Էլ Սանտո
Էլ Սանտո El Santo | |
---|---|
Իրական անուն | Ռոդոլֆո Գուսման Ուերտա Rodolfo Guzmán Huerta |
Ռինգային անուն(ներ) | Էլ Դեմոնիո նեգրո (Սև դև) Էլ Էնմասկարադո (Դիմակավորված) Օմբրե Ռոխո (Կարմիր մարդ) Մուրսիելագո էնմասկարադո II (Դիմակավորված չղջիկ) Ռուդի Գուսման Էլ Սանտո (Սուրբ) |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 95 կգ[1] |
Հայտարարվող հասակ | 175 սմ[1] |
Ծննդյան թվական | 1917 սեպտեմբերի 23 |
Ծննդավայր | Տուլանսինգո, Իդալգո, Մեքսիկա |
Վախճանի վայր | Մեխիկո, Մեքսիկա |
Մարզիչ | Բլեք Գուսման |
Դեբյուտ | 1934 կամ 1935 |
Կարիերայի ավարտ | 1982 |
Ակտիվ շրջան | 1934-1982 |
Ամուսին | Մարիա դե լոս Անխելես Ռոդրիգես (1942-1975) Մառա Վալեխո Բադաեր (1981–1984) |
Երեխաներ | 11 զավակ (այդ թվում՝ Էլ Իխո դել Սանտո) |
Ռոդոլֆո Գուսման Ուերտա (իսպ.՝ Rodolfo Guzmán Huerta, սեպտեմբերի 23, 1917[2], Տուլանսինգո, Իդալգո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - փետրվարի 5, 1984, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), առավել հայտնի Էլ Սանտո (El Santo, թարգմ.՝ «Սուրբ»), ռինգային անվամբ, մեքսիկացի դիմակավորված պրոֆեսիոնալ ըմբիշ (լուչադոր էնմասկարադո), հեռուստատեսության և կինոյի դերասան։
Համարվում է Մեքսիկայի պատմության ամենահանրածանոթ և խորհրդանշական լուչադորներից մեկը, ում մարզական կարիերան ձգվել է մոտ հինգ տասնամյակ, որի ընթացքում իր հայրենիքում ձեռք է բերել ժողովրդական հերոսի համբավ՝ հանդես գալով բազմաթիվ գեղարվեստական կինոնկարներում, և նույնիսկ կոմիքսների գրքերում՝ մարմնավորելով արդարության համար պայքարող առաջամարտիկի[3][4]։ 1958-1982 թվականների ընթացքում Սանտոն նկարահանվել է մոտ 54 ֆիլմում[5]։
Մարզական կարիերայի ընթացքում հիմնականում հանդես է եկել «Empresa Mexicana de Lucha Libre» կազմակերրպությունում, նվաճել է Մեքսիկայի համազգային կիսածանրքաշային, միջինքաշային, երկրորդ կիսամիջինքաշային և թիմային (Ռայո դե Հալիսկո), ինչպես նաև NWA աշխարհի միջինքաշային և NWA աշխարհի երկրորդ կիսամիջինքաշային չեմպիոնական տիտղոսները[6]։
Սանտոյի եղբայրները՝ Բլեք Գուսմանը, Պանտերա Նեգրան և Ջիմի Գուսմանը նույնպես զբաղվել են լուչա լիվռեով։ 11 երեխաներից Էլ Իխո դել Սանտոն (El Hijo del Santo - Սանտոյի որդի ) իր առաջնաելույթը տվյալ մարզաձևում կատարել է 1982 թվականին, իսկ վերջինիս որդին՝ Սանտո Կրտսերը (Santo Jr.)՝ 2016-ին։ Սանտոյի մեկ այլ թոռ (ոչ Էլ Իխո դել Սանտոյի որդին) ժամանակին ելույթներ է ունեցել Էլ Նիետո դել Սանտո (El Nieto del Santo - Սանտոյի թոռ) ռինգային անվամբ։
Համարվում է, որ հենց Սանտոն է Մեքսիկայում Ժողովրդականացրել ռեստլինգը։ Հանրության առաջ Սանտոն միշտ դիմակով է եղել և 1984 թվականին՝ ծեր տարիքում է միայն մի քանի վայրկյանով ցույց տվել դեմքը հեռուստաշոուի ժամանակ, որի եթեր հեռարձակվելուց ընդամենը մեկ շաբաթ անց կնքել է մահկանացուն։ Թաղված է իր այցքարտային դիմակով։
2018 թվականին առաջադրվել է WWE փառքի սրահ։ Սանտոյի պատվին մեքսիկական «Consejo Mundial de Lucha Libre» (CMLL) կազմակերպությունն ամեն տարի անցկացնում է «Արծաթագույն լեգենդ» (Leyenda de Plata) մրցույթը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «El Santo». WWE. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ https://whenwasborn.wiki/actor/el-santo/
- ↑ Various (2005). «The Silver Masked-Man». Lucha Libre> Masked Superstars of Mexican Wrestling. Distributed Art Publishers, Inc. էջեր 280–285. ISBN 968-6842-48-9.
- ↑ Madigan, Dan (2007). «El Santo». Mondo Lucha a Go Go: the bizarre& honorable world of wild Mexican wrestling. HarperCollins Publishers. էջեր 71–78. ISBN 978-0-06-085583-3.
- ↑ F. Molinaro, John (2000 թ․ փետրվարի 11). «The legend of El Santo». Slam! Sports. Canadian Online Explorer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Royal Duncan and Gary Will (2000). «MEXICO: EMLL NWA World Welterweight Title». Wrestling Title Histories. Archeus Communications. էջ 390. ISBN 0-9698161-5-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը IMDb.com կայքում(անգլ.)
- Էջը WWE.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Սանտո» հոդվածին։ |
|