Երևանյան գիշաճանճ
Երևանյան գիշաճանճ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Machimus erevanensis
|
Երևանյան գիշաճանճ (լատին․՝ Machimus erevanensis), գիշաճանճերի ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]18,5-22 մմ երկարությամբ խոշոր գիշաճանճ է։ Արծաթագույն-սպիտակ, խիտ փոշեծածկով են ծածկված երեսը, ճակատը և գլխի գագաթի մասը։ Եռանկյունաձև, սև և փայլուն բիծը գտնվում է ճակատի վրա՝ բեղիկներից վեր։ Միջնամեջքը ծածկված է դեղնամոխրագույն փոշեծածկով, ոտքերը` խիտ, սպիտակ մազիկներով, թևերը թափանցիկ են[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Անդրկովկասում։ Հայաստանում նկարագրված է Երևանից (Արեշ)` այստեղ հավանաբար անհետացել է։ Հայտնի է նաև Արարատ (Արարատի մարզ) և Մեղրի քաղաքներից (Սյունիքի մարզ)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում է Արաքս գետի հովիտի էֆեմերաօշինդրային կիսաանապատներում։
Թռիչքը դիտվում է հունիսի վերջից մինչև սեպտեմբեր ամիսներին, որսում է ճանճեր, խոշոր բզեզներ, մեղուներ և այլն[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Հազվադեպ են հանդիպում եզակի առանձնյակներ։ Վերջին տարիներին նկատվում է թվաքանակի կրճատման միտում։
Վտանգման հիմնական գործոններն են հողերի գյուղատնտեսական յուրացումը, թունաքիմիկատների ոչ խելամիտ օգտագործումը։
Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|