Բոլո փողկապ

Բոլո փողկապ (երբեմն՝ բոլա փողկապ կամ կոշիկի պարանով վզնոց), փողկապի տեսակ, որը բաղկացած է մետաղական ծայրամասով ավարտվող լարից (անգլ.՝ aiguillettes)[1] կամ կաշվե հյուսքով պարանից, որը համալրվում է դեկորատիվ ճարմանդով կամ սահիկով։
Բոլոներ կարելի է պատրաստել` օգտագործելով հարթ մակերևույթով իրեր, ինչպիսիք են կանացի ամրակալները՝ քորոցները, մետաղադրամները, հղկված քարերը, շիշ բացելու սարքերը կամ սառնարանին ամրացվող մագնիսները։ Կաշվե և մետաղական ծայրամասով պարանները, սեղմակներն ու ճարմանդները հասանելի են և լայնորեն տարածվում են զարդերի մատակարարող ֆիրմաներից։
Հանրաճանաչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում բոլո փողկապները, լինելով արևմտյան մշակույթի մաս, հիմնականում լայնորեն տարածվել են երկրի արևմտյան շրջաններում։ Բոլո փողկապի բազմազանությունն ու արծաթյա հուշագրումները 20-րդ դարի կեսից սկսած Հոպիի, Նավաուի, Զունիի և Պուեբլոյի արծաթագործության ավանդությունների մասն են կազմել[2]։
1971 թվականին բոլո փողկապը Արիզոնայում պաշտոնապես համարվել է հագուստի պարտադիր մաս։ Նոր Մեքսիկայում 1987 թվականին որոշում է կայացվել՝ բոլոն՝ որպես պետության պաշտոնական փողկապ համարելու մասին։ 1987 թվականի մարտի 13-ին Նոր Մեքսիկայի նահանգապետ Բիլ Ռիչարդսոնը օրենք է ստորագրել, որ բոլո փողկապը պետության պաշտոնական փողկապն է համարվում[3]։ Իսկ 2007 թվականին բոլո փողկապը կոչվեց նաև Տեխասի պաշտոնական փողկապ[4]։
Միացյալ Թագավորությունում բոլո կապերը հայտնի են որպես կոշիկները շրջանակող՝ եզրագծող կապեր։ Դրանք մեծ ժողովրդականություն էին վայելում 1950-ական թվականներին Թեդի Տղաների[5] [Ն 1]շրջանում, ովքեր հագնում էին այդ կոշիկները փափուկ դրափից կոստյումների հետ[6][7]։
Բոլո փողկապերը նորաձև դարձան նաև 1980-ական թվականներին` ռոք երաժշտության վերածնունդի նոր ալիքի հետ։ Բոլո փողկապը վերադարձավ որպես նորաձևության աքսեսուար 1988 թվականի աշնանը, երբ հոլիվուդյան տղամարդ աստղերը հաճախ սկսեցին կրել դրանք։ Տարբեր առիթների համար, Ջինսուեսթ (անգլ.՝ Jeanswest), Մերրի-Գո-Ռաունդ (անգլ.՝ Merry-Go-Round) և նմանատիպ այլ ցանցային խանութներ վաճառեցին բազմաթիվ տարբերակներ։
1980-1990-ական թվականների ընթացքում որոշ էլեգանտ և թանկ բոլո փողկապեր վաճառվեցին Ճապոնիայում, Կորեայում և Չինաստանում։ Ոմանք ունեին ձեռքով պատրաստված նրբագեղ լարեր՝ անսովոր և հետաքրքիր խորհրդանշաններով։ Արտասահմանում վաճառքը մեծ թափով աճեց 1970-ականներից հետո, մինչև 1980-ական թվականները, որից հետո Միացյալ Նահանգներում բոլո փողկապերը սկսեցին դուրս գալ նորաձևությունից[8]։
2013 թվականի Ֆուտբոլի ազգային լիգայի (ՖԱԼ) (անգլ.՝ National Football League -NFL) մրցաշրջանում Սան Դիեգոյի կիսապաշտպան Ֆիլիպ Ռիվերսը գրավել է լրատվամիջոցների ուշադրությունը՝ բոլո կապերի հաճախակի օգտագործման համար։ Նա նշել է, որ դրանք կրել է նաև 2013-2014 թվականների ՖԱԼ-ի վերջնախաղին՝ «Սինցինատիի Բենգալներ»-ին հաղթելուց հետո[9][10]։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արիզոնայի նահանգի Վիքենբուրգ[Ն 2] քաղաքի բնակիչ Վիկտոր Էմանուել Սեդարստաֆը պնդում է, որ հորինել է բոլո փողկապը 1940-ական թվականների վերջին, իսկ ավելի ուշ՝ արտոնագրել է սահիկների դիզայնը։
Սանսեթ (անգլ.՝ Sunset) ամսագրի[Ն 3] հոդվածներից մեկում նշվում է.
![]() |
Կովբոյ Վիկտոր Սեդարստաֆը մի օր ձիով զբոսնում է Վիքենբուրգում, երբ նրա գլխարկը պատահաբար պատռվում է։ Զգուշանալով, որ կկորցնի իր գլխարկի արծաթափայլ տարբերանշանը, նա այն պտտեցնում է իր պարանոցի շուրջը։ Նրան ուղեկցողը կատակում է. «Քո կրած նոր փողկապը գեղեցիկ տեսք ունի, Վի՛կ»։ Գաղափարը դուր է գալիս, և Սեդարստաֆը շուտով ձևավորում է առաջին բոլա փողկապը (անունը առաջացել է բոլեդրորայից՝ արգենտինական լարիատ բառերից)[11]։ | ![]() |
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://en.wikipedia.org/wiki/Aiguillette.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)) - ↑ Tanner, Clara Lee Ray Manley's Portraits & Turquoise of Southwest Indians. Ray Manley Photography Inc.[Tucson], 1975, Library of Congress Catalog Card Number 75-38328
- ↑ «Richardson's Secret Weapon: The Bolo Tie». The Sleuth. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ «Texas, The Lone Star State: Bola Tie (Bolo Tie)». Արխիվացված է օրիգինալից 2020-08-05-ին. Վերցված է 2020-08-11-ին.
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Teddy_Boy.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)) - ↑ Cross, Robert: Steven Berkoff and the Theatre of Self-Performance, Manchester University Press, 0-7190-6254-3, p. 36
- ↑ Ribeiro, Aileen: Dress and Morality, Berg Publishers 2003, 1-85973-782-X, p. 164
- ↑ Hochman, Benjamin (2014 թ․ հունվարի 7). «Philip Rivers' bolo ties catch eye of Broncos fans, Denver haberdasher». Denver Post. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Summers, Dave (2014 թ․ հունվարի 7). «Where Did Philip Rivers Get That Bolo Tie?». NBC San Diego. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Chase, Chris (2013 թ․ նոյեմբերի 24). «Philip Rivers makes powerful fashion statement in postgame press conference». For the Win. USA Today. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
- ↑ "Cool under the collar: Arizona's bola ties" by Lawrence W. Cheek, Sunset, April 2002