Զինովի Սոլովյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զինովի Սոլովյով
Ծնվել էնոյեմբերի 10 (22), 1876
ԾննդավայրԳրոդնո, Գրոդնոյի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 6, 1928(1928-11-06)[1] (51 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
ԿրթությունQ107028082?
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՄոսկվայի երկրորդ պետական համալսարան

Զինովի Պետրովիչ Սոլովյով (ռուս.՝ Зиновий Петрович Соловьёв, նոյեմբերի 10 (22), 1876, Գրոդնո, Գրոդնոյի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 6, 1928(1928-11-06)[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային առողջապահության և կարմիր բանակի ռազմասանիտարական ծառայության կազմակերպիչներից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1898 թվականից։

1904 թ. ավարտել է Կազանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Եղել է «Օբշչեստվեննի վրաչ» («Общественный врач») և «Վրաչեբնայա ժիզն» («Врачебная жизнь») ամսագրերի խմբագիր, մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը (Մոսկվա)։ Տուբերկուլոզի դեմ պայքարի համառուսաստանյան լիգայի քարտուղար։ 1918 թվականին՝ ներքին գործերի ժողկոմատի բժիշկների մասի վարիչ և բժիշկների կոլեգիաների խորհրդի անդամ, ՌՍՖՍՀ առժողկոմատի կազմակերպման նախագծի հեղինակ։ Միաժամանակ (1920 թվականից)՝ ԲԳԿԲ-ի Ռազմաանիտարական գլխավոր վարչության պետ և կարմիր խաչի Ռուսաստանյան ընկերության գործկոմի նախագահ։ Սոլովյովի նախաձեռնությամբ կազմակերպվել է ( 1925 թ.) «Արտեկ» պիոներական համամիութենական ճամբարը։ 1923 թվականից՝ Մոսկվայի 2–րդ համալսարանի բժշկական ֆակուլտետի սոցիալական հիգիենայի ամբիոնի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են խորհրդային առողջապահության տեսական հիմունքների, խորհրդային բժշկագիտության կանխարգելիչ ուղղության, ռազմասանիտարական ծառայության կազմակերպման հարցերի մշակմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Соловьёв Зиновий Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զինովի Սոլովյով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 491