Էդվարդ Տառապյալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Էդվարդ Տառապյալ
Martyr1.jpg
Ծնվել է՝ 962
Մահացել է՝ մարտի 13, 978
Վախճանի վայր Կորֆ ամրոց
Ուորհեմ, Սաֆտսբերիի աբբայություն, Ուոկինգ և Church of St. Edward the Martyr, Brookwood
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Տոհմ Ուեսեքսի տոհմ
Հայր Էդգար
Մայր Էթելֆլեդ
Եղբայր(ներ) Էթելրեդ II
Քույր(եր) Edith of Wilton
Կրոնական հավատքներ Chalcedonian Christianity

Էդվարդ Տառապյալ (նաև Էդուարդ II, անգլ.՝ Edward the Martyr, 962 - մարտի 18, 978), Անգլիայի արքա 975-978 թվականներին, Վեսեքսի հարստության ներկայացուցիչ, Էդգար արքայի և նրա առաջին կնոջ՝ Էթելֆրեդայի որդին։ Կանոնացվել է 1001 թվականին։ Ուղղափառ, կաթոլիկ և անգլիական եկեղեցիներում դասվում է սրբերի շարքին։

Թագադրվել է 975 թվականին Քինգստոնում։ 978 թվականի մարտի 18-ին (մեկ այլ տվյալներով՝ 979 թվականին) երիտասարդ արքային հրավիրեցին Դորսեթշիրի Քորֆ ամրոց, որտեղ այդ ժամանակ ապրում էին արքայազն Էթելրեդը և նրա մայրը՝ Էլֆրեդան՝ հանգուցյալ Էդգարի երկրորդ կինը։ Ենթադրյալ ողջունյի ժամանակ Էլֆրեդայի ծառաները շրջապատեցին Էդուարդին, հանկարծակի բռնեցին նրա ձեռքերից, իսկ մյուսը ֆաշույնով խոցեց արքայի սիրտը։ Էդուարդը թամբից ընկավ, իսկ ձին նրան տարաբ ամրոցի մոտ գտնվող անտառը։ Ընկնելիս արքայի ոտքը փաթ ընկավ ասպանդակին, և վախեցած ականատեսները դիտում էին, թե ինչպես է ձին իր ետևից քարշ տալիս մահացու վիրավոր արքայի մարմինը։ Երբ վերջապես արքայի մարդիկ հասան նրան և կանգնեցրին ձին, Էդուարդն արդեն մահացած էր։ 1982 թվականին Էդուարդի մասունքները փոխանցվեց Արտասահմանի ռուսական ուղղափառ եկեղեցուն, որն այն տեղադրեց Սարեյ դքսության Բրուքվուդ գերեզմանոցի մոտ գտնվող Սուրբ Էդուարդի եկեղեցում։ Արտասահմանի ռուսական ուղղափառ եկեղեցու և Ռուսական ուղղափառ եկեղեցու վերամիավորումից հետո մասունքը գտնվում է «Հակազդողների սինոդի» իրավասության տակ։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդի ծննդյան թիվն անհայտ է, սակայն նա Էդգարի երեք երեխաներից ավագն էր։ Հավանաբար դեռ պատանի էր, երբ հորից ժառանգեց գահը, ով մահացավ 975 թվականին՝ 32 տարեկանում[1]։ Հայտնի է, որ Էդուարդը Էդգարի որդին էր, սակայն Էլֆրիդայի՝ նրա երրորդ կնոջ որդին չէր։ Այս փաստը հայտնի է անգլոսաքսոնական փաստաթղթերից[2][3]։

Ավելի ուշ ժամանակաշրջանի աղբյուրները, օրինակ՝ Օսբերն Կենտերբերիյսկու կողմից գրված Դանստանի կենսագրության մեջ ասվում է, որ Էդուարդի մայրը միանձնուհի էր Ուիլթոնի աբբայությունից, ում գայթակղել էր արքան[2][4]։ Երբ Էդմերը գրում էր Դանստանի կյանքը մի քանի տասնամյակ տարի անց, նա մեկ այլ պատմություն ներկայացրեց Էդուարդի սերելու վերաբերյալ, որը ժխտում էր, որ Էդուարդը ծնվել էր Էդգարի՝ միանձնուհու հետ կապից և նրան ներկայացնում էր որպես Էթելֆլեդայի՝ «Արևելյան Անգլիայի էլդորմենի» որդին, ում հետ Էդգարն ամուսնացավ, երբ կառավարում էր Մերսիան[5]։ Հավելյալ տեղեկություններ կարելի է գտնել Գոսցելինի՝ Էդգարի դստեր՝ սուրբ Էդիթ Ուիլթոնի կենսագրությունից, ժամանակագիր Յոհան Ուորսեսթերից և Ուիլյամ Մալմեսբերիից[2][6]։ Այս բոլոր տարբեր աղբյուրները ենթադրում են, որ Էդուարդի մայրը Էթելֆիլդա անունով նշանավոր կին էր[7]։

966 թվականի ձեռագրում Էլֆրեդան, ում հետ 964 թվականին ամուսնացել էր Էդգարը, նկարագրվում է որպես արքայի «օրինական կին», իսկ նրանց ավագ որդին՝ Էդմունդը՝ որպես օրինական որդի։ Էդուարդը նշվում է որպես արքայական որդի[3][8]։ Սակայն մոտ 969 թվականին Գլաստոնբերի աբբայությունում ստեղծված տոհմաբանության մեջ Էդուարդին Էդմունդի և Էթելդերի նկատմամբ առավելություն է տրվում[9]։ Էլֆրեդան արևելյան Անգլիայից մի էլդորմենի այրի էր, հավանաբար, Էդգարի երրորդ կինն էր[10]։ Էդուարդի մոր ինքնության հետ կապված հակասությունները, ինչպես նաև այն փաստը, որ Էդմունդը, թվում է, մինչև նրա մահը՝ 971 թվականը, դիտվում էր որպես օրինական ժառանգորդ, թույլ են տալիս ենթադրել, որ Էդմունդը կարող էր լինել ապօրինի երեխա[11]։

Էդմունդի հարազատ եղբորը՝ Էթելդերին կարող էր փոխանցվել գահը[12][1][9]։ 975 թվականի հուլիսի 8-ին երբ մահացավ Էդգարը, հավանաբար նա 9 տարեկան էր, իսկ Էդուարդը միայն մի քանի տարով էր մեծ[13]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dales, Douglas J. Dunstan: Saint and Statesman. — Cambridge: Lutterworth Press, 1988. — ISBN 0-7188-2704-X
  • Fisher, D. J. V. The Anti-Monastic Reaction in the Reign of Edward the Martyr // Cambridge Historical Journal. — Cambridge: Cambridge University Press, 1952. — В. 3. — Т. 10. — С. 254-270.
  • Hart, Cyril Edward [St Edward called Edward the Martyr] (c. 962–978) // Oxford Dictionary of National Biography. — Oxford: Oxford University Press, 2004.
  • Hart, Cyril Æthelwine [Ethelwine, Æthelwine Dei Amicus] (d. 992) // Oxford Dictionary of National Biography. — Oxford: Oxford University Press, 2004. — Т. 17. — P. 783–785.
  • Higham, Nick The Death of Anglo-Saxon England. — Stroud: Sutton, 1997. — ISBN 0-7509-2469-1
  • Miller, Sean Edgar // The Blackwell Encyclopedia of Anglo-Saxon England / Michael, Lapidge. — Oxford: Blackwell, 1999. — P. 158-159. — ISBN 0-631-22492-0
  • Miller, Sean Edward the Martyr // The Blackwell Encyclopedia of Anglo-Saxon England / Michael, Lapidge. — Oxford: Blackwell, 1999. — P. 163. — ISBN 0-631-22492-0
  • John, Eric Reassessing Anglo-Saxon England. — Manchester: Manchester University Press, 1996. — ISBN 0-7190-4867-2
  • Ridyard, Susan J. The Royal Saints of Anglo-Saxon England: A Study of West Saxon and East Anglian Cults. — Cambridge: Cambridge University Press, 1988. — (Cambridge Studies in Medieval Life and Thought). — ISBN 0-521-30772-4
  • Rollason, D.W. The Mildrith Legend: A Study in Early Medieval Hagiography in England. — Leicester University Press, 1982. — (Studies in the Early History of Britain). — ISBN 0-7185-1201-4
  • Stafford, Pauline Unification and Conquest: A Political and Social History of England in the Tenth and Eleventh Centuries. — London: Edward Arnold, 1989. — ISBN 0-7131-6532-4
  • Stenton, Frank Anglo-Saxon England. — 3rd. — Oxford: Oxford University Press, 1971. — ISBN 0-19-280139-2
  • Swanton, Michael The Anglo-Saxon Chronicle. — Psychology Press, 1998. — 364 p. — ISBN 9780415921299
  • Williams, Ann Æthelred the Unready: The Ill-Counselled King. — London: Hambeldon & London, 2003. — ISBN 1-85285-382-4
  • Williams, Ann Ælfhere (d. 983) // Oxford Dictionary of National Biography. — Oxford: Oxford University Press, 2004.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Higham, 1997, էջ. 7
  2. 2,0 2,1 2,2 Hart (1), 2004, էջ. 783
  3. 3,0 3,1 Williams, 2003, էջ. 2
  4. Williams, 2003, էջ. 3
  5. Williams, 2003, էջեր. 3-4
  6. Williams, 2003, էջեր. 4-5
  7. Higham, 1997, էջ. 6
  8. John, 1996, էջ. 7, 120
  9. 9,0 9,1 Williams, 2003, էջ. 8
  10. Stafford, 1989, էջ. 52-57
  11. Hart (1), 2004
  12. Miller (1), 1999
  13. Miller (2), 1999

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]