Էդուարդ Ստեֆան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Ստեֆան
Édouard Stephan
Ծնվել էօգոստոսի 31, 1837(1837-08-31)[1][2]
Նյոր
Մահացել էդեկտեմբերի 31, 1923(1923-12-31) (86 տարեկան)
Մարսել
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Մարսելի աստղադիտարան
Պաշտոն(ներ)տնօրեն, President of the Académie de Marseille? և director of the Académie de Marseille?
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[3]
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Էդուարդ Ժան-Մարի Ստեֆան (ֆր.՝ Édouard Jean-Marie Stephan, օգոստոսի 31, 1837(1837-08-31)[1][2], Նյոր - դեկտեմբերի 31, 1923(1923-12-31), Մարսել), ֆրանսիացի աստղագետ։

Ծնվել է Սբ. Պեզենում և հաճախել է Բարձրագույն նորմալ դպրոց, ավարտել է այն լավագույնը իր դասարանում 1862 թվականին[4]։

Ստեֆանը աշխատել է որպես Մարսելի աստղադիտարանի տնօրեն 1864 - 1907 թվականները (մինչև 1872 նրա աշխատակիցներից էր Ուրբեն Լե Վերյեն)[5]։ Իր աշխատանքի վաղ ժամանակաշրջանում նա ավելի քիչ էր զբաղվում աստղագիտական դիտարկումներով, քանի որ նա զբաղված էր աստղադիտարանի բարելավմամբ[4]։ 1866 թվականին նա հայտնաբերեց (89) Ջուլիա աստերոիդը[4], իսկ 1867 թվականին նոր աստղադիտակի միջոցով կարողացավ դիտել Մերկուրի մոլորակի անցումը[4]։

1870-ից 1875 թվականներին Ստեֆանը հետևողականորեն զբաղվել է միգամածությունների հետազոտություններով, ճշգրտելով նրանց տեղաբաշխման կոորդինատները և հայտնաբերել է բազմաթիվ նոր միգամածություններ[4]։ Նրա նպատակն էր կատարել աստղերի իրական շարժման չափումները ֆիքսված մարմինների համակարգի ստեղծման միջոցով[4]։

Ստեֆանը առաջին աստղագետն էր, որ 1873 թվականին փորձեց չափել աստղի անկյունային տրամագիծը, օգտագործելով ինտերֆերոմետրիան, ձևափոխելով Մարսելի աստղադիտարանի 80 սմ աստղադիտակը ինտերֆերոմետրի[6]։ Նա դա արել էր ծածկելով ռեֆլեկտորը երկու ուղղահայաց ճեղքեր ունեցող դիմակով[7]։ Աստղը, որը նա ընտրել էր իր չափումների համար Սիրիուսն էր[8]։ Նա չկարողացավ հասնել հաջողության[7], սակայն 1874 թվականին ստացավ աստղային տրամագծերի վերին սահմանը՝ 0, 158".[9]։

Ստեֆանը հայտնաբերել է NGC 6027 գալակտիկան, օգտագործելով 80 սմ-նոց ռեֆլեկտոր աստղադիտակ 1882 թվականին[10]։ Նրա հայտնագործություններից է Ստեֆանի կվինտետի հայտնագործությունը, որը նույնպես հայտնի է որպես "Arp 319", դա հինգ գալակտիկաներից բաղկացած խումբ է[11]։ Ստեֆանը կատարել է այս հայտնագործությունը անդրադարձնող ծածկույթ ունեցող հայելիով աստղադիտակով, որը իր կարգի մեջ առաջինն էր աշխարհում[12]։

Ստեֆանի անունը կապում են պարբերական գիսաստղ 38P/Ստեֆան - Օտերմաի հետ, չնայած, որ այն առաջին անգամ տեսել է Ժերոմ Կոջիան։

Հայտնաբերած աստերոիդներ՝ 2
89 Ջուլիա 1866 թ. օգոստոսի 6
91 Էգինա 1866 թ. նոյեմբերի 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  2. 2,0 2,1 Annuaire prosopographique : la France savante
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Steinicke, Wolfgang (2008). Nebel und Sternhaufen: Geschichte ihrer Entdeckung, Beobachtung und Katalogisierung - von Herschel bis zu Dreyer's "New General Catalogue" (German). Hamburg. էջեր 296–298. ISBN 978-3-8370-8350-7.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Hutchins, Roger (2008). British university observatories, 1772-1939. England: Ashgate Publishing Lmiited. էջ 248. ISBN 978-0-7546-3250-4.
  6. North, John David (2008). Cosmos: an illustrated history of astronomy and cosmology. University of Chicago Press. էջ 590. ISBN 978-0-226-59440-8.
  7. 7,0 7,1 Dorminey, Bruce (2002). Distant wanderers: the search for planets beyond the solar system. New York: Springer-Verlag. էջ 123. ISBN 0-387-95074-5.
  8. McLean, Ian S. (2008). Electronic imaging in astronomy: detectors and instrumentation. Springer. էջ 67. ISBN 978-3-540-76582-0.
  9. Richichi, Andrea; Delplancke, Francoise (2008). The power of optical/IR interferometry: recent scientfic results and 2nd generation instrumentation. Springer. էջ 9. ISBN 978-3-540-74253-1.
  10. «Seyfert's Sextet at SEDS.org». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 6-ին.
  11. Plotner, Tammy (2009). The Night Sky Companion: A Yearly Guide to Sky-Watching 2009. Springer Science. էջ 303. ISBN 978-0-387-79508-9.
  12. Plotner, Tammy; Barbour, Jeff (2006). What's Up 2006 - 365 Days of Skywatching. Universe Today. էջ 274. ISBN 978-1-4116-8287-0.

Մահախոսական[խմբագրել | խմբագրել կոդը]