Jump to content

Զգացմունք (Ռեմբրանդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Զգացմունք
տեսակնկարների շարք
նկարիչՌեմբրանդտ վան Ռեյն[1]
տարի1620[1]
հատվածն էThe Spectacles Seller (A Pedlar Selling Spectacles, Sight)?[1], Three Singers (Allegory of Hearing)?[1], Unconscious Patient (Allegory of Smell)?[1], The Operation (Allegory of Touch)?[1] և Allegory of Taste?[1]
https://www.codart.nl/guide/agenda/rembrandts-eerste-schilderijen-de-vier-zintuigen/, https://rembrandtdatabase.org/in-focus/55-museum-de-lakenhal-presents-five-rembrandt-paintings-in-the-rembrandt-database կայք
Ծանոթագրություններ
 The Senses (Rembrandt) Վիքիպահեստում

«Զգացմունք» («5 զգացմունք», «Զգացմունքի այլաբանություն»), Ռեմբրանդի 5 նկարների շարքից է՝ ստեղծված 1624-1625 թվականներին, 18-19 տարեկան հասակում։ Շարքում թողարկված «Շոշափում», «Հոտառություն», «Տեսողություն»,«Լսողություն» նկարները համարվում են վարպետի ամենավաղ գործերը[2]։ 3 նկարները համարվում են Լեյդենյան հավաքածուի (ԱՄՆ) մաս, իսկ մեկը գտնվում է Հոլանդիայում՝ Դե Լեկենխալ թանգարանում։ 5 նկարների գտնվելու վայրը հայտնի չէ։ 2016 թվականին Էշմոլի թանգարանում՝ Օքսֆորդում, ժամանակավոր ցուցահանդեսում ցուցադրվել են 4 նկարները, իսկ 5-րդ նկարի տեղը զբաղեցրել է դատարկ շրջանակ[3]։

Միջին դարերում զգացմունքների մասին պատկերացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգայարանները միշտ ուշադրության են արժանացել, քանզի մարդու շնորհիվ կարելի է տեսնել, զգալ և ճանաչել շրջակա աշխարհը։ Անտիկ աշխարհում և վաղ միջնադարում հիմնական զգացմունքների հետ, բացի լսողության, տեսողության, հոտառության, շոշափման, համի, ավելացվել են նաև երևակայությունը, զայրույթը, աստվածային սերը և այլն։ Ավանդական հնգյակը ձևավորվել է միայն ուշ միջնադարում։ Ընդ որում, գիտնականները, աստվածաբաններն ու փիլիսոփաները մտածել են, թե ինչպես են այդ զգացմունքները աշխատում։ Օրինակ, XIII դարում Անգլիայում լույս տեսած եռալեզու հանրագիտարանում ուղեղի սխեմատիկ նկարում ցուցադրվում են այդ օրգանի տարբեր գոտիներ, իսկ ստորագրություններով պարզ է, թե ինչ գործառույթներ են նրանք կատարում. հիշողություն (memoretiva), մտածմունք (cognitativa), հիմնավորում (estimativa) և այլն։ Sensus communis գոտու անվանումը (կամ «ընդհանուր զգացմունք»), թվում էր, որ ընդունում է զգայարաններից տեղեկություն։ Իսկ տեղեկատվությունը այդ գոտի է հասցվում ամբողջ մարմնից՝ pneuma-ի կամ spiritus-ի միջոցով, Այսինքն՝ ինչ-որ «կենդանի ոգու» միջոցով։

Այլաբանության զգացմունքը նկարիչների նկարներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած ուշ միջնադարից՝ մշակել է ավանդույթ. պատկերել վերացական կամ աբստրակտ հասկացություններ, կամ զգացմունքներ՝ ասոցիացիաների և այլաբանության միջոցով։ Այս թեմայով վաղ գործերից է XV դարի գոբելենի շրջանը։ «Տեսողություն» գոբելենում պատկերված է միաեղջյուր, որը նայում է հայելու մեջ, որը նրան ձգում է նստած աղջիկը, «Լսողություն»-ը խորհրդանշում է երգեհոն նվագող կին, «Համ»-ը՝ կին, ով զրված է բոնբոնիերկայից քաղցրություն քաղելում։ «Շոշափում»-ը խորհրդանշում է կնոջ շոշափումը միաեղջյուրի եղջյուրի հետ։ Իր 5 զգացմունքների քննարկումը կա Յ. Մատամի («5 զգացմունքների այլաբանություն»), Ռ. Վիսխերի («Զգացմունքների անձնավորում», 1858), Յան Լիվենսի («5 զգացմունքների այլաբանություն» 1588), Յան Մոլենարի («Նկարների շարք», 1637), Յան Բոտի («Նկարների շարք», 1637) և այլ նկարիչների մոտ։

Երիտասարդ Ռեմբրանդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարների շարքը Ռեմբրանդը նկարել է 1624-1625 թվականներին, երբ եղել է 18-19 տարեկան։ Այդ ժամանակ նա Ամստերդամում Պ. Լաստմանի մոտ հաճախում էր ուսուցման, վերապատրաստվել է Իտալիայում և մասնագիտացել է պատմական, դիցաբանական և աստվածաշնչյան սյուժեներում։

Շարքի նկարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարները նկարվել են յուղաներկով։ Ունեն նմանատիպ կոմպոզիտային լուծում և գրեթե միևնույն չափս՝ 21,5-ը 17,5 սմ-ով։ XVIII դարում «Լսողություն», «Շոշափում» և «Հոտառություն» նկարները ցուցադրվում են։ 1987-1988 թվականներին ցուցադրված նկարները հեռացվում են, նրանցից պահպանվում է միայն «Հոտառությունը», քանի որ նրա չափսը փոքր ինչ ավել էր՝ 37 × 25 սմ։

Յուրաքանչյուր նկարի հետին պլանում պատկերված են 3 դիմանկարներ՝ մոտեցված մեկը մյուսին՝ տեղակայված ստվերային երանգի։

Տեսողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ակնավաճառ» նկարում պատկերված է տարեց զույգ, ովքեր փողոցային վաճառողից գնում են ակնոցներ։ Հոլանդերենում գոյություն ունի «ակնոցներ վաճառել» իդիոման, որը նշանակում է խաբել որևէ մեկին։ Հավանաբար, հենց նրան էլ ուղարկում է Ռեմբրանդը՝ ընդգծելով վաճառողի հորինված հագուստով խաբելու հնարավորությունը։ XVII դարում այդպիսի հագուստը ասոցացվում էր երկերեսանի, անվստահելի մարդկանց հետ, ովքեր հակված էին տարբեր նենգությունների և խաբեությունների հետ։ Դատելով նկարը՝ վաճառողը փորձում է վաճառել ակնոցները կույր մարդկանց[4]։

Ռենտգենյան հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ սկզբում նկարում պատկերված է եղել մերկ կին։ Այժմ նկարը գտնվում է Հոլանդիայում՝ Դե Լեկնխալ թանգարանում[5]։

Խաբեության մասին խոսվում է նաև շարքի այլ նկարներում՝ «հիմարության քարի հեռացման գործողությունը»։ Նման սյուժեին բազմիցս անդրադարձել են տարբեր նկարիչներ, այդ թվում ՝ Հիերոնիմոս Բոսխի, Ֆրանսուա Վերվիլտի և Լուկաս Լեյդենցի հետևորդները, որոնց 1524 թվականի «հիմարության քարի հեռացման գործողությունը» փորագրությունը կարող էր հայտնի լինել Ռեմբրանդին[6]։ Այժմ նկարը մտնում է Լեյդենյան հավաքածուի մեջ։

«Երեք երաժիշտներ» նկարում պատկերված են տարեց երգող զույգ և նրանց հետ երիտասարդ մարդ, ով ուսերի միջով նայում է գրքին։ Նման սյուժեները ունեն հին ավանդություններ, բայց հիմնականում նկարիչները նկարում են երիտասարդ սիրահարներին։ Ռեմբրանդի վրա, ինչպես «Շոշափման» դեպքում, հնարավոր է ազդել է Լ. Լեյդենսկու «Նվագող զույգը» փորագրությունը՝ մարմնավորելով տարեց մարդկանց զգացմունքների ներդաշնակությունը։ Երիտասարդների պատկերը նկարի վրա նույնացվում է երիտասարդ նկարիչ Յան Լիվենսի դիմանկարի հետ, ում հետ Ռեմբրանդը ծանոթացել է Հ. վան Սվանենբերգի մոտ սովորելու ժամանակ, բայց սկսել է շփվել նրա հետ Ամստերդամ վերադառնալուց հետո՝ 1626 թվականին[6]։ Այժմ նկարը մտնում է Լեյդենյան հավաքածուի մեջ։

Հոտառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուշագնաց եղած հաճախորդը» նկարը համարվում է կորած։ 2015 թվականին նկարը դրել են Նյու Ջերսիում՝ որպես XIX դարի «աննշան նկար», և գնահատվել է 500-800 դոլար[7]։ Սակայն աճուրդի ընթացքում կտավի արժեքն աճել է մինչեւ 870 հազար դոլար, իսկ աճուրդային հավաքածուների հաշվառմամբ՝ «Талабардон & Готье» ֆրանսիական պատկերասրահը հաղթել է աճուրդում և նկարի համար վճարել է 1 մլն դոլար։ Հետագայում նկարը գնել է Թոմաս Կապլանը՝ իր հավաքածուն համալրելու համար, վճարել է 4 մլն դոլար[8]։

Նկարում պատկերված է տղամարդ՝ ուշագնաց եղած։ Մտահոգված կինը փորձում է նրա գիտակցության բերել։ Ամենայն հավանականությամբ, Ռեմբրանդը պատկերել է արյունահեղության հետևանքները, որը, ինչպես ենթադրվում էր, նպաստել է բազմաթիվ հիվանդությունների բուժմանը[6]։

Վերականգնման ժամանակ նկարի վերևի աջ անկյունում  հայտնաբերվել է RHF մոնոգրամը («Rembrandt Harmenszoon fecit», որը նշանակում է «Ռեմբրադը՝ Հարմենի որդին, արեց դա»)։ Այս ձևով նկարչի այս նկարը համարվում է ամենավաղ և հայտնի գործերից մեկը[9]։ Այժմ նկարը ներառվում է Լեյդենյան հավաքածուի մեջ։

Ներկայումս աշխատանքի գտվելու վայրը, և նրա պատկերը անհայտ է[3]։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին 4 նկարները (5-րդի տեղը զբաղեցրել է դատարկ շրջանակ) ցուցադրվել են Էշմոլի թանգարանում՝ Օքսվորդում և Ռեմբրադի տուն-թանգարանում, որը գտնվում է Ամստերդամում[3]։ Այժմ Տեսողությունը գտնվում է Դե Լեկենխալի թանգարանում, իսկ Շոշափում, Լսողություն և Հոտառություն նկարները համարվում են Լեյդենյան հավաքածուի մաս։ 2018 թվականին նկարները ցուցադրվել են Ռուսաստանում՝ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում (Մոսկվա) և Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ

Նկարների խոշոր ցուցահանդեսներ[10].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.ashmolean.org/sites/default/files/ashmolean/documents/media/rembrandt_pr_website4.pdf
  2. Эпоха Рембрандта и Вермеера. Шедевры Лейденской коллекции. — 2018. — ISBN 978-5-4330-0111-4
  3. 3,0 3,1 3,2 Влад Маслов. «Четыре ранние картины Рембрандта впервые воссоединились в музее Ашмола». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  4. «Аллегория чувств от Рембрандта». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «Brillenverkoper (Marskramer die enn bril verkoopt), CA. 1624». Официальный сайт музея Де Лакенхал. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  6. 6,0 6,1 6,2 Вадим Садков Самый ранний Рембрандт: открытие картин из цикла «Пять чувств». — Москва: Арт Волхонка, 2018. — 120 с. — ISBN 978-5-906848-75-8
  7. «Oil on Board, Triple Portrait with Lady Fainting». Аукцион Liveauctioneers. Վերցված է 20018-08-05-ին.
  8. «ПЯТЬ ОРГАНОВ ЧУВСТВ. ВЫСТАВКА В ДОМЕ-МУЗЕЯ РЕМБРАНДТА В АМСТЕРДАМЕ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  9. Жанна Васильева (2018 թ․ մարտի 28). «Рембрандт как предчувствие». Российская газета. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  10. Мария Портнягина (2018 թ․ մարտի 26). «Делу Лейдена верны». Газета Коммерсантъ. Издательский дом Коммерсантъ. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Каталог выставки «Эпоха Рембрандта и Вермеера. Шедевры Лейденской коллекции» — М., 2018. — 256 с. ISBN 978-5-4330-0111-4
  • Морозова О. В. Иероним Босх. «Почётный профессор кошмаров». М.: ОЛМА, 2018. — 359 с. ISBN 978-5-00111-392-8
  • Садков В. А. Самый ранний Рембрандт: открытие картин из цикла «Пять чувств» — М.: Арт Волхонка, 2018. — 120 с. ISBN 978-5-906848-75-8
  • Хартнелл Д. Голое Средневековье М.: АСТ, 2019. — 320 с. ISBN 978-5-17-111220-2

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]