Էդգար Կրան
Էդգար Կրան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1894 Լաիուսե, Յիգևա, Յիգևամաա, Էստոնիա |
Մահացել է | մարտի 6, 1961 (66 տարեկան) Ռոքվիլ, Մերիլենդ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Էստոնիա և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Ալմա մատեր | Դորպատի կայսերական համալսարան և Գյոթինգենի համալսարան |
Գիտական ղեկավար | Ռիխարդ Կուրանտ և Մաքս Բոռն |
Էդգար Կրան (էստ․՝ Edgar Krahn, հոկտեմբերի 1, 1894, Լաիուսե, Յիգևա, Յիգևամաա, Էստոնիա - մարտի 6, 1961, Ռոքվիլ, Մերիլենդ, ԱՄՆ)՝ էստոնացի մաթեմատիկոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդգար Կրանը ծնվել է 1894 թվականին Սոտագա գյուղում (այժմ՝ Յիգևամաայի Լաիուսե ավան), գործակատարի ընտանիքում[1]։ Նրա ծնողներն ունեցել են էստոնա-գերմանական բալթյան ծագում։ 1912 թվականին ավարտել է Դերպտի (Տարտուի) միջնակարգ դպրոցը, այնուհետև մաթեմատիկա և ֆիզիկա է ուսանել Դորպատի համալսարանում։ 1918 թվականին ավարտել է համալսարանը և որպես ուսուցիչ աշխատել Դերպտում և Ռևելեում (Տալլին)։ 1922 թվականի ձմեռային կիսամյակից սովորել է Գյոթինգենի համալսարանում, որտեղ 1926 թվականին Ռիխարդ Կուրանտի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն (Über Minimaleigenschaften der Kugel in drei und mehr Dimensionen)[2]: Հերման Յաակսոնից (1891-1964 թթ.) հետո Կրանը երկրորդ էստոնացին է, որը ստացել է մաթեմատիկայի դոկտորի գիտական աստիճան[3]։ Դերպտում Կրանը դարձել է պրոֆեսոր։ 1940-ական թվականներին Գյոթինգենում աշխատել է Աէրոդինամիկ հետազոտությունների ինստիտուտում, որտեղ նա (ինչպես հետագայում Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում) հիդրոմեխանիկայի բնագավառում զբաղվել է հետազոտություններով։ 1950-ականներին սկզբում Կրանն աշխատել է Մեծ Բրիտանիայի Ծովակալության գիտահետազոտական լաբորատորիայում, այնուհետև՝ ԱՄՆ Մերիլենդ նահանգի Ուայթ Օուկի Ռազմածովային հրետանիների լաբորատորիայում։
Կրանը զբաղվել է դիֆերենցիալ հավասարումներով, դիֆերենցիալ երկրաչափությամբ, գրաֆների տեսությամբ, ապահովագրական մաթեմատիկայով (հատկապես շինարարական ընկերությունների համար), հավանականությունների տեսությամբ, գազային դինամիկայով և առաձգականության տեսությամբ։ Կրանը համարվում է Ռելեյ-Ֆաբեր-Կրան անհավասարության համահեղինակներից։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականին Կրանի այրին Մերիլենդի համալսարանի մաթեմատիկայի ուսանողների համար հիմնել է Էդգար Կրանի անվան կրթաթոշակ[4]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Edgar Krahn 1894-1961: A Centenary Volume. IOS Press, 1994.(անգլ.)
- Album Academicum Universitatis Tartuensis. III köide. Tartu 1994. Lk. 134.(էստոներեն)
- Ulo Lumiste, Jaak Peetre (Herausgeber): Edgar Krahn 1894—1961. A Centenary Volume. IOS Press, Amsterdam 1994 (in Zusammenarbeit mit der Estnischen Mathematischen Gesellschaft).(գերմ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Biographisches Lexikon in Mathematik promovierter Personen
- ↑ Mathematics Genealogy Project
- ↑ Lumiste, Ü., Peetre, J. (Eds.), 1994. Edgar Krahn 1894—1961. IOS Press.
- ↑ «Krahn Fellowship». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
|
- Հոկտեմբերի 1 ծնունդներ
- 1894 ծնունդներ
- Էստոնիայում ծնվածներ
- Մարտի 6 մահեր
- 1961 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Դորպատի կայսերական համալսարանի շրջանավարտներ
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Էստոնացի մաթեմատիկոսներ
- Տարտուի համալսարանի շրջանավարտներ
- 20-րդ դարի մաթեմատիկոսներ
- Մաթեմատիկական անալիզի մասնագետներ
- Էստոնացի գիտնականներ