Ռազլոգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ռազլոգ
բուլղար․՝ Разлог
բուլղար․՝ Мехомия
Դրոշ

ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
Մակերես221,114 կմ²
ԲԾՄ812±1 մետր
Բնակչություն12 232 մարդ (մարտի 15, 2024)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ0747
Փոստային դասիչ2760
Պաշտոնական կայքrazlog.bg
Ռազլոգ (Բուլղարիա)##
Ռազլոգ (Բուլղարիա)

Ռազլոգ (բուլղար․՝ Разлог), քաղաք Բուլղարիայի Բլագոևգրադի մարզում։ Ռազլոգ համայնքի վարչական կենտրոնը։ Գտնվում է Բլագոևգրադ քաղաքի կենտրոնից մոտ 34 կմ հարավ-արևելք։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքում բնակվում էր 11960 մարդ[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազլոգ քաղաքը գտնվում է Ռազլոժի հարթավայրում՝ երեք լեռնազանգվածների միջև՝ Ռիլա, Պիրին, Ռոդոպներ։ 5 կմ դեպի հարավ գտնվում է Բանսկո քաղաքը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին բնակավայրում սկսել է աշխատել «15 септември 1903 година» ընթերցասրահը (ներկայումս Բուլղարիայում գործող ամենահին ընթերցասրահն է)[3]։

1903 թվականին բնակավայրի բնակիչները մասնակցել են Իլինդեն – Պրեոբրաժենիեի ապստամբությունը, որը ճնշվել էր թուրքական իշխանությունների կողմից։

Առաջին Բալկանյան պատերազմի սկսվելուց հետո 1912 թվականի հոկտեմբերի 11-ին բնակավայրը ազատագրվել է բուլղարական բանակի հարձակողական ստորաբաժանումների կողմից և մտել Բուլղարիայի թագավորության կազմի մեջ։

1973 թվականին այստեղ կառուցվել է մշակույթի տուն և հիվանդանոց[4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազլոգ քաղաքի բնակչության դինամիկան[2]
Տարի 1934 1946 1956 1965 1975 1985 1992 2001 2011
Բնակչություն 6003 6912 8611 10459 13672 13907 13422 12738 11960
Բնակչության ազգային կազմը 2011 թվականի դրությամբ[5]։
Ազգություն Մարդ Տոկոս
բուլղարներ 10764 94,75 %
թուրքեր 5 0,04 %
գնչուներ 488 4,3 %
այլ 39 0,34 %
չի կողմնորոշվել 64 0,56 %
Ընդհանուր պատասխաններ 11360

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.grao.bg/tna/t41nm-15-03-2024_2.txt
  2. 2,0 2,1 «Справка за населението на гр. Разлог, общ. Разлог, обл. Благоевград» (բուլղարերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  3. С фойерверки, награди, песни и танци честваха 100 г. юбилей на читалището в Разлог // вестник «Струма» (12 октомври 2009)
  4. Болгария // Ежегодник Большой Советской Энциклопедии, 1974 (вып. 18). М., «Советская энциклопедия», 1986. стр.225-227
  5. «"&"Национален статистически институт. Население по области, общини, населени места и самоопределение по етническа принадлежност към 01.02.2011 г.» (բուլղարերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռազլոգ» հոդվածին։