Զորկա Պրվանովա
Զորկա Պրվանովա բուլղար․՝ Зорка Първанова | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Ռազլոգ, Բլագոևգրադի մարզ, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Մասնագիտություն | պատմաբան |
Ամուսին | Գեորգի Պիրվանով |
Պարգևներ և մրցանակներ | |
Zorka Parvanova Վիքիպահեստում |
Զորկա Պետրովա Պրվանովա (բուլղար․՝ Зорка Петрова Първанова, մայիսի 4, 1958, Ռազլոգ, Բլագոևգրադի մարզ, Բուլղարիա), Բուլղարիայի չորրորդ նախագահ Գեորգի Պրվանովի կինը[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զորկա Պրվանովան ծնվել է 1958 թվականին Ռազլոգում։ 1982 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանի պատմության ֆակուլտետի Պատմության և ազգագրության բաժինը։ 1989 թվականին ստացել է պատմության դոկտորի կոչում։ 1997-1999 թվականներին դասավանդել է Վառնայի ազատ և Սոֆիայի սլավոնական համալսարաններում։ Գիտական հետազոտությունները նվիրված են Բալկաններում 19-րդ և 20-րդ դարերի ազգային խնդիրներին։ Շուրջ 20 հրապարակումների և մենագրության հեղինակ է։ 1994 թվականից Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Բալկանյան հետազոտությունների ինստիտուտի 1-ին աստիճանի գիտաշխատող, 2002 թվականից՝ 2-րդ աստիճանի գիտաշխատող։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում է կանանց և երեխաների հարցերով, մշակութային հարցերով, պայքարում թմրանյութերի տարածման դեմ։
Հանդիսանում է՝
- Թմրադեղերի դեմ պայքարի ազգային երիտասարդական կազմակերպության պատվավոր նախագահ
- «Կանայք և գիտություն» ազգային խորհրդի անդամ
- Վառնայի բալետի միջազգային մրցույթի պատվավոր գործընկեր
- «Ռուսալկա» ամառային երաժշտական ակադեմիայի պատվավոր գործընկեր
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Զորկա Պրվանովան և Գեորգի Պարվանովը ունեն երկու երեխա՝
- Վլադիմիր Պրվանով
- Իվայլո Պրվանով
Պարգևներ, կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեոպոլդ I շքանշան[2]
- Դանեբրոգի շքանշան (2006)[3]
- Տեռա Մարիանա խաչի շքանշան, 1-ին դաս
- Երեք աստղի շքանշան, 1-ին դաս
- Քաղաքացիական արժանիքների շքանշան (07/06/2003)[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «President Parvanov to Present Golden Rython to Mayor of Rome». Standart. 2009 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Belgian Royal Family Website, State visit in Bulgaria (2003), Photo
- ↑ Photo of the royal and presidential couples
- ↑ Boletín Oficial del Estado
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զորկա Պրվանովա» հոդվածին։ |
|