Էդուարդ Դանիելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Դանիելյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1944 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 25, 2017 (73 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1966), Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1972) և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ (1971) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | պատմաբան |
Էդուարդ Լիպարիտի Դանիելյան (փետրվարի 18, 1944, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 25, 2017, Երևան, Հայաստան), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1944 թվականի փետրվարի 18-ին Երևանում։ 1961-1966 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետը, 1966-1972 թթ.՝ Երևանի պետական Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը (անգլերեն), 1968-1971 թթ.՝ Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1972 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Անտիկ տիեզերագիտական հայացքների արտացոլումն Անանիա Շիրակացու «Տիեզերագիտությունում» և «Աշխարհացոյց»-ում թեմայով։ 1988 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հայ-բյուզանդական քաղաքական հարաբերությունները Սասանյան Պարսկաստանի մայրամուտին և Արաբական խալիֆայության սկզբնական շրջանում» թեմայով։
1972 թվականից Է. Դանիելյանն աշխատել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում՝ 1972-1978 թթ. կրտսեր, 1978-1989 թթ.`ավագ գիտաշխատող, 1989-2000 թթ.՝ գիտական խմբի ղեկավար, 2000-2010 թթ.՝ առաջատար գիտաշխատող։ 2010-2017 թթ. ինստիտուտի «Հին դարերի պատմության» բաժնի վարիչն էր, 2015-2017 թթ.՝ գլխավոր գիտաշխատող, և «Հիմնարար հայագիտություն» (անգլերենով) էլեկտրոնային հանդեսի գլխավոր խմբագիրը։ Միևնույն ժամանակ 1980-2000 թթ. դասավանդել է Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանում, իսկ 2000-2006 թթ. ղեկավարել է համալսարանի Երկրագիտության ամբիոնը[1]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետազոտել է Հայոց հին և միջնադարյան պատմության հիմնահարցերը` կապված Հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի տեղաբնիկության, ավելի քան հինգհազարամյա հայկական պետականության, պատմական աշխարհագրության ու տիեզերաբանական պատկերացումների, քրիստոնեության լուսապաշտական ակունքների և Հայ Առաքելական Եկեղեցու վաղ պատմության, հայ-իրանական ու հայ-բյուզանդական հարաբերություների և բազում այլ հարցեր։ Հինգ մենագրության և շուրջ 200 գիտական հոդվածների հեղինակ է[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու հոգևոր ակունքները, 1-ին հրտ., Երևան, 1996, 2-րդ հրտ., Երևան, 1997, 88 էջ։
- Սբ. Գրիգոր Լուսավորիչ քահանայապետ հայոց, Երևան, 1999, 88 էջ։
- Հայաստանի քաղաքական պատմությունը և Հայ Առաքելական եկեղեցին (VI-VII դդ.), Երևան, 2000, 256 էջ։
- Գանձասարի պատմութիւն, Երևան, 2005, 458 էջ։
- Գանձասարի վանքը, Երևան, 2009, 227 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Daily, AZG. «ԷԴՈՒԱՐԴ ԼԻՊԱՐԻՏԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ». AZG Daily. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Հայ գիրք».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդուարդ Դանիելյան(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Դանիելյան» հոդվածին։ |
|