Jump to content

Էդվիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվիգ
Ծնվել է՝մոտ 940[1]
ԾննդավայրՈւեսեքս
Մահացել է՝հոկտեմբերի 1, 959(0959-10-01)
Վախճանի վայրԳլոստեր, Անգլիա[1]
Վինչեսթերի մայր տաճար
ԵրկիրԱնգլիայի թագավորություն
ՏոհմՈւեսեքսի տոհմ
միապետ
ՀայրԷդմունդ I[2][3]
ՄայրԷլգիվա Շաֆտսբերից[2][3]

Էդվիգ (անգլ.՝ Eadwig, մոտ 940[1], Ուեսեքս - հոկտեմբերի 1, 959(0959-10-01), Գլոստեր, Անգլիա[1]), Անգլիայի արքա 955-959 թվականներին։ Նրան նախորդել է Էդրեդ-ը, իսկ հաջորդել է Էդգարը։

Էդմունդ I արքայի և առաջին կնոջ՝ Էլգիվայի որդին է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվիգը գահ բարձրացավ 14 տարեկան հասակում՝ իր քեռու՝ Էդրեդ արքայի մահից հետո։ Կառավարման սկզբնական շրջանում աքսորեց Դունստանին՝ արքունիքի գլխավոր խորհրդատուին[4]։ Եթե հավատանք ժամանակագրությանը դա տեղի է ունեցել մինչև հայտնի եկեղեցականի հետ վեճը երիտասարդ թագավորի թագադրման արարողություն ժամանակ։ Քանի դեռ հավաքվածները գավաթ էին բարձրացնում նրա պատվին Էդվիգը լքեց խնջույքը և մեկուսացավ օրիորդ Էլֆգիվի հետ (ով հետագայում դարձավ նրա կինը)։ Վիրավորված թագավորի բացակայությամբ Դունստանը փնտրեց նրան և ուժով ետ բերեց։ Էդվիգը ի պատասխան թագավորական տիտղոսի դեմ այդպիսի անարգանքի մեղադրեց Դունստանին պետական միջոցները մսխելու մեջ և արտաքսում քահանային։

Այս քայլով Էդվիգը իր դեմ լարեց Դունստանի մեծաթիվ կողմնակիցներին։ 958 թվականին Մերսիայի և Նորթումբրիայի ազնվականները Օդօի և արքեպիսկոպոս Կենտերբերիսկի գլխավորությամբ թագավոր են հռչակում Էդգարին Էդվիգի փոքր եղբորը։ Հետո Օդօն ստիպեց Էդվիգին բաժանվել կնոջից` Էլֆգիվից, մինչև որոշ ժամանակ անց նրան ուղարկեցին Իռլանդիա։

959 թվականի Հոկտեմբերի 1-ին թագավորը մահացել է չպարզված հանգամանքներում տասնութ տարեկան հասակում։

  • Англо-саксонская хроника 920—1014 годов.
  • «Էդվիգ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվիգ» հոդվածին։