Jump to content

Զորկա Պրվանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զորկա Պրվանովա
բուլղար․՝ Зорка Първанова
Դիմանկար
Ծնվել էմայիսի 4, 1958(1958-05-04) (66 տարեկան)
ԾննդավայրՌազլոգ, Բլագոևգրադի մարզ, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Մասնագիտությունպատմաբան
ԱմուսինԳեորգի Պիրվանով
Պարգևներ և
մրցանակներ
Order of the Tribute to the Republic Քաղաքացիական վաստակի համար շքանշանի Մեծ խաչ «Քաղաքացիական արժանիքների շքանշան», (Իսպանիա) Լեոպոլդի շքանշան Մարիամի երկրի խաչի շքանշան Պատվո շքանշան Երեք աստղերի շքանշան Բևեռային աստղի շքանշան Դանեբրոգ շքանշան Արքայազն Հենրիի շքանշան և «Դուստլիկ» շքանշան
 Zorka Parvanova Վիքիպահեստում

Զորկա Պետրովա Պրվանովա (բուլղար․՝ Зорка Петрова Първанова, մայիսի 4, 1958(1958-05-04), Ռազլոգ, Բլագոևգրադի մարզ, Բուլղարիա), Բուլղարիայի չորրորդ նախագահ Գեորգի Պրվանովի կինը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորկա Պրվանովան ծնվել է 1958 թվականին Ռազլոգում։ 1982 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանի պատմության ֆակուլտետի Պատմության և ազգագրության բաժինը։ 1989 թվականին ստացել է պատմության դոկտորի կոչում։ 1997-1999 թվականներին դասավանդել է Վառնայի ազատ և Սոֆիայի սլավոնական համալսարաններում։ Գիտական հետազոտությունները նվիրված են Բալկաններում 19-րդ և 20-րդ դարերի ազգային խնդիրներին։ Շուրջ 20 հրապարակումների և մենագրության հեղինակ է։ 1994 թվականից Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Բալկանյան հետազոտությունների ինստիտուտի 1-ին աստիճանի գիտաշխատող, 2002 թվականից՝ 2-րդ աստիճանի գիտաշխատող։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելլա Քոչարյան, Լորա Բուշ, Լյուդմիլա Պուտինա և Զորկա Պրվանովա, Հայաստանի, ԱՄՆ-ի Ռուսաստանի և Բուլղարիայի առաջին տիկնայք 2003 թվականին

Զբաղվում է կանանց և երեխաների հարցերով, մշակութային հարցերով, պայքարում թմրանյութերի տարածման դեմ։

Հանդիսանում է՝

  • Թմրադեղերի դեմ պայքարի ազգային երիտասարդական կազմակերպության պատվավոր նախագահ
  • «Կանայք և գիտություն» ազգային խորհրդի անդամ
  • Վառնայի բալետի միջազգային մրցույթի պատվավոր գործընկեր
  • «Ռուսալկա» ամառային երաժշտական ակադեմիայի պատվավոր գործընկեր

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորկա Պրվանովան և Գեորգի Պարվանովը ունեն երկու երեխա՝

  • Վլադիմիր Պրվանով
  • Իվայլո Պրվանով

Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բելգիա Լեոպոլդ I շքանշան[2]
  • Դանիա Դանեբրոգի շքանշան (2006)[3]
  • Էստոնիա Տեռա Մարիանա խաչի շքանշան, 1-ին դաս
  • Լատվիա Երեք աստղի շքանշան, 1-ին դաս
  • Իսպանիա Քաղաքացիական արժանիքների շքանշան (07/06/2003)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «President Parvanov to Present Golden Rython to Mayor of Rome». Standart. 2009 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  2. Belgian Royal Family Website, State visit in Bulgaria (2003), Photo
  3. Photo of the royal and presidential couples
  4. Boletín Oficial del Estado

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զորկա Պրվանովա» հոդվածին։