Ռեմբրանդի տուն-թանգարան
Ռեմբրանդի տուն-թանգարան | |
|---|---|
| Տեսակ | պատմության թանգարան, պատկերասրահ և պատմական շենք-թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Ամստերդամ |
| Վայր | Ամստերդամ-Սենտրում |
| Ղեկավարության նստավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ[2] |
| Հասցե | Jodenbreestraat 4[3]1011NKJodenbreestraat? (4) |
| Հիմնադրվել է | 1907 |
| Այցելուներ | 193 250 մարդ |
| 52°22′9.98″N 4°54′5.00″E / 52.3694389°N 4.9013889°E | |
| Կայք | rembrandthuis.nl/nl/(նիդեր.) |
![]() | |
![]() | |
Ռեմբրանդի տուն-թանգարան (հոլ.՝ Museum Het Rembrandthuis), պատմական տուն և պատկերասրահ Ամստերդամում (Նիդերլանդներ)։ Նկարիչ Ռեմբրանդն ապրել և աշխատել է այս տանը 1639 թվականից մինչև 1656 թվականը։ 17-րդ դարի ինտերիերը վերականգնվել է։ Հավաքածուն պարունակում է Ռեմբրանդի` փորանկարներն են և նկարները։ 2014 թվականին թանգարանն ունեցել է 237.383 այցելու։
Ռեմբրանդի տունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տունը գտնվում է Ամստերդամի Յոդենբրեեսթրաթ փողոցում, որտեղ Ռեմբրանդն ապրել է և նկարել մի քանի տարի. այն հեռու չէ այսօրվա քաղաքապետարանի շենքից։ Ռեմբրանդը տունը գնել է 1639 թվականին և ապրել է այնտեղ մինչև 1656 թվականին իր սնանկանալը, երբ նրա ամբողջ ունեցվածքն աճուրդի է հանվել։ Աճուրդի ցանկում են եղել նրա բոլոր վերականգնված իրերը, որոնք այժմ ցուցադրվում են տանը։
Ինտերիեր և հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի տարի առաջ տունը լիովին վերակառուցվել է ներսից` ցույց տալու համար, թե ինչպիսի տեսք է այն ունեցել Ռեմբրանդի օրերին։
Տանը կից կա նաև ժամանակակից շինություն, որտեղ ցուցադրվում են Ռեմբրանդի աշխատանքները, հիմնականում` փորանկարները, ինչպես նաև` իրեր ամբողջ աշխարհում տարածված նրա հավաքածուներից։
-
Ննջասենյակ։ 17-րդ դարի մահճակալը Ռեմբրանդինը չէ, սակայն նման է բնօրինակին։
-
Ռեմբրանդի հավաքածուի սենյակը (վերակառուցված)
Կառավարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայքլ Հուիջսերը թանգարանի տնօրենն է, իսկ Դեյվիդ դե Վիթը` կուրատորը։ 2008 թվականից սկսած թանգարանն ամեն տարի ունենում է մոտ 200.000 այցելու, իակ 2014 թվականին ունեցել է 237.383 այցելու, որը ռեկորդային ցուցանիշ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեմբրանդի տուն-թանգարան, պաշտոնական կայք
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեմբրանդի տուն-թանգարան» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||

