Զորան Զաև
Զորան Զաև | |
Կուսակցություն՝ | Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միություն |
---|---|
Կրթություն՝ | Faculty of Economics, Ss. Cyril and Methodius University of Skopje? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Ազգություն | մակեդոնացիներ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 8, 1974[1][2] (49 տարեկան) |
Ծննդավայր | Ստրումիցա, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | Հյուսիսային Մակեդոնիա |
Ամուսին | Zorica Zaeva? |
Կայք՝ | sdsm.org.mk/Pretsedatel.aspx |
Պարգևներ | |
Զորան Զաև (մակեդոներեն՝ Зоран Заев, հոկտեմբերի 8, 1974[1][2], Ստրումիցա, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), մակեդոնացի քաղաքական և պետական գործիչ, Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ 2017 թվականի մայիսի 31-ից մինչև 2020 թվականի հունվարի 3-ը (հրաժարական է տվել)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զորան Զաևը ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 8-ին Ստրումիցայում։ Հանդիսանում է Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միություն կուսակցության անդամ 1996 թվականից։ Ավարտել է Սկոպյեի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև նույն համալսարանում ստացել է դրամական տնտեսության մագիստրոսի աստիճան։ Ընտրվել է Ստրումիցայի շրջանային բաժանմունքի նախագահ։ Կուսակցության փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2006-2008 թվականներին։ Ստրումիցայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2005-2016 թվականներին։ Բրանկո Ցրվենկովսկու՝ կուսակցության առաջնորդի պաշտոնից հեռանալուց հետո նա ընտրվել է կուսակցության առաջնորդ։
Դավանում է ուղղափառություն[5]։
Վարչապետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայիսի 31-ին Մակեդոնիայի Հանրապետության խորհրդարանը քվեարկել է Զորան Զաևի օգտին՝ որպես նոր վարչապետ։ Նոր կառավարության օգտին քվեարկել է 120 պատգամավորներից 62-ը։ Իր ելույթի ժամանակ ներկայացրել է նոր կառավարության ծրագիրը, որտեղ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամակցելն առաջնահերթություն կլինի։ Նաև խոստացել է վերջ տալ կոռուպցիային։
Հունիսի 8-ին հայտարարել էր, որ պատրաստ է Մակեդոնիայի Հանրապետությունը վերանվանել հանուն երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին[6]։ Այդ պայմանով, երկրի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին պնդում Է Հունաստանը, որն օգտագործում է ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի Հանրապետության անդամակցության վետոյի իրավունքը։
2018 թվականի հունվարի 7-ին Զորան Զեևը հայտարարել է, որ հավատում է 2018 թվականի առաջին կեսին Մակեդոնիայի Հանրապետություն անվանելու շուրջ Հունաստանի հետ վեճը լուծելու հնարավորությանը։ Իր երկրի ապագան Զաևը տեսնում է Եվրոպական միությունում և ՆԱՏՕ-ում։ «Մենք բազմազգ պետություն ենք, բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքները և համաձայն են, որ մեր ապագան ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելն է», - ասել է նա[7]։
2019 թվականի հունվարի 11-ին տեղի է ունեցել Մակեդոնիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների որոշիչ քվեարկությունը երկրի անվանումը փոխելու վերաբերյալ։ 120 պատգամավորներից 81-ը (նվազագույն անհրաժեշտ 80-ի դեպքում) պաշտպանել է Սահմանադրության համապատասխան փոփոխությունները։ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար այն պետք է վավերացնի Հունաստանի խորհրդարանը[8]։
2019 թվականի հունվարի 25-ին Հունաստանի խորհրդարանը վավերացրել Է Մակեդոնիայի Հանրապետության անվանումը փոխելու մասին համաձայնագիրը[9], նման համաձայնագրի օգտին քվեարկել է 153 պատգամավոր (անհրաժեշտ 151-ից), համաձայնագրին դեմ է եղել 146 պատգամավոր։ Այժմ Մակեդոնիայի Հանրապետությունը կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն։
2019 թվականի հուլիսի 9-ին հրապարակվել է ռուս պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում Զաևը համաձայնել է պատրիարք Բարդուղիմեոսին 100 հազար եվրոյի չափով կաշառք տալ մակեդոնական ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիան ստանալու համար։ Զաևը հաստատել է զրույցի փաստը, սակայն հայտարարել է, որ ձայնագրությունը մոնտաժվել է[10][11]։
2020 թվականի հունվարի 3-ին հրաժարական է տվել Մակեդոնիայի առաջատար կուսակցությունների առաջնորդների՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանավորվածության պատճառով, քանի որ Մակեդոնիան կրկին չի ստացել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների ամսաթիվը։ Այժմ նախագահ Սթևո Պենդարովսկին պետք է խորհրդարանի խոսնակ Տալատ Ջաֆերիին տեղեկացնի նոր կաբինետի ձևավորման անհրաժեշտության մասին։ Մինչև ապրիլի ընտրությունները երկիրը կղեկավարի ծառայողական կաբինետը՝ ներքին գործերի նախկին նախարար Օլիվեր Սպասովսկու գլխավորությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://securityconference.org/news/meldung/ewald-von-kleist-preis-an-alexis-tsipras-und-zoran-zaev-verliehen/ (գերմ.) — SiKo, 2019.
- ↑ https://www.wirtschaftliche-gesellschaft.de/?id=280
- ↑ «Македония: Конец и начало новой эры». MacedoniaToday.Ru. 2017 թ․ մայիսի 12. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Премьер Македонии готов сменить название страны ради вступления в НАТО». РИА Новости (ռուսերեն). 20170608T1252+0300Z. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «В Скопье рассказали, когда настроены решить с Грецией проблему наименования». РИА Новости (ռուսերեն). 20180108T0216+0300Z. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Македонский парламент поддержал инициативу о переименовании страны». РБК. 2019 թ․ հունվարի 11. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Парламент Греции поддержал переименование Македонии». РБК. 2019 թ․ հունվարի 25. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Премьер Северной Македонии признал, что разговаривал с пранкерами из России
- ↑ Како је Заев прихватио да купи аутокефалност за 100.000 евра(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զորան Զաև» հոդվածին։ |
|