Jump to content

Էլեն Ալիեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեն Ալիեն
Հիմնական տվյալներ
Նաև հայտնի է որպեսEllen Allien
Ծնվել էսեպտեմբերի 16, 1968(1968-09-16)[1] (55 տարեկան)
Արևմտյան Բեռլին, Գերմանիա[1]
Երկիր Գերմանիա
Ժանրերտեխնո
Մասնագիտությունդիջեյ
ԼեյբլBPitch Control?
Կայքellenallien.de
 Ellen Allien Վիքիպահեստում

Էլեն Ֆրաց (գերմաներեն՝ Ellen Fraatz, առավել հայտնի է Էլեն Ալիեն / Ellen Allien բեմական անունով․ սեպտեմբերի 16, 1968(1968-09-16)[1], Արևմտյան Բեռլին, Գերմանիա[1]), գերմանացի էլեկտրոնային երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր և BPitch Control երաժշտական լեյբլի հիմնադիր։ Նրա Stadtkind ալբոմը նվիրված է Բեռլին քաղաքին, և նա շեշտում է, որ վերամիավորված Բեռլինի մշակույթը իր երաժշտության հիմնական ներշնչանքներից մեկն է[2]։ Նա երգում է և՛ գերմաներեն, և՛ անգլերեն։ Նրա երաժշտությունը բնորոշվում է որպես IDM-ի և տեխնո երաժշտության միաձուլում, որը միտված է պարահրապարակին և պարունակում է նկատելի փորձարարական տարրեր։ Էլենն ապրում է Բեռլինում և այն անվանում է «աշխարհի լավագույն քաղաքը»։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեն Ալիենը ծնվել ու մեծացել է Արևմտյան Բեռլինում[3]։ 1989 թվականին նա ապրել է Լոնդոնում, որտեղ առաջին անգամ շփվել է էլեկտրոնային երաժշտության հետ[4]։ Երբ որոշ ժամանակ անց վերադարձել է Բեռլին, նկատել է, որ էլեկտրոնային երաժշտությունը մեծ ժողովրդականություն է վայելում Գերմանիայում[4]։ 1992 թվականին նա դարձավ ռեզիդենտ դիջեյ Bunker-ում, Tresor-ում և E-Werk-ում[5][6]։ Ապա նախաձեռնեց իր սեփական շոուն Բեռլինի Kiss FM ռադիոկայանի եթերում և ստեղծեց իր ձայնագրման լեյբլը՝ երկուսն էլ անվանելով «Braincandy»: Տարածման հետ կապված խնդիրների պատճառով նա 1997 թվականին մի կողմ թողեց Braincandy պիտակը և փոխարենը սկսեց կազմակերպել երեկույթներ «Pitch Control» խորագրով[6]։

2001 թվականին թողարկեց իր առաջին ալբոմը՝ Stadtkind-ը, 2003 թվականին՝ երկրորդ ալբոմը՝ Berlinette-ը, 2005 թվականին՝ Thrills-ը, որին հաջորդեց Orchestra of Bubbles-ը․ վերջինս 2006 թվականին Apparat-ի հետ համագործակցության արդյունք էր։ Այդ նույն տարում Ալիենը գործի գցեց իր սեփական նորաձևության գիծը՝ «Ellen Allien Fashion»-ը[7]։

2008 թվականին մինիմալիստական Sool- ից երկու տարի անց թողարկեց իր հինգերորդ սոլո ալբոմը՝ Dust-ը։

Ալիենը հանդես եկավ էլեկտրոնային երաժշտության մասին 2009 թվականին նկարահանված «Խոսելով կոդով» վավերագրական ֆիլմում[8]։ Այնուհետև նա աշխատեց «Drama Per Musica» պարային ներկայացման երաժշտության վրա, որի պրեմիերան կայացավ Փարիզում 2011 թվականի մարտին, Ալեքսանդր Ռոկոլիի և Սևերին Ռիեմի ղեկավարությամբ։ Ուղեկցող «LISm» ալբոմը թողարկվեց 2013 թվականին և, ինչպես նրա դիջեյ սեթերը, միավորում է տարբեր երաժշտական ոճերը միատարր ամբողջության մեջ[9]։

Դրան հաջորդած «Նոստ»-ը աչքի է ընկնում բազմազանությամբ, սակայն էլեկտրոնային սպեկտրի շրջանակներում։ Այսդ կերպ՝ նա վերադառնում է իր անդերգրաունդյան տեխնոիդ արմատներին և մոտ երեք տասնամյակ հետո հավատարիմ է մնում պարահրապարակի իր սկզբունքներին[10]։

2019-ին Էլեն Ալիենը գործարկեց իր UFO Inc. լեյբլը մի EP-ով, որը պարունակում էր էպիկական «UFO», որն ամբողջ ամառ եղել էր իր դիջեյ-սեթերում[11]։

Էլեն Ալիենը համերգներով մշտապես հանդես է գալիս Նիցայի, Բարսելոնայի և Սիրկոլոկոյի ակումբներում, Իբիցայում և, բացի այդ, հաճախ այցելում այնպիսի ակումբներ, ինչպիսին է Մադրիդի Mondo-ն։ Նա սկսեց իր արդեն հանրահայտված «Մենք մենակ չենք» երկամսյա շրջագայությունները Գրիսմյուլեում, իր սիրելի և աշխույժ հայրենի Բեռլինում, կհյուրընկալվի նաև աշխարհի այլ քաղաքներում։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա հաճախակի ելույթ է ունենում երաժշտական փառատոներում, օրինակ՝ Գերմանիայի MELT-ում, ֆրանսիական N․A․M․E․-ում[12]։

Ձայնագրման լեյբլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Ալիենն ստեղծել է BPitch Control տեխնո լեյբլը[6][13], 2005 թվականին՝ դրա ենթալեյբլը՝ Memo Musik անվանումով։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 – Stadtkind (BPC021)
  • 2003 – Berlinette (BPC065)
  • 2004 – Remix Collection (BPC080)
  • 2005 – Thrills (BPC106)
  • 2006 – Orchestra of Bubbles (BPC125)
  • 2008 – Sool (BPC175)
  • 2010 – Dust (BPC217)
  • 2013 – LISm (BPC264)
  • 2017 – Nost (BPC330)
  • 2019 – Alientronic (BPX001)
  • 2020 – AurAA (BPX009)

EP-ներ / սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 – "Ellen Allien E.P."(XAMP03)
  • 1995 – "Ellen Allien Vol. II [Yellow Sky]" (MFS7074-0)
  • 1997 – "Be Wild" (BRAINCANDY002)
  • 1997 – "Rockt Krieger" (BRAINCANDY003)
  • 2000 – "Last Kiss '99" (BPC008)
  • 2000 – "Dataromance" (BPC013)
  • 2001 – "Dataromance" (Remixes) (BPC029)
  • 2001 – "Stadtkind" (Remixes) (BPC030)
  • 2002 – "Erdbeermund" (BPC041)
  • 2003 – "Trash Scapes" (Remixes) (BPC066)
  • 2003 – "Alles Sehen" (Remixes) (BPC073)
  • 2004 – "Astral" (BPC085)
  • 2005 – "Magma" (BPC105)
  • 2005 – "Your Body Is My Body" (BPC113)
  • 2006 – "Just A Man/Just A Woman" (with Audion) (SPC36)
  • 2006 – "Down" (Remixes) (BPC116)
  • 2006 – "Turbo Dreams" (BPC124)
  • 2006 – "Way Out" (Remixes) (BPC129)
  • 2006 – "Jet" (Remixes) (BPC135)
  • 2007 – "Go" (BPC160)
  • 2008 – "Sprung / Its" (BPC176)
  • 2008 – "Out Remixes" (BPC178)
  • 2008 – "Elphine Remixes" (BPC181)
  • 2008 – "Ondu / Caress" (BPC186)
  • 2009 – "Lover" (BPC199)
  • 2010 – "Pump" (BPC209)
  • 2010 – "Flashy Flashy" (BPC216)
  • 2011 – "Dust (remixes)" EP (BPC232)
  • 2014 – "Freak" EP (BPC300)
  • 2015 – "Allien RMXS" (BPC313)
  • 2015 – "High" (BPC315)
  • 2016 – "Turn Off Your Mind" (BPC324)
  • 2016 – "Landing XX" (BPC328)
  • 2018 – "Take A Stand" (NONPLUS064)[14]
  • 2019 – "Ufo" (UFO INC001)[15]
  • 2019 – "La Música Es Dios" (UFO INC003)
  • 2020 - "Auraa"
  • 2021 - "Rosen EP"
  • 2023 - "Dance And Kill" with Ash Code

Mix CD-ներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 – Flieg mit Ellen Allien ("Fly with Ellen Allien")
  • 2002 – Weiss.Mix ("White mix")
  • 2004 – My Parade
  • 2007 – Fabric 34: Ellen Allien
  • 2007 – Time Out Presents – The Other Side: Berlin
  • 2007 – Bpitch Control Camping Compilation 03
  • 2008 – Boogybytes, vol. 04
  • 2010 – Watergate 05
  • 2011 – On The Road Mix (Bpitch Control) – For the German issue of DJMag

Ռեմիքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 – Gut-Humpe – "Butterpump (Ellen Allien rmx)"
  • 1996 – Gut-Humpe – "Butter (Ellen Allien dub)"
  • 2001 – Malaria! – "Eifersucht (Ellen Allien rmx)"
  • 2001 – Miss Kittin & Goldenboy – "Rippin Kittin (Ellen Allien rmx)"
  • 2001 – PeterLicht – "Die Transsylvanische Verwandte Ist Da (Ellen Allien Fun Maniac mix)"
  • 2002 – Covenant – "Bullet (Ellen Allien rmx)"
  • 2003 – Apparat – "Koax (Ellen Allien rmx)"
  • 2003 – Barbara Morgenstern – "Aus Heiterem Himmel (Ellen Allien rmx)"
  • 2003 – OMR – "The Way We Have Chosen (Ellen Allien rmx)"
  • 2003 – Sascha Funke – "Forms And Shapes (Ellen Allien rmx)"
  • 2003 – Vicknoise – "Chromosoma 23 (Ellen Allien rmx)"
  • 2004 – Gold Chains – "Let's Get It On (Ellen Allien rmx)"
  • 2004 – Miss Yetti – "Marguerite (Ellen Allien rmx)"
  • 2004 – Neulander – "Sex, God + Money (Ellen Allien rmx)"
  • 2005 – George Thompson – "Laid Back Snack Attack (Ellen Allien Via mix)"
  • 2006 – Audion – "Just A Man (Ellen Allien rmx)"
  • 2007 – Բեք Հենսեն – "Cellphone's Dead (Ellen Allien rmx)"
  • 2007 – Louderbach – "Season 6 (Ellen Allien Away rmx)"
  • 2007 – Safety Scissors – "Where Is Germany And How Do I Get There (Ellen Allien Germany rmx)"
  • 2009 – Uffie – "Pop The Glock (Ellen Allien Bang The Glock Mix 2009)"
  • 2010 – We Love – "Hide Me (Ellen Allien Remix)" (BPitch Control)
  • 2011 – Moderat – "Seamonkey (Ellen Allien Remix)" (BPitch Control)
  • 2011 – AUX 88 – "Real To Reel (Ellen Allien Remix)" (Puzzlebox Records)
  • 2012 – Telefon Tel Aviv – "The Birds (Ellen Allien Remix)" (BPitch Control)
  • 2014 – Shinedoe – "Panomanic (Ellen Allien Remix)" (Intacto Records)
  • 2017 – Skinnerbox – "Gender (Ellen Allien Remix)" (Turbo)
  • 2017 – Depeche Mode - "Cover me (Ellen Allien U.F.O. Remix)" (Mute Records)
  • 2018 – Mount Kimbie - "T.A.M.E.D. (Ellen Allien U.F.O. Rmx)" (Warp Records)
  • 2019 – Loco Dice - "We're Alive (Ellen Allien About XX Remix)" (Desolat)
  • 2019 – Shlømo - "Mercurial Skin (Ellen Allien Remix)" (Taapion Records)
  • 2020 – Amotik - "Tetalis (Ellen Allien Remix)" (AMOTIK)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #134965655 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Ellen Allien Interview». 11th-hour. 2002. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. «Ellen Allien». Index Magazine. 2004. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  4. 4,0 4,1 «Ellen Allien Interview». 11th-hour. 2002. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին."Ellen Allien Interview". 11th-hour. 2002. Archived from the original on 21 October 2007. Retrieved 11 September 2014.
  5. «EX.180 Ellen Allien». Resident Advisor. 2013 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Ellen Allien». Index Magazine. 2004. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին."Ellen Allien". Index Magazine. 2004. Retrieved 11 September 2014.
  7. Dannon, Allura (2008 թ․ սեպտեմբերի 5). «Fashions from Ellen Allien». XLR8R (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  8. «Speaking in Code - Showing 04/17/2009 at International Film Series». International Film Series at CU-Boulder. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  9. «Ellen Allien – laut.de – Band». laut.de (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  10. «Ellen Allien – laut.de – Band». laut.de (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին."Ellen Allien – laut.de – Band". laut.de (in German). Retrieved 8 January 2019.
  11. «Ellen Allien inaugurates new label, UFO Inc., with her two-track UFO EP». Resident Advisor. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  12. «Ellen Allien - Official Web Page». www.ellenallien.de (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  13. Glasby, Taylor (2014 թ․ ապրիլի 8). «Interview: Ellen Allien». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  14. «Ellen Allien - Take A Stand». BPitch Control (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  15. «OUT TODAY | UFO01 Ellen Allien – 'UFO' EP». BPitch Control (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունվարի 28. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեն Ալիեն» հոդվածին։