Էդգար Ռայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդգար Ռայթ
անգլ.՝ Edgar Wright
Ծնվել էապրիլի 18, 1974(1974-04-18)[1] (49 տարեկան)
ԾննդավայրՊուլ, Դորսետ, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲորնմութի արվեստի համալսարան և The Blue School, Wells?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան, գրող, պրոդյուսեր, հեռուստառեժիսոր և հեռուստատեսային դերասան
Ոճ(եր)կատակերգություն և սարսափ ֆիլմ
IMDbID ID 0942367

Էդգար Հովարդ Ռայթ (անգլ.՝ Edgar Howard Wright Jr., ապրիլի 18, 1974(1974-04-18)[1], Պուլ, Դորսետ, Միացյալ Թագավորություն)` բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և կինոպրոդյուսեր[2]։ Սայմոն Պեգի և Նիկ Ֆրոստի հետ ճանաչման են արժանացել «Shaun of the Dead» և «Hot Fuzz» ֆիլմերով, ինչպես նաև «Spaced» հեռուստասերիալով[3]։

Վաղ տարիներ և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայթը ծնվել է Դորսետ կոմսության Պուլ քաղաքում, բայց հիմնականում մեծացել է Ուելսում (Սոմերսեթ կոմսություն), լինելով երեխա, տեղափոխվել է այնտեղ իր ընտանիքի հետ։ Նա սկսել է նկարահանել սեփական ֆիլմերը 14 տարեկանում, երբ դեռ գնում էր դպրոց և աշխատում տեղի տեսարժան վայր` «Wookey Hole» քարանձավում։ 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Ռայթը նկարահանել է շատ կարճամետրաժ ֆիլմեր, նախ 8-միլիմետրանոց տեսախցիկով, որը նրան նվիրել էր իր ազգականներից մեկը, իսկ հետո Video8 տեսախցիկով, որը նա շահել էր Going Live! հեռուստատեսային ծրագրում։ Այս ֆիլմերը մեծ մասամբ կատակերգական ոճավորմամբ հանրաճանաչ ժանրերի ֆիլմեր են` «Carbolic Soap» և «Dirty Harry»: 20 տարեկանում ավարտելով Bournemouth Arts քոլեջը, նա նկարահանում է ծաղրերգական «A Fistful of Fingers» վեստեռնը (կովբոյական արկածային ֆիլմ, որի նյութը սովորաբար լինում էր ԱՄՆ-ի արևմուտքի կյանքից), որը թողարկվել է սահմանափակ էկրանով և բրիտանական արբանյակային հեռուստատեսության հեռարձակմամբ, Sky Movies ալիքով։ Չնայած Ռայթի վերջնական արդյունքի դժգոհությանը, ֆիլմը գրավել է զվարճախոս Մեթ Լուկասի ու Դեյվիդ Ուոլլյամսի ուշադրությունը, ովքեր հետագայում ընտրել են Էդգարին UK's Paramount Comedy հեռուստաընկերության «Mash and Peas» և «Sir Bernard's Stately Homes» սերիալների ռեժիսորի պաշտոնի համար։ Այս ընթացքում նա աշխատել է նաև BBC-ի համար, «Is It Bill Bailey?» և «Alexei Sayle's Merry-Go-Round» հեռուստատեսային ծրագրերում։

Spaced[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին սցենարիստ և դերասան Սայմոն Պեգն ու Ջեսիկա Հայնեսը Channel 4-ի համար «Spaced» սիթքոմի զարգացման վաղ փուլում են եղել և խնդրել են Ռայթին դառնալ ռեժիսոր, հիշելով 1996 թվականին «Asylum» սերիալի համատեղ աշխատանքը։ 1999 թվականին նա միացել է այդ դերասաններին չորրորդ ալիքի համար «Spaced» սերիալի ստեղծման համար։ Ռայթը` արտադրած սերիալի բավականին անսովոր կատակերգական ժանրի համար, օգտագործել է դրամատիկ տեսախցիկի անկյունները և շարժում, ինչպես նաև գիտական ֆանտաստիկայի և սարսափ ֆիլմերի տեսողական լեզուն, ռեժիսորը, ի դեպ, չի փորձել թաքցնել` հակառակը, նա ավելացրել է նախագծին հնարված 'Homage-O-Meter' սարքը, ցույց տալով հղումների թիվը ուրիշ ստեղծագործության դրվագում։ 2002 թվականին նա նկարահանվել է տեխնիկի և գիտնականի դերում «Look Around You» սերիալի երկու եթերաշրջանում, որի ստեղծողներից մեկը եղել է դերասանական թիմի անդամ, ով աշխատել է «Spaced» սերիալի վրա, Պիտեր Սերաֆինովիչ։ Ռայթը նաև խաղացել է «Spaced»-ի մի փոքրիկ դերում։

Արյուն և պաղպաղակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Spaced» սերիալի քննադատների հաջողությունը թույլ է տվել Ռայթին և Պեգին գնալ մեծ էկրան, «Shaun of the Dead» ֆիլմով` կատակերգություն զոմբիի մասին, ռոմանտիկ կատակերգական ոճով, Ջորջ Ռոմերի և Սեմ Ռեյմի դասական սարսափի հղումներով[4]։

Ֆիլմը ջերմորեն ընդունվեց ինչպես կինոքննադատների, այնպես էլ հանդիսատեսի կողմից, ամերիկյան հիթերը ամբողջ աշխարհում հասկանալի էին։ Ի դեպ Սայմոն Պեգը չի նկարահանվել «Dog Soldiers» (2002) ֆիլմում, քանի որ Ռայթը ցանկանում էր, որպեսզի Սայմոնի առաջին դերը սարսափ ֆիլմում լինի «Shaun of the Dead» ֆիլմում։

Ռայթ և Պեգ զույգը ստեղծել է բրիտանական կատակերգությունների եռերգությունը, որը կապվում է ոչ թե մեկ պատմության հետ, այլ ընդհանուր տարբերակիչ առանձնահատկությունների ու հիմնական մտքերի[5]։ Եռերգությունը կոչվում էր «Արյուն և պաղպաղակ» կամ «Կորնետտո երեք ճաշակի», քանի որ եռերգությունը յուրաքանչյուր ֆիլմը կապված է որոշակի ճաշակի հետ և, համապատասխանաբար, կորնետտո պաղպաղակի գույնի, ինչպես նաև , որ Մեծ Բրիտանիայում հայտնի կատակ է Կորնետտո պաղպաղակի արդյունավետության մասին, որպես զարթխումի բուժում։

Եռերգության երկրորդ մասը դարձել է սուր սյուժետային կատակերգական թրիլեր «Hot Fuzz»-ը։ Նկարահանումները սկսել են 2006 թվականի մարտին, իսկ ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի փետրվարին Միացյալ Թագավորությունում և 2007 թվականի ապրիլին ԱՄՆ-ում։ Ֆիլմի սյուժեն անցնում է հերոս Պեգի շուրջ, Նիկոլաս Էյնջելը` ոստիկաններից մեկը, որը Լոնդոնից տեղափոխվել է Սենդֆորդ գյուղ, ցնցվել է մի շարք սարսափելի միջադեպերով։

Երրորդ եռերգությունը դարձել է «The World's End» կինոնկարը, որը թողարկվել է 2013 թվականին[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմ Գլխավոր վերնագրեր Դեր
Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր Դերասան
1993 Dead Right Այո Այո Այո Այո
1995 A Fistful of Fingers Այո Այո Այո Այո Կադրի ձայն, երկու փոքր դերեր
2004 Shaun of the Dead Այո Այո Այո Նորություններ, զոմբի, ձայնը իտալական ռեստորանում, Նոել ընկերը հեռախոսում և ռեժիսորի
2005 Land of the Dead Այո Մեռած կենդանի ատրակցիոնում «Լուսանկար զոմբիի հետ»[7]
The Hitchhiker's Guide to the Galaxy Այո խորամիտ տեխնիկ
2007 Hot Fuzz Այո Այո Այո
Son of Rambow Այո մետաղե արտադրատեսակների պատրաստման ուսուցիչ
2010 Սքոթ Փիլգրիմն ընդդեմ բոլորի Այո Այո Այո
2011 The Adventures of Tintin Այո
2011 Attack the Block Այո
2012 Excursionists Այո
2013 The World's End Այո Այո
2015 Մրջյուն-մարդ Այո
2017 Փոքրիկը վարելիս Այո Այո
2017 Star Wars: The Last Jedi Այո ընդդիմության զինվոր

Հեռուստատեսություն (որպես դերասան)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Look Around You (2005)` դրվագ
  • Spaced (1999—2001)

Հեռուստատեսություն (որպես ռեժիսոր)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Spaced (1999, 2001)
  • Alexei Sayle’s Merry-Go-Round (1998)
  • Is It Bill Bailey? (1998)
  • Sir Bernard’s Stately Homes (1998)
  • Mash and Peas (1996—1997)
  • Asylum (1996)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրեմ Ստոկերի մրցանակ
    • 2005` լավագույն սցենար «Shaun of the Dead»
  • British Independent Film Awards
    • 2004` Լավագույն սցենար «Shaun of the Dead»

Էդգար Ռայթի սիրելի ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդգար Ռայթ» հոդվածին։