Մարսելի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսելի աստղադիտարան
Observatoire de Marseille
P200 Dome Open.jpg
Տեսակ աստղադիտարան
Աստղադիտարանի կոդ 014
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Վայր Մարսել
ԲԾՄ 40 մետր
Հիմնադրվել է՝ 1863
andromede.id.st
Կոորդինատներ: 43°18′19.616400100011″ հս․ լ. 5°23′40.581600099998″ ավ. ե. / 43.30544900002777808° հս․. լ. 5.39460600002777735° ավ. ե. / 43.30544900002777808; 5.39460600002777735


Մարսելի աստղադիտարան (ֆր.՝ Observatoire de Marseille, կոդը` «014»), մասնագիտացված աստղադիտարան, որը տեղակայված է Ֆրանսիայի հարավում Մարսելում։ Ասղադիտարանը միավորում է մի քանի բաժիններ՝ Մարսելի աստղաֆիզիկայի լաբորատորիան, Վերին Պրովանսի աստղադիտարանը, աստղային և համաշխարհային ինտերֆերենցիայի լաբորատորիան, Գասենդիի բաժինը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղադիտարանում կատարված առաջին դիտարկումները սկսվել են 1702 թ., առաջին աստղադիտակի համար միջոցները հատկացվել են թագավորի կողմից։ Աստղադիտարանի առաջին տնօրենն էր ճիզվիտ Անտուան Լավալը։ 1718-1729 թթ. աստղադիտարանը փակված էր, Լավալի Թուլոն մեկնման հետ կապված։ Էսպրիտա Պազենայի ժամանման հետ աստղադիտարանում սկսվում է զարգացման նոր փուլ, նույն տարում այն դառնում է նավատորմի թագավորական աստղադիտարան: Պազենայի կառավարման ընթացքում աշխատանքի են ընդունվել երկու նոր աստղագետներ և աստղադիտարանում տեղադրվել է նոր 6-ֆուտանոց աստղադիտակ։ Պազենան կորցրեց իր պաշտոնը 1763 թ.։

Աստղադիտարանի ամբողջ աշխատանքի ընթացքում այնտեղ ակտիվորեն կատարվում էին աստերոիդների որոնումներ և գիտական աշխատանք։ Հուշագրավ հայտնագործություններից մեկն է Ստեֆանի կվինտետի հայտնաբերումը 1877 թ.։ Այս աստղադիտարանում է աշխատել Ալֆոնս Բորելլին։

Աստղադիտարանի ղեկավարները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անտուան Լավալ 1702 - 1728
  • Էսպրիտ Պազենա 1729 - 1763
  • Սեն-Ժակ դե Սիլվաբել 1763 - 1801
  • Ժակ-Ժոզեֆ Թուլիս 1801 - 1810
  • Ժան-Ժակ Բլանպեյն 1810 - 1821
  • Ժան-Ֆելիկս Ադոլֆ Գամբարտ 1821 - 1836
  • Բենժամին Վալզ 1836 - 1860
  • Էդուարդ Ստեֆան 1866 - 1907
  • Հենրի Բորգետ 1907 - 1921
  • Հենրի Բիյսոն 1921 - 1923
  • Ժան Բոսլեր 1923 - 1948
  • Շարլ Ֆերենբակ 1948 - 1972

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]