1904 թ. ավարտել է Կազանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Եղել է «Օբշչեստվեննի վրաչ» («Общественный врач») և «Վրաչեբնայա ժիզն» («Врачебная жизнь») ամսագրերի խմբագիր, մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը (Մոսկվա)։ Տուբերկուլոզի դեմ պայքարի համառուսաստանյան լիգայի քարտուղար։ 1918 թվականին՝ ներքին գործերի ժողկոմատի բժիշկների մասի վարիչ և բժիշկների կոլեգիաների խորհրդի անդամ, ՌՍՖՍՀ առժողկոմատի կազմակերպման նախագծի հեղինակ։ Միաժամանակ (1920 թվականից)՝ ԲԳԿԲ-ի Ռազմաանիտարական գլխավոր վարչության պետ և կարմիր խաչիՌուսաստանյան ընկերության գործկոմի նախագահ։ Սոլովյովի նախաձեռնությամբ կազմակերպվել է ( 1925 թ.) «Արտեկ» պիոներական համամիութենական ճամբարը։ 1923 թվականից՝ Մոսկվայի 2–րդ համալսարանի բժշկական ֆակուլտետի սոցիալական հիգիենայի ամբիոնի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են խորհրդային առողջապահության տեսական հիմունքների, խորհրդային բժշկագիտության կանխարգելիչ ուղղության, ռազմասանիտարական ծառայության կազմակերպման հարցերի մշակմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 491)։