Վերին Պրովանսի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերին Պրովանսի աստղադիտարան
Observatoire de Haute-Provence
OHP telescope193.JPG
Տեսակ աստղադիտարան
Աստղադիտարանի կոդ 511
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Վայր Վերին Ալպերի Պրովանս և Սեն Միշել լ’Օբսերվատուար
ԲԾՄ 650±1 մետր
Հիմնադրվել է՝ 1937
Կայք obs-hp.fr
Կոորդինատներ: 43°55′51.000000098794″ հս․ լ. 5°42′48.00000009988″ ավ. ե. / 43.93083333336077345° հս․. լ. 5.7133333333610778° ավ. ե. / 43.93083333336077345; 5.7133333333610778
Observatoire de Haute-Provence Վիքիպահեստում

Վերին Պրովանսի աստղադիտարան, Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի աստղագիտական հիմնարկ։ Գտնվում է Սեն Միշելում, Մարսելից 100 կիլոմետր հյուսիս, ծովի մակերևույթից 700 մետր բարձրության վրա։ Հիմնվել է 1944 թ.։ Հիմնական գործիքներն են 193, 152 և 120 սանտիմետր տրամագծով հայելավոր ռեֆլեկտորները և օբյեկտիվ պրիզմայով Շմիդի 60 սանտիմետրանոց դիտակը։ Ի տարբերություն մյուս աստղադիտարանների՝ Վերին Պրովանսի աստղադիտարանը մշտական գիտական անձնակազմ գրեթե չունի, գործում են հիմնականում աստղադիտակները սպասարկող ծառայությունները։ Տարվում են աստղերի, աստղակույտերի, միջաստղային միջավայրի, միգամածությունների և մոլորակների ուսումնասիրման աշխատանքներ։ Վերին Պրովանսի աստղադիտարանը գործնական կապեր ունի Բյուրականի աստղադիտարանի հետ, հայ և ֆրանսիացի աստղագետները 193 սանտիմետր֊անոց աստղադիտակի և ֆրանսիացի գիտնական Դանիել Շալոնժի (Daniel Chalonge, 1895-1977) սպեկտրոգրաֆի օգնությամբ հա մատեղ հետագոտել են անկայուն աստղերի սպեկտրները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 405 CC-BY-SA-icon-80x15.png