Զանգը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանգը
անգլ.՝ The Ring
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3][…], հոգեբանական սարսափ, միստիկ ֆիլմ[1][2][4][…], գրական ստեղծագործության էկրանավորում, թրիլեր և ֆիլմ ուրվականների մասին
Թեմագերբնական
ՀիմքԶանգ և Զանգ
Թվականհոկտեմբերի 2, 2002[5], փետրվարի 13, 2003[6], նոյեմբերի 2, 2002, հոկտեմբերի 18, 2002[5] և 2002
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳոռ Վերբինսկի[7][1][8][…]
ՊրոդյուսերՈւոլթեր Ֆ. Փարքս և Լորի ՄակԴոնալդ
Սցենարի հեղինակԷրեն Կրյուգեր, Սքոթ Ֆրենկ, Կոջի Սուզուկի և Հիրոշի Տակահասի[9]
ԴերակատարներԲրայան Քոքս[7][8][2][…], Նաոմի Ուոթս[7][8][2][…], Մարտին Հենդերսոն[7][8][2][…], Դևիդ Դորֆման[7][8][10][…], Ջեյն Ալեքսանդր[10][11], Ռեյչըլ Բելլա[7][10][4][…], Էմբեր Թեմբլին[7][10][4][…], Լինդսեյ Ֆրոսթ[7][10][4][…], Դեյվի Չեյզ[7][10][4][…], Շենոն Քոքրեն[7][10][4][…], Փոուլի Փերետ[7][10][11], Ռիչարդ Լայնբեք[10][4][11], Սառա Ռյու[7][10][11], Sandra Thigpen?[10][11], Ադամ Բրոդի[10][11], Քելլի Սթեյբլս, Sasha Barrese?[7][10][4][…] և Չառլզ Դարվին[9]
ՕպերատորԲոյան Բացելի
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ՄոնտաժՔրեգ Վուդ
Պատմվածքի վայրՎաշինգտոն և Սիեթլ
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունDreamWorks
Տևողություն116 ± 1 րոպե
Բյուջե48 000 000 $[12]
Շահույթ249 348 933 $[12] և 129 128 133 $[13]
ՀաջորդԶանգ 2
Պաշտոնական կայքէջ

Զանգը (անգլ.՝ The Ring), ամերիկյան սարսափ ֆիլմ, նկարահանված 2002 թվականին, ճապոնական «Զանգը» սարսափ ֆիլմի ռիմեյքը[14]։ Նկարահանվել է ռեժիսոր Գոռ Վերբինսկիի կողմից։ ԱՄՆ-ում ֆիլմը հավաքել է $129 128 133 գումար, իսկ մնացած երկրներում՝ $120 220 800, որը միասին կազմեց $249 348 933[15]: Պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի հոկտեմբերի 2ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյչել Քելլերը աշխատում է որպես լրագրող։ Քեթիի մոր՝ Էմբրիի խնդրանքով նա սկսում է որոնել իր դստեր և նրա երեք ընկերների առեղծվածային մահվան պատճառը։ Ռեբեկան (Քեթիի ընկերուհին), որը տեսել էր ընկերուհու մահը, ընկել էր հոգեբուժարան։

Ռեյչելը պարզում է, որ նրանք մահացել են մի տարօրինակ տեսաերիզի և դրան հաջորդող զանգի պատճառով։ Երբ Ռեյչելը գտնում և դիտում է այդ տեսաերիզը, նրան տարօրինակ կերպով զանգում են և ասում, որ իրեն յոթ օր է մնացել։ Վախեցած Ռեյչելը դիմում է իր ընկերոջը՝ Նոահին, որը պետք է պաշտպաներ իրեն և նրանց որդի Հեյդենին։ Նրանք ընդամենը յոթ օր ունեն հանելուկը լուծելու համար։ Հակառակ դեպքում կմահանան երկուսն էլ, նաև իրենց որդին, որը նույնպես դիտել էր տեսաերիզը։ Հեյդենը հաճախ ասում էր, որ տեսնում է «մի աղջկա՝ երկար, սև մազերով»։ Շուտով նրանք իմանում են ամուսիններ Աննա և Ռիչարդ Մորգանների մասին, որոնք սպանել էին իրենց դստերը՝ Սամարային և գցել ջրհորը։

Սամարան սպանում է Նոահին։ Վերջում նա այնքան է տանջում Ռեյչելին, որ նա սկսում է գոռալ և կոտրել տեսաերիզը։ Ռեյչելը փորձում էր հասկանալ, թե ինչ է արել ինքը, որ չի արել Նոահը, որպեսզի փրկի որդուն։ Հանկարծ նա հասկանում է, որ արել է տեսաերիզի կրկնօրինակը և ցույց տվել ուրիշին, այսինքն՝ նոր զոհ է տվել Սամարային։ Վերջին կադրերում մենք տեսնում ենք, թե ինչպես է Ռեյչելն օգնում որդուն, որպեսզի նա կրկնօրինակ պատրաստի։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար
Նաոմի Ուոթս Ռեյչել Քելլեր
Մարտին Հենդերսոն Նոահ Քլեյ
Դեվիդ Դորֆման Հեյդեն Քելլեր
Դեյվի Չեյզ Սամարա Մորգան
Բրայան Կոկս Ռիչարդ Մորգան
Ադամ Բրոդի Քելլեն
Էմբեր Թեմբլին Քեթի Էմբրի
Ռեյչել Բելլա Բեքի Քոթլեր
Սառա Ռիո դայակ
Ջեյն Ալեքսանդր դոկտոր Գրասնիկ
Փոլի Փերրեթ Բեթ
Սաշա Բարեզի դեռահաս աղջիկ

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումներն սկսվեցին 2001 թվականի նոյեմբերի 1ին և ավարտվեցին 2002 թվականի ապրիլի 5ին։ Փարոսի նկարահանման համար օգտագործվեց իրականում գոյություն ունեցող “Yaquina Head Light” փարոսը, որը կառուցվել է 1873 թվականին։

Ֆիլմը վարձույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան կինոթատրոններում ֆիլմի պրեմիերային հաջորդող առաջին շաբաթը յուրաքանչյուր դիտողի աթոռին կար ֆիլմի տեսաերիզը։ Հետագայում, տեսաերիզը, որպես բոնուս, մտավ ֆիլմի DVD հրատարակության մեջ։ Ֆիլմը գովազդելու նպատակով DreamWorks ընկերության աշխատակիցները փողոցներում թողնում էին տեսաերիզներ։

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սատուրն մրցանակ (2003)

  • լավագույն սարսափ ֆիլմ (հաղթանակ)
  • լավագույն կանացի դեր (Նաոմի Ուոթս) (հաղթանակ)

MTV հեռուստաալիքի մրցանակ (2003)

  • լավագույն չարագործ (Դեյվի Չեյզ) (հաղթանակ)
  • լավագույն ֆիլմ (առաջադրում)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0298130/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.metacritic.com/movie/the-ring
  3. http://stopklatka.pl/film/the-ring-2002
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 http://www.ofdb.de/film/27960,Ring
  5. 5,0 5,1 Internet Movie Database — 1990.
  6. Internet Movie Database — 1990.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 http://www.filmaffinity.com/es/film463599.html
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=42552.html
  9. 9,0 9,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 http://www.interfilmes.com/filme_v1_12874_O.Chamado.html
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 http://www.imdb.com/title/tt0298130/fullcredits
  12. 12,0 12,1 https://www.webcitation.org/69hwvDnk4?url=http://boxofficemojo.com/movies/?id=ring.htm
  13. Box Office Mojo — 1999.
  14. Friend, Tad. "REMAKE MAN." The New Yorker, 2 June 2003.
  15. «boxofficemojo.com «The Ring»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]