Էդվիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Էդվիգ
Eadwig.jpg
Ծնվել է՝ 940[1]
Ծննդավայր Ուեսեքս
Մահացել է՝ հոկտեմբերի 1, 959({{padleft:959|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:1|2|0}})
Վախճանի վայր Գլոստեր[2]
Ուինչեստերի տաճառ
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Տոհմ Ուեսեքսի տոհմ
Հայր Էդմունդ I
Մայր Էլգիվա Շաֆտսբերից

Էդվիգ (անգլ.՝ Eadwig, 941 - հոկտեմբերի 1, 959), Անգլիայի արքա 955-959 թվականներին։ Նրան նախորդել է Էդրեդ-ը, իսկ հաջորդել է Էդգարը: Էդմունդ I արքայի և առաջին կնոջ՝ Էլգիվայի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվիգը գահ բարձրացավ 14 տարեկան հասակում՝ իր քեռու՝ Էդրեդ արքայի մահից հետո։ Կառավարման սկզբնական շրջանում աքսորեց Դունստանին՝ արքունիքի գլխավոր խորհրդատուին։[3] Եթե հավատանք ժամանակագրությանը դա տեղի է ունեցել մինչև հայտնի եկեղեցականի հետ վեճը երիտասարդ թագավորի թագադրման արարողություն ժամանակ։ Քանի դեռ հավաքվածները գավաթ էին բարձրացնում նրա պատվին Էդվիգը լքեց խնջույքը և մեկուսացավ օրիորդ Էլֆգիվի հետ (ով հետագայում դարձավ նրա կինը)։ Վիրավորված թագավորի բացակայությամբ Դունստանը փնտրեց նրան և ուժով ետ բերեց։ Էդվիգը ի պատասխան թագավորական տիտղոսի դեմ այդպիսի անարգանքի մեղադրեց Դունստանին պետական միջոցները մսխելու մեջ և արտաքսում քահանային։

Այս քայլով Էդվիգը իր դեմ լարեց Դունստանի մեծաթիվ կողմնակիցներին։ 958 թվականին Մերսիայի և Նորթումբրիայի ազնվականները Օդօի և արքեպիսկոպոս Կենտերբերիսկի գլխավորությամբ թագավոր են հռչակում Էդգարին Էդվիգի փոքր եղբորը։ Հետո Օդօն ստիպեց Էդվիգին բաժանվել կնոջից` Էլֆգիվից, մինչև որոշ ժամանակ անց նրան ուղարկեցին Իռլանդիա:

959 թվականի Հոկտեմբերի 1-ին թագավորը մահացել է չպարզված հանգամանքներում տասնութ տարեկան հասակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #1018553002 // Gemeinsame Normdatei Ստուգված է հոկտեմբերի 17-ին 2015:
  2. Record #1018553002 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 31-ին 2014:
  3. Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարան «Էդվիգ»