Զորան Զաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զորան Զաև
 
Կուսակցություն՝ Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միություն
Կրթություն՝ Faculty of Economics, Ss. Cyril and Methodius University of Skopje?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ և միջազգային ֆորումի մասնակից
Ազգություն մակեդոնացիներ
Ծննդյան օր հոկտեմբերի 8, 1974(1974-10-08)[1][2] (49 տարեկան)
Ծննդավայր Ստրումիցա, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն  Հյուսիսային Մակեդոնիա
Ամուսին Zorica Zaeva?
 
Կայք՝ sdsm.org.mk/Pretsedatel.aspx
 
Պարգևներ

Զորան Զաև (մակեդոներեն՝ Зоран Заев, հոկտեմբերի 8, 1974(1974-10-08)[1][2], Ստրումիցա, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), մակեդոնացի քաղաքական և պետական գործիչ, Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ 2017 թվականի մայիսի 31-ից մինչև 2020 թվականի հունվարի 3-ը (հրաժարական է տվել)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորան Զաևը ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 8-ին Ստրումիցայում։ Հանդիսանում է Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միություն կուսակցության անդամ 1996 թվականից։ Ավարտել է Սկոպյեի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև նույն համալսարանում ստացել է դրամական տնտեսության մագիստրոսի աստիճան։ Ընտրվել է Ստրումիցայի շրջանային բաժանմունքի նախագահ։ Կուսակցության փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2006-2008 թվականներին։ Ստրումիցայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2005-2016 թվականներին։ Բրանկո Ցրվենկովսկու՝ կուսակցության առաջնորդի պաշտոնից հեռանալուց հետո նա ընտրվել է կուսակցության առաջնորդ։

Դավանում է ուղղափառություն[3]։

Վարչապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսի 31-ին Մակեդոնիայի Հանրապետության խորհրդարանը քվեարկել է Զորան Զաևի օգտին՝ որպես նոր վարչապետ։ Նոր կառավարության օգտին քվեարկել է 120 պատգամավորներից 62-ը։ Իր ելույթի ժամանակ ներկայացրել է նոր կառավարության ծրագիրը, որտեղ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամակցելն առաջնահերթություն կլինի։ Նաև խոստացել է վերջ տալ կոռուպցիային։

Հունիսի 8-ին հայտարարել էր, որ պատրաստ է Մակեդոնիայի Հանրապետությունը վերանվանել հանուն երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին[4]։ Այդ պայմանով, երկրի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին պնդում Է Հունաստանը, որն օգտագործում է ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի Հանրապետության անդամակցության վետոյի իրավունքը։

2018 թվականի հունվարի 7-ին Զորան Զեևը հայտարարել է, որ հավատում է 2018 թվականի առաջին կեսին Մակեդոնիայի Հանրապետություն անվանելու շուրջ Հունաստանի հետ վեճը լուծելու հնարավորությանը։ Իր երկրի ապագան Զաևը տեսնում է Եվրոպական միությունում և ՆԱՏՕ-ում։ «Մենք բազմազգ պետություն ենք, բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքները և համաձայն են, որ մեր ապագան ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելն է», - ասել է նա[5]։

2019 թվականի հունվարի 11-ին տեղի է ունեցել Մակեդոնիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների որոշիչ քվեարկությունը երկրի անվանումը փոխելու վերաբերյալ։ 120 պատգամավորներից 81-ը (նվազագույն անհրաժեշտ 80-ի դեպքում) պաշտպանել է Սահմանադրության համապատասխան փոփոխությունները։ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար այն պետք է վավերացնի Հունաստանի խորհրդարանը[6]։

2019 թվականի հունվարի 25-ին Հունաստանի խորհրդարանը վավերացրել Է Մակեդոնիայի Հանրապետության անվանումը փոխելու մասին համաձայնագիրը[7], նման համաձայնագրի օգտին քվեարկել է 153 պատգամավոր (անհրաժեշտ 151-ից), համաձայնագրին դեմ է եղել 146 պատգամավոր։ Այժմ Մակեդոնիայի Հանրապետությունը կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն։

2019 թվականի հուլիսի 9-ին հրապարակվել է ռուս պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում Զաևը համաձայնել է պատրիարք Բարդուղիմեոսին 100 հազար եվրոյի չափով կաշառք տալ մակեդոնական ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիան ստանալու համար։ Զաևը հաստատել է զրույցի փաստը, սակայն հայտարարել է, որ ձայնագրությունը մոնտաժվել է[8][9]։

2020 թվականի հունվարի 3-ին հրաժարական է տվել Մակեդոնիայի առաջատար կուսակցությունների առաջնորդների՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանավորվածության պատճառով, քանի որ Մակեդոնիան կրկին չի ստացել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների ամսաթիվը։ Այժմ նախագահ Սթևո Պենդարովսկին պետք է խորհրդարանի խոսնակ Տալատ Ջաֆերիին տեղեկացնի նոր կաբինետի ձևավորման անհրաժեշտության մասին։ Մինչև ապրիլի ընտրությունները երկիրը կղեկավարի ծառայողական կաբինետը՝ ներքին գործերի նախկին նախարար Օլիվեր Սպասովսկու գլխավորությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]