Չինաստանի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չինաստանի ազգային թանգարան
SV102112.JPG
Տեսակհրապարակ, ազգային թանգարան և տեսարժանություն
ԵրկիրFlag of the People's Republic of China.svg Չինաստան
ՏեղագրությունՊեկին
ՎայրՊեկին
Պատկանում էMinistry of Culture of the People's Republic of China? և Ministry of Culture and Tourism of the People's Republic of China?
Ղեկավարության նստավայրՊեկին, Չինաստան
Հիմնադրված է2003
Այցելուներ7 500 000±100 000[1]
Կոորդինատներ: 39°54′11.99″ հս․ լ. 116°23′39.98″ ավ. ե. / 39.9033306° հս․. լ. 116.3944389° ավ. ե. / 39.9033306; 116.3944389
Կայքchnmuseum.cn


Չինաստանի ազգային թանգարան (չին.՝ 中國國家博物館), թանգարան, երկրի խոշորագույն թանգարանը (70.000 մ.քառ) և ամենաշատ այցելվող թանգարանն աշխարհում[2]: Տեղակայված է Պեկինի Տյանանմեն հրապարակից դեպի արևելք: Գտնվում է ՉԺՀ մշակույթի նախարարության գերատեսչության ներքո, նպատակ ունի պահպանել և հանրամատչելի դարձնել չինական արվեստն ու պատմությունը:



Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շենք
Նեֆրիտե արքայազն (Խանի դինաստիա)

Թանգարանն իր մեջ ներառում է երկու այլ թանգարաններ, որոնք արդեն շինության տարածքում էին մինչև 2003 թվականի միացումը: Դրանք էին Չինական հեղափոխութան թանգարանը՝ շինության հյուսիսային թևում, և հարավային թևում՝ Չինական պատմության ազգային թանգարանը: Երկուսն էլ սկսել են գործել 1959 թվականից, երբ ՉԺՀ կազմավորման տասնամյակի առթիվ այս թանգարանների համար ստեղծվեցին առանձին շինություններ[3]: Այն ունի 313 մետր երկարություն, 149 մետր լայնություն և 40 մետր բարձրություն (4 հարկ)[4]: Շենքի ճակատը զարդարված է 11 սյուներով:

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում պահվում են ավելի քան 620.000 արժեքավոր ցուցանմուշներ[5], որոնք ընդգրկում են պետության ավելի քան 5000 տարվա պատմության: Առանձին ցուցանմուշներ առնչություն ունեն նախապատմական ժամանակաշրջանի հետ, օրինակ՝ 1.7 միլիոն տարվա հնություն ունեցող յունմոուսյան մարդը:

Ամենաարժեքավոր ցուցանմուշների շարքից արժե առանձնացնել հետևյալ նմուշները. զոհաբերության եռոտանի Դին՝ 3000 տարվա հնությամբ (Շանի դինաստիա) և 833 կգ քաշով, որը համարվում է անտիկ ժամանակաշրջանի խորորագույն բրոնզե նմուշն աշխարհում, գինու համար նախատեսված խորանարդաձև բրոնզե անոթ՝ զարդարված 4 ոչխարի գլուխների նկարներով (Շանի դինաստիա), ոսկեզօծ բրոնզե պիտակ՝ վագրի մարմի ձևով, (Ցինի դինաստիա), թաղման ծիսակարգերի նեֆրիտե կոստյում՝ ոսկյա ժապավենաթելով ((2000 տարեկան) Խանի դինաստիա) և մեծաքանակ հավաքածու եռագույն սան-ցայի (Թանի դինաստիա) և կերամիկական արտադրանքներ (Սունի դինաստիա [6]):

Այլ կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեկինի կենտրոնական մասում գտնվելու պատճառով թանգարանի ճակատային մասը հաճախ օգտագործվում է ժամանակացույց տեղադրելու համար՝ թվարկելով ազգային կարևորություն ունեցող այս կամ այն միջոցառման սկիզբը: Առաջին այսպիսի կիրառումը կապված էր 1997 թվականի Հոկոնգի գերիշխանության մասին: Երկրորդը՝ Մակաոյի գերիշխանության մասին 1999 թ: Իսկ երրորդ անգամ տեղադրված էր հետհաշվարկ՝ 2008 թվականի Օլիմպիական խաղերի մեկնարկի սկիզբը: Այսպիսի վերջին կիրառումը կապված էր Expo 2010 միջազգային ցուցահանդեսի անցկացման հետ:



Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20140606220440/http://www.teaconnect.org/pdf/TEAAECOM2013.pdf
  2. Музеи Китая
  3. Китай. Пекин. Памятные места, основные музеи
  4. China.org
  5. Highbeams Research
  6. «The National Museum of China»։ China Culture։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին։ Վերցված է 2010-05-18