Էգլետ
Էգլետ[1] (ֆր.՝ aiglet, անգլ.՝ aglet), քուղի մետաղական կամ պլաստմասսայե ծայրը[2], որն անհրաժեշտ է քուղերը կոշիկի մեջ անցկացնելը հեշտացնելու և դրանց ծայրերը քրքրվելուց պաշտպանելու համար։
18-րդ դարով թվագրվող հնագիտական գտածոների շարքում կան մի քանի առարկաներ, որոնք շատ նման են կոշիկի քուղերի ծայրերին[3]։
Առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ նուրբ տարբերություն կա էգլետների, որոնք ունեն ֆունկցիոնալ նշանակություն, և ուսկապների միջև (այս դեպքում նկատի է առնվում ոչ թե հյուսված պարանը, այլ դրա մետաղական ծայրը), որոնք օգտագործվում են միայն դեկորատիվ նպատակներով։ Վերջինները սովորաբար օգտագործվում են միայն դեկորատիվ քուղերի, օրինակ՝ բոլո փողկապի կամ ուսկապի վրա, որոնք զինվորական համազգեստի մաս են[4]։
Ներկայում էգլետներն ավելի հաճախ պատրաստվում են պլաստիկից, թեև դեռևս հանդիպում են մետաղից, ապակուց կամ քարից պատրաստված էգլետներ։ Որոշ էգլետներ, այնուամենայնիվ, ստեղծվել են նաև դեկորատիվ նպատակներով՝ թանկարժեք մետաղներից, օրինակ՝ արծաթից։ Նախքան կոճակների գյուտը, դրանք օգտագործվում էին հագուստը միմյանց պահող ժապավենների ծայրերին։ Երբեմն այդ ծայրերը պատրաստվում էին ինչ-որ պատկերների տեսքով։ Ուիլյամ Շեքսպիրն իր «Անսանձ կնոջ սանձահարումը» պիեսում այդ տեսակի ծայրերն անվանել է «aglet baby»[5]:
Ինքնաշեն էգլետները կարող են պատրաստվել մոմից, ծառի խեժից, սոսնձից, կպչուն ժապավենից, մանվածքից և որոշ այլ նյութերից, ինչպես նաև սինթետիկ քուղի ծայրը հալեցնելով[6]։
Էգլետները բավական հաճախ են կոտրվում, և որպեսզի քուղերը չքանդվեն, դրանց ծայրերին պետք է կապել հանգույցներ՝ հասարակ կամ ութ թվի տեսքով։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ֆինեսն ու Ֆերբը» հեռուստատեսային անիմացիոն սերիալում «Օրվա խոսքը» դրվագը նվիրված է aglet բառին[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Эглеты — наконечники шнурков». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ ТРАНСФОРМАЦИЯ ТРАДИЦИОННЫХ ФУНКЦИЙ КОСТЮМА В СОЦИОКУЛЬТУРНОМ ПРОСТРАНСТВЕ СОВРЕМЕННОЙ РОССИИ, 2015, стр 122
- ↑ Leonard G. Bianchi, Barbara A. Bianco, Shannon Mahoney. CHAPTER 12. BUTTONS AND FASTENER. New York African Burial Ground Archaeology Final Report February 2006.
- ↑ «Aiguillettes». public2.nhhcaws.local (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 16-ին.(չաշխատող հղում)
- ↑ «C. T. Onions, A Shakespeare Glossary, a1: , advantage , aglet-baby*:». www.perseus.tufts.edu. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Eight ways to make an aglet». Fieggen.com. 2009 թ․ մայիսի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Affleck, Neil; Hughes, Robert; Moncrief, Zac (2009-02-20), Interview with a Platypus/Tip of the Day, Phineas and Ferb, Vincent Martella, Thomas Brodie-Sangster, Ashley Tisdale, Վերցված է 2023-10-05-ին
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Picken, Mary Brooks: The Fashion Dictionary, Funk and Wagnalls, 1957. (1973 edition ISBN 0-308-10052-2)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էգլետների մասին(անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էգլետ» հոդվածին։ |
|