Jump to content

Էլեյն Ստայնբեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեյն Ստայնբեք
Ծնվել էօգոստոսի 14, 1914(1914-08-14)[1][1]
ԾննդավայրՕստին, ԱՄՆ
Մահացել էապրիլի 27, 2003(2003-04-27)[2][1][1][…] (88 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԿալիֆոռնիա
ԿրթությունՕսթինի տեխասյան համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի տնօրեն և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Ջոն Սթեյնբեք և Zachary Scott?

Էլեյն Ստայնբեք (անգլ.՝ Elaine Steinbec, օգոստոսի 14, 1914(1914-08-14)[1][1], Օստին, ԱՄՆ - ապրիլի 27, 2003(2003-04-27)[2][1][1][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի և թատերական գործիչ։

Գրող Ջոն Ստայնբեքի այրին[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1914 թվականի օգոստոսի 14-ին Օստինում (Տեխաս

1934 թվականի փետրվարի 21-ից Էլեյնն ամուսնացել է երիտասարդ դերասան Զակարի Սքոթի հետ, որի հետ նա ծանոթացել էր Տեխասի համալսարանում սովորելու ժամանակ (երկուսն էլ աշխատում էին նույն դերասանական ստուդիայում)։ Այդ ամուսնությունից 1936 թվականին ծնվել է նրանց աղջիկը՝ Ուևերլին[4]։ Էլեյնը և Զակարին ամուսնալուծվել են 1950 թվականի դեկտեմբերին։ Նրանց ամուսնալուծության պատճառը դարձավ Էլեյնի ծանոթությունը Ջոն Ստայնբեքի հետ։ Արդեն 1950 թվականի փետրվարի 28-ին նրանք օրինականացրել են իրենց ամուսնությունը, որը շարունակվել է մինչև Ջոնի մահը՝ 1968 թվականի դեկտեմբեր։

Սկսած 1930-ականներից Էլեյնը Սքոթի հետ խաղացել է «Լիթլ Օսթին» թատրոնի բեմում։ 1940 թվականի Սքոթը մեկնեց Նյու Յորք, որպեսզի կարիերան շարունակի այնտեղ։ Ցանկանալով դառնալ հայտնի աստղ՝ Սքոթը այս ոլորտում վերջնականապես հասել է էական հաջողությունների՝ Warner Brothers-ի հետ կնքելով 7 տարվա պայմանագիր։ Այդ իսկ պատճառով Էլեյնը Նյու Յորքում ընդունվել է թատերական գիլդիա և ուսումնասիրել թատերական արտադրության տեխնիկական կողմը։ Նա այնտեղ մեծ հաջողությունների հասավ՝ աշխատելով որպես թատերական մենեջերի օգնական, իսկ հետո հնարավորություն է ստացել ինքնուրույն աշխատել։ Էլեյնը դարձել է ԱՄՆ-ի առաջին կին թատերական մենեջերներից մեկը[5][6]։

Էլեյն Ստայնբեքը մահացել է 2003 թվականի ապրիլի 27-ին՝ բնական մահով, Մանհեթենում, 88 տարեկան հասակում։ Նրան թաղել են ամուսնու՝ Ջոն Ստայնբեքի կողքին՝ Կալիֆորնիայում գտնվող Սալինաս քաղաքում «Հիշողությունների այգի» կոչվող հիշատակի պուրակում[6][7].:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեյն Ստայնբեք» հոդվածին։