Բոնբոնիերկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոնբոնիերկա

Բոնբոնիերկա (ֆր.՝ bonbonnière — կոնֆետների տուփ, ֆր.՝ bonbonկոնֆետ), փոքրիկ, գեղեցիկ փաթեթավորված տուփ կամ պարկ կոնֆետների համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը վկայում է, որ դեռևս Հին Հռոմում հարսանիքների ժամանակ բոլոր հյուրերին նուշ և չորացված մրգեր էին հյուրասիրում, որպես պտղաբերության և բարգավաճման խորհրդանիշ։ Ռուսաստանում ընդունված էր հյուրասիրել սիրելի հյուրերին հարսանիքների, մկրտությունների, ծննդյան խնջույքներին, նվիրել փոքրիկ նվերներ։ Շատ հաճախ նվիրում էին հյուրերին քաղցր բուլկիներ, ընկուզեղեն, չորամրգեր։ Հայաստանում հարսի չամուսնացած ընկերուհիներին նվիրում էին գեղեցիկ փաթեթավորված կոնֆետներ, որոնք կոչվում են «տարոսիկներ»։ Աղջիկները դրանք պահում էին բարձերի տակ, որպեսզի երազում տեսնեն իրենց փեսացուին։ Եթե երազում կիսեիր քո երջանկությունը, ապա երջանկությունդ կկրկնապատկվեր։ Առաջին բոնբոնիերկաները հայտնվել են 15-16-րդ դարերում։ Հիմնականում դրանք օգտագործում էին եվրոպացի ազնվականները՝ պատվիրելով հայտնի ոսկերիչներից։ Դրանք լինում էին երկու տեսակի.

  • Բարձր խորանարդիկների ձևով կամ փոքրիկ սունդուկների տեսքով՝ կոնֆետներն իրենց մեջ պահելու համար (դրանք պատրաստվում էին մեղրից, ոսկուց, արծաթից, բնական կոժից, ճենապակուց, բյուրեղապակուց, զարդարված էին ադամանդներով և թանկարժեք քարերով)։
  • Ստվարաթղթից պատրաստված հարթ տուփեր, որոնք լցված էին հրուշակեղենով։ Առաջին շարքում շարված էին փխրուն կոնֆետներ՝ լիկյորի միջուկով, շաքարներ և այլ քաղցրեղեն (այդ ժամանակ շաքարը չափազանց թանկ հաճույք էր համարվում և հասանելի էր սակավաթիվ մարդկանց)։

Ներկայիս բոնբոնիերկաները խիստ տարբերվում են առաջվաններից, հիմնականում օգտագործվում են պլաստմասե, ապակե կամ ստվարաթղթե տուփեր։ Այժմ առավել հայտնի են կտորներից պատրաստված, ասեղնագործած տուփերը։

Արդիականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմյան բոնբոնիերկաների տուփերի վրա նշվում են մի քանի տվյալներ՝ արտադրող ընկերության անվանումը, գործարանը, արտադրման տարեթիվը, գինը, քաշը։ Բոնբոնիերկաները հաճախ դառնում են հավաքածուներ, քանի որ տեղեկություն են տալիս հրուշակեղենի արտադրության պատմության մասին։

Հարսանեկան բոնբոնիերկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնորհիվ հին եվրոպական հարսանեկան սովորույթների՝ բոնբոնիերկաները տրվում էին ներկա հյուրերին, որպես շնորհակալության նշան։ Հաճախ դրանց ներսում լինում էին հնարավոր բոլոր քաղցրեղենները՝ կոնֆետներ, շոկոլադ, մարմելադ։ Երբեմն քաղցրեղենի հետ հյուրերին նաև փոքրիկ հուշանվերներ են տալիս։ Յուրաքանչյուր հարսանեկան բոնբոնիերկա պարունակում է հինգ կոնֆետ, որոնք խորհրդանշում են առողջություն, երկար կյանք, ուրախություն, հաջողություն և բարեկեցություն։ Բոնբոնիերկաները զարդարում են գունավոր նկարազարդ թղթերով, տարբեր դեկորացիաներով։ Դրանք ընդունված է բաժանել հյուրերին հարսանիքի վերջում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]