPC116)
- 2006 – "Turbo Dreams" (BPC124)
- 2006 – "Way Out" (Remixes) (BPC129)
- 2006 – "Jet" (Remixes) (BPC135)
- 2007 – "Go" (BPC160)
- 2008 – "Sprung / Its" (BPC176)
- 2008 – "Out Remixes" (BPC178)
- 2008 – "Elphine Remixes" (BPC181)
- 2008 – "Ondu / Caress" (BPC186)
- 2009 – "Lover" (BPC199)
- 2010 – "Pump" (BPC209)
- 2010 – "Flashy Flashy" (BPC216)
- 2011 – "Dust (remixes)" EP (BPC232)
- 2014 – "Freak" EP (BPC300)
- 2015 – "Allien RMXS" (BPC313)
- 2015 – "High" (BPC315)
- 2016 – "Turn Off Your Mind" (BPC324)
- 2016 – "Landing XX" (BPC328)
- 2018 – "Take A Stand" (NONPLUS064)[14]
- 2019 – "Ufo" (UFO INC001)[15]
- 2019 – "La Música Es Dios" (UFO INC003)
- 2020 - "Auraa"
- 2021 - "Rosen EP"
- 2023 - "Dance And Kill" with Ash Code
Mix CD-ներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 – Flieg mit Ellen Allien ("Fly with Ellen Allien")
- 2002 – Weiss.Mix ("White mix")
- 2004 – My Parade
- 2007 – Fabric 34: Ellen Allien
- 2007 – Time Out Presents – The Other Side: Berlin
- 2007 – Bpitch Control Camping Compilation 03
- 2008 – Boogybytes, vol. 04
- 2010 – Watergate 05
- 2011 – On The Road Mix (Bpitch Control) – For the German issue of DJMag
Ռեմիքսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996 – Gut-Humpe – "Butterpump (Ellen Allien rmx)"
- 1996 – Gut-Humpe – "Butter (Ellen Allien dub)"
- 2001 – Malaria! – "Eifersucht (Ellen Allien rmx)"
- 2001 – Miss Kittin & Goldenboy – "Rippin Kittin (Ellen Allien rmx)"
- 2001 – PeterLicht – "Die Transsylvanische Verwandte Ist Da (Ellen Allien Fun Maniac mix)"
- 2002 – Covenant – "Bullet (Ellen Allien rmx)"
- 2003 – Apparat – "Koax (Ellen Allien rmx)"
- 2003 – Barbara Morgenstern – "Aus Heiterem Himmel (Ellen Allien rmx)"
- 2003 – OMR – "The Way We Have Chosen (Ellen Allien rmx)"
- 2003 – Sascha Funke – "Forms And Shapes (Ellen Allien rmx)"
- 2003 – Vicknoise – "Chromosoma 23 (Ellen Allien rmx)"
- 2004 – Gold Chains – "Let's Get It On (Ellen Allien rmx)"
- 2004 – Miss Yetti – "Marguerite (Ellen Allien rmx)"
- 2004 – Neulander – "Sex, God + Money (Ellen Allien rmx)"
- 2005 – George Thompson – "Laid Back Snack Attack (Ellen Allien Via mix)"
- 2006 – Audion – "Just A Man (Ellen Allien rmx)"
- 2007 – Բեք Հենսեն – "Cellphone's Dead (Ellen Allien rmx)"
- 2007 – Louderbach – "Season 6 (Ellen Allien Away rmx)"
- 2007 – Safety Scissors – "Where Is Germany And How Do I Get There (Ellen Allien Germany rmx)"
- 2009 – Uffie – "Pop The Glock (Ellen Allien Bang The Glock Mix 2009)"
- 2010 – We Love – "Hide Me (Ellen Allien Remix)" (BPitch Control)
- 2011 – Moderat – "Seamonkey (Ellen Allien Remix)" (BPitch Control)
- 2011 – AUX 88 – "Real To Reel (Ellen Allien Remix)" (Puzzlebox Records)
- 2012 – Telefon Tel Aviv – "The Birds (Ellen Allien Remix)" (BPitch Control)
- 2014 – Shinedoe – "Panomanic (Ellen Allien Remix)" (Intacto Records)
- 2017 – Skinnerbox – "Gender (Ellen Allien Remix)" (Turbo)
- 2017 – Depeche Mode - "Cover me (Ellen Allien U.F.O. Remix)" (Mute Records)
- 2018 – Mount Kimbie - "T.A.M.E.D. (Ellen Allien U.F.O. Rmx)" (Warp Records)
- 2019 – Loco Dice - "We're Alive (Ellen Allien About XX Remix)" (Desolat)
- 2019 – Shlømo - "Mercurial Skin (Ellen Allien Remix)" (Taapion Records)
- 2020 – Amotik - "Tetalis (Ellen Allien Remix)" (AMOTIK)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #134965655 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Ellen Allien Interview». 11th-hour. 2002. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Ellen Allien». Index Magazine. 2004. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ 4,0 4,1 «Ellen Allien Interview». 11th-hour. 2002. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին."Ellen Allien Interview". 11th-hour. 2002. Archived from the original on 21 October 2007. Retrieved 11 September 2014.
- ↑ «EX.180 Ellen Allien». Resident Advisor. 2013 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Ellen Allien». Index Magazine. 2004. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին."Ellen Allien". Index Magazine. 2004. Retrieved 11 September 2014.
- ↑ Dannon, Allura (2008 թ․ սեպտեմբերի 5). «Fashions from Ellen Allien». XLR8R (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Speaking in Code - Showing 04/17/2009 at International Film Series». International Film Series at CU-Boulder. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Ellen Allien – laut.de – Band». laut.de (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Ellen Allien – laut.de – Band». laut.de (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին."Ellen Allien – laut.de – Band". laut.de (in German). Retrieved 8 January 2019.
- ↑ «Ellen Allien inaugurates new label, UFO Inc., with her two-track UFO EP». Resident Advisor. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Ellen Allien - Official Web Page». www.ellenallien.de (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Glasby, Taylor (2014 թ․ ապրիլի 8). «Interview: Ellen Allien». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Ellen Allien - Take A Stand». BPitch Control (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «OUT TODAY | UFO01 Ellen Allien – 'UFO' EP». BPitch Control (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունվարի 28. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Orchestra of Bubbles Webpage
- RBMA Radio On Demand - Live at six d.o.g.s - Ellen Allien (BPitch Control, Berlin) Արխիվացված 2016-03-06 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեն Ալիեն» հոդվածին։ |
|