Էդուարդ Ստեֆան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ Ստեֆան
Édouard Stephan
Édouard Jean-Marie Stephan.jpg
Ծնվել էօգոստոսի 31, 1837(1837-08-31)[1][2]
Նյոր
Մահացել էդեկտեմբերի 31, 1923(1923-12-31) (86 տարեկանում)
Մարսել
ՔաղաքացիությունՖրանսիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Մարսելի աստղադիտարան
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[3]

Էդուարդ Ժան-Մարի Ստեֆան (ֆր.՝ Édouard Jean-Marie Stephan, ծնվ. 1837 թ. օգոստոսի 31-ին - մահ. 1923 թ. դեկտեմբերի 31-ին), ֆրանսիացի աստղագետ։ Ծնվել է Սբ. Պեզենում և հաճախել է Բարձրագույն նորմալ դպրոց, ավարտել է այն լավագույնը իր դասարանում 1862 թվականին[4]։

Ստեֆանը աշխատել է որպես Մարսելի աստղադիտարանի տնօրեն 1864 - 1907 թվականները (մինչև 1872 նրա աշխատակիցներից էր Ուրբեն Լե Վերյեն)[5]։ Իր աշխատանքի վաղ ժամանակաշրջանում նա ավելի քիչ էր զբաղվում աստղագիտական դիտարկումներով, քանի որ նա զբաղված էր աստղադիտարանի բարելավմամբ[4]։ 1866 թվականին նա հայտնաբերեց (89) Ջուլիա աստերոիդը[4], իսկ 1867-ին նոր աստղադիտակի միջոցով կարողացավ դիտել Մերկուրի մոլորակի անցումը[4]։

1870-ից 1875 թվականներին Ստեֆանը հետևողականորեն զբաղվել է միգամածությունների հետազոտություններով, ճշգրտելով նրանց տեղաբաշխման կոորդինատները և հայտնաբերել է բազմաթիվ նոր միգամածություններ[4]։ Նրա նպատակն էր կատարել աստղերի իրական շարժման չափումները ֆիքսված մարմինների համակարգի ստեղծման միջոցով[4]։

Ստեֆանը առաջին աստղագետն էր, որ 1873 թվականին փորձեց չափել աստղի անկյունային տրամագիծը, օգտագործելով ինտերֆերոմետրիան, ձևափոխելով Մարսելի աստղադիտարանի 80 սմ աստղադիտակը ինտերֆերոմետրի[6]։ Նա դա արել էր ծածկելով ռեֆլեկտորը երկու ուղղահայաց ճեղքեր ունեցող դիմակով[7]։ Աստղը, որը նա ընտրել էր իր չափումների համար Սիրիուսն էր[8]։ Նա չկարողացավ հասնել հաջողության[7], սակայն 1874 թվականին ստացավ աստղային տրամագծերի վերին սահմանը՝ 0, 158".[9]։

Ստեֆանը հայտնաբերել է NGC 6027 գալակտիկան, օգտագործելով 80 սմ-նոց ռեֆլեկտոր աստղադիտակ 1882 թվականին[10]։ Նրա հայտնագործություններից է Ստեֆանի կվինտետի հայտնագործությունը, որը նույնպես հայտնի է որպես "Arp 319", դա հինգ գալակտիկա ներից բաղկացած խումբ է[11]։ Ստեֆանը կատարել է այս հայտնագործությունը անդրադարձնող ծածկույթ ունեցող հայելիով աստղադիտակով, որը իր կարգի մեջ առաջինն էր աշխարհում[12]։

Ստեֆանի անունը կապում են պարբերական գիսաստղ 38P/Ստեֆան - Օտերմաի հետ, չնայած, որ այն առաջին անգամ տեսել է Ժերոմ Կոջիան։

Հայտնաբերած աստերոիդներ՝ 2
89 Ջուլիա 1866 թ. օգոստոսի 6
91 Էգինա 1866 թ. նոյեմբերի 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Base Léonoreministère de la Culture.
  2. Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  3. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Steinicke Wolfgang (2008)։ Nebel und Sternhaufen: Geschichte ihrer Entdeckung, Beobachtung und Katalogisierung - von Herschel bis zu Dreyer's "New General Catalogue" (German)։ Hamburg։ էջեր 296–298։ ISBN 978-3-8370-8350-7 
  5. Hutchins Roger (2008)։ British university observatories, 1772-1939։ England: Ashgate Publishing Lmiited։ էջ 248։ ISBN 978-0-7546-3250-4 
  6. North John David (2008)։ Cosmos: an illustrated history of astronomy and cosmology։ University of Chicago Press։ էջ 590։ ISBN 978-0-226-59440-8 
  7. 7,0 7,1 Dorminey Bruce (2002)։ Distant wanderers: the search for planets beyond the solar system։ New York: Springer-Verlag։ էջ 123։ ISBN 0-387-95074-5 
  8. McLean Ian S. (2008)։ Electronic imaging in astronomy: detectors and instrumentation։ Springer։ էջ 67։ ISBN 978-3-540-76582-0 
  9. Richichi Andrea; Delplancke, Francoise (2008)։ The power of optical/IR interferometry: recent scientfic results and 2nd generation instrumentation։ Springer։ էջ 9։ ISBN 978-3-540-74253-1 
  10. «Seyfert's Sextet at SEDS.org»։ Վերցված է 2007 թ․ ապրիլի 6 
  11. Plotner Tammy (2009)։ The Night Sky Companion: A Yearly Guide to Sky-Watching 2009։ Springer Science։ էջ 303։ ISBN 978-0-387-79508-9 
  12. Plotner Tammy; Barbour, Jeff (2006)։ What's Up 2006 - 365 Days of Skywatching։ Universe Today։ էջ 274։ ISBN 978-1-4116-8287-0 

Մահախոսական[խմբագրել | խմբագրել կոդը]