Էդգար (Անգլիայի արքա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդգար
Edgar.jpg
Ծնվել է՝օգոստոսի 7, 943
ԾննդավայրՈւեսեքս[1][2]
Մահացել է՝հուլիսի 8, 975(0975-07-08)[3] (31 տարեկանում)
Վախճանի վայրՎինչեսթեր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա
Գլաստոնբերիի աբբայություն
ՔաղաքացիությունԱնգլիայի թագավորություն
ՏոհմՈւեսեքսի տոհմ
քաղաքական գործիչ
ՀայրԷդմունդ I
ՄայրԷլգիվա Շաֆտսբերից
ԵրեխաներԷդվարդ Տառապյալ, Edith of Wilton? և Էթելրեդ II

Էդգար (անգլ.՝ Edgar The Peaceable, օգոստոսի 7, 943, Ուեսեքս[1][2] - հուլիսի 8, 975(0975-07-08)[3], Վինչեսթեր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա), Անգլիայի արքա 959 - 975 թթ.։ Նրան նախորդել է Էդվիգ-ը, իսկ հաջորդել է Էդվարդ Տառապյալը։

Գահակալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդգարը Էդմունդ I-ի և Էլվիգ Շաֆտսբերացու որդին է։ 946 թվականին մահանում է Էդմունդ թագավորը և նրան փոխարինում է Էդգարի հորեղբայր Էդրեդը, ով թագավորում է մինչև 955 թվականը։ Էդրեդին փոխարինում է Էդգարի ավագ եղբայր Էդվիգը:

Էդվիգը չէր համարվում ժողովրդական թագավոր և նրա կառավարումը հայտնի էր ազնվականների և եկեղեցու հետ հակամարտություններով։ 957 թվականին Մերցիայի և Նորտումբրիայի առաջնորդները սկսեցին սատարել Էդգարին[4]: Նրանք հայտարարեցին Էդգարին Թեմզայի հյուսիսային տարածների թագավոր[5]: Էդգարը դարձավ Անգլիայի թագավոր 959 թվականի հոկտեմբերին, Էդվիգի մահից հետո։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդգարի առաջին գործողություններից մեկը Դանստանին աքսորից վերադարձնելն էր և նրան նշանակելը Վորքչեստերի արքեպիսկոպոս։ Դանստանը դարձավ Էդգարի խորհրդականը նրա կառավարման տարիներին։ Չնայած Էդգարը ինքնին խաղաղասեր չէր, նրա կառավարման տարիները անցան խաղաղ պայմաններում։ Անգլիայի թագավորությունը արդեն կազմավորվել էր և Էդգարը կատարեց մի շարք քաղաքական բարեփոխումներ։ Նրա կառավարման վերջում արդեն երկիրը միավորված էր։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդգարը մահացել է 975 թվականի հուլիսի 8-ին Վինչեսթերում: Նա գահը ժառանգել է Էդվարդին, ով հնարավոր է նրա արտաամուսնական որդին է։ Էդգարը հնարավոր է նաև ունի արտաամուսնական դուստր, ում անունն էր Վուլֆթութ, ով հետագայում դարձավ Վիլտոնի կուսանոցի ղեկավար։ Նրան այնտեղ միացավ իր դուստ Էդիթը, ով ապրեց Վիլտոնում մինչև իր մահը։ Այս երկու կանայք հետագայում սրբադասվեցին[6][7]:

Որոշ պատմաբաններ համարում են Էդգարի մահը Անգլոսաքսոնյան Անգլիայի ավարտի սկիզբ, որին հաջորդեց վիքինգների հարձակումները Անգլիայի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]