Jump to content

Էդիպ արքա (ֆիլմ, 1967)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդիպ արքա
իտալ.՝ Edipo re
Երկիր Իտալիա
Ժանրդրամա[1][2][3]
ՀիմքԷդիպուս արքա
Թվական1967
Լեզուիտալերեն
ՌեժիսորՊիեռ Պաոլո Պազոլինի[1][2][3]
ՊրոդյուսերԱլֆրեդո Բինի
Սցենարի հեղինակՊիեռ Պաոլո Պազոլինի
ԴերակատարներՖրանկո Չիտի[2][3][1], Սիլվանա Մանգանո[2][3][1], Ալիդա Վալլի[2][3][1], Կարմելո Բենե[2][1], Ջուլիան Բեք[2][1], Նինետո Դավոլի[2][1], Լուչիանո Բարտոլի[2][1], Ֆրանչեսկո Լեոնետտի[1], Պիեռ Պաոլո Պազոլինի[2][3][4], Ahmed Belhachmi?[2][1], Ժան Կլոդ Բիետ, Ջովաննի Իվան Սկրատուլյա[1], Լաուրա Բետտի[5] և Իզաբել Ռութ[5]
ՕպերատորՋուզեպպե Ռուցցոլինի
ԵրաժշտությունՎոլֆգանգ Ամադեուս Մոցարտ և Մասարու Սատո
ՄոնտաժՆինո Բարալյի
Պատմվածքի վայրՀունաստան
Նկարահանման վայրՄարոկկո
ԿինոընկերությունArco Film
Տևողություն104 րոպե
 Edipo re (film) Վիքիպահեստում

Էդիպ արքա (իտալ.՝ Edipo re), գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1967 թվականին՝ իտալացի կինոռեժիսոր Պիեռ Պաոլո Պազոլինիի կողմից, Սոֆոկլեսի համանուն ողբերգության հիման վրա։ Առաջին անգամ ցուցադրվել է 1967 թվականին՝ Վենետիկի 28-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում[6]։

Ֆիլմի գործողություններն ընթանում են ժամանակակից աշխարհում և Հին Հունաստանում։

20-րդ դար։ Իտալական ընտանիքներից մեկում տղա է ծնվում։ Հայրը նկատելով թե ինչպես է մայրը կապված որդու հետ, տանջվում է խանդից և տանելով որդուն անապատ, լքում է նրան։ Գործողությունները տեղափոխվում են անտիկ ժամանակաշրջան, որտեղ պատմվում է Սոֆոկլեսի դասական ողբերգության Պազոլինիի կողմից ձևափոխված տարբերակը։

Երեխան փրկվելով մահից, հայտնվում է Կորնթոսի տիրակալների՝ Պոլիբոսի և Մերոպեի ապարանքում։ Անժառանգ ամուսինները տղային մեծացնում ու դաստիարակում են թագավորական պալատում՝ ինչպես սեփական որդուն և անվանում Էդիպ (Օյդիպոս)։ Պատանի Էդիպը Դելփյան պատգամախոսից տեղեկանում է, որ ինքն սպանելու է հորը և ամուսնանալու է մոր հետ։ Նա չգիտեր, որ Պոլիբոսն ու Մերոպեն իր ծնողները չեն և այդ դաժան ճակատագրից խուսափելու նպատակով լքում է Կորնթոսը։

Թեբե գնալիս, ճանապարհին պատահաբար հանդիպում է Թեբեի արքային, իր իրական հորը՝ Լայոսին։ Նրանց միջև վեճ է առաջանում և Էդիպը սպանում է Լայոսին։ Որոշ փորձություններ անցնելուց հետո, Էդիպը կարգվում է Թեբեի թագավոր և անտեղյակ իրականությանը, ամուսնանում է Թեբեի այրիացած թագուհու, իր իրական մոր՝ Իոկաստեի հետ։

Այսպիսով մարգարեությունն իրականանում է։ Որոշ ժամանակ անց, իմանալով ճշմարտությունը, Իոկաստեն ինքնասպան է լինում։ Այդ ամենից ցնցված Էդիպը հանում է իր աչքերը։

Կինոնկարն ավարտվում է կրկին ժամանակակից աշխարհում։ Կուրացած Էդիպը վերադառնում է այնտեղ, որտեղ ծնվել էր։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատար Կերպար
Ֆրանկո Չիտտի Էդիպ
Սիլվանա Մանգանո Իոկաստե
Ալիդա Վալլի Մերոպե
Լուչանո Բարտոլի Լայոս
Ահմեդ Բելաշմի Պոլիբոս
Կարմելո Բենե Կրեոն
Ջուլիան Բեկ Թիրեսիաս
Պիեռ Պաոլո Պազոլինի քրմապետ

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոգործիչ Ներդրումը
Պիեռ Պաոլո Պազոլինի սցենարիստ
Պիեռ Պաոլո Պազոլինի ռեժիսոր
Ալֆրեդո Բինի պրոդյուսեր
Ջուզեպպե Ռուցոլինի օպերատոր
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ կոմպոզիտոր
  • 1968 թվականին արժանացել է իտալական կինոլրագրողների ընկերության «Արծաթե ժապավեն» մրցանակին[7]։
  • 1970 թվականին ճապոնական «Կինեմա Ձյունպո» (キネマ旬報) կինոամսագրի կողմից ճանաչվել է լավագույն օտարալեզու ֆիլմ[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 http://www.imdb.com/title/tt0061613/
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 http://www.filmaffinity.com/en/film461869.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.adorocinema.com/filmes/filme-4876/
  4. http://www.imdb.com/title/tt0061613/fullcredits
  5. 5,0 5,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. Biennale di Venezia (ed.). «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին. {{cite web}}: Unknown parameter |sito= ignored (|website= suggested) (օգնություն)
  7. «1968 Italian National Syndicate of Film Journalists Awards» (անգլերեն). Վերցված է 16 gennaio 2019-ին. {{cite web}}: Unknown parameter |sito= ignored (|website= suggested) (օգնություն)
  8. «1970 Kinema Junpo Awards» (անգլերեն). Վերցված է 16 gennaio 2019-ին. {{cite web}}: Unknown parameter |sito= ignored (|website= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդիպ արքա (ֆիլմ, 1967)» հոդվածին։