Երվանդ Զորյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Երվանդ Զորյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | information technology instructor, Information Systems Technician և information systems technician |
Աշխատանք | ՀԲԸՄ Սիլիկոն Վելի մասնաճյուղի նախագահ, Սինոփսիս Հայաստան ընկերության նախագահ, «Վիրաժ Լոջիք» կորպորացիայի փոխնախագահ, համալսարանի հիմնադիր նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ՀՀ ԳԱԱ |
Երվանդ Աբելի Զորյան (մայիսի 17, 1956, Հալեպ, Սիրիա), հաշվողական տեխնիկայի և միկրոէլեկտրոնիկայի մասնագետ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ, Սինոփսիս Հայաստան ընկերության նախագահ, ՀԲԸՄ Սիլիկոն Վելի մասնաճյուղի նախագահ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երվանդ Զորյանը ծնվել է 1956 թվականի մայիսի 17-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում։ Նրա ծնողները՝ Աբիկն ու Հիլդան կրթության ոլորտում ծառայել են Հալեպի հայ համայնքին։ Հալեպում Երվանդը սովորել է ՀԲԸՄ ավագ դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է է Միացյալ Նահանգների Լոս-Անջելես քաղաքում՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում մասնագիտացել է համակարգչային ճարտարագիտության ոլորտում։ Բակալավրիական կրթություն է ստացել Փենսիլվանիայում՝ մասնագիտացել ընդհանուր կառավարման ոլորտում։
Կանադայի և Մոնրեալ քաղաքում պաշտպանել է գիտական ատենախոսություն և ստացել էլեկտրատեխնիկայի դոկտորի աստիճան։ Մոնրեալի բժշկական համալսարաններից մեկում է սովորել է նաև Երվանդի ապագա կինը՝ Ռիտա Շատարևյան-Զորյանը։ Զույգը հետագայում հաստատվել է Սիլիկոնային հովտում, որտեղ Երվանդը հիմնել է Սիլիկոնային հովտի ՀԲԸՄ մասնաճյուղը[2]։
1995 թվականին Երվանդ Զորյանի գլխավորությամբ Հայաստանում հիմնվել է (STaR) Lab-ը (System Test and Reliability), որտեղ արդեն 1996 թվականից 22 գիտնական են աշխատել։ STaR Lab-ի շրջանակներում համախմբվել էին ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ամերիկյան համալսարանը, ԵՊՀ-ն։ Նպատակն էր սկսել համագործակցություն արդյունաբերության և համալսարանի միջև, էլեկտրոնային թեստավորման ենթակառուցվածքի օժանդակման նպատակով ստեղծել կրթական, վերապատրաստման և հետազոտական ծրագրեր։ 1996 թվականին Հայաստանում հիմնվել է «Վիրաժ Լոջիք» կորպորացիան, որի փոխնտնօրենը եղել է Երվանդ Զորյանը[3]։
2005 թվականին Երվանդ Զորյանը կիսահաղորդիչների տեխնոլոգիաների զարգացման ոլորտում մանրակրկիտ հետազոտություններ անցկացմն նպատակոմ համագործակցել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչների հետ։
2009 թվականին Երվանդ Զորյանի անմիջական նախաձեռնությամբ հիմնվել է Հայկական վիրտուալ համալսարան[4]։ Երվանդ Զորյանը այդ համալսարանի հիմնադիր նախագահն է[5]։
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին Երվանդ Զորյանին ընտրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։
2013 թվականին դեկտեմբերի 29-ին Երվանդ Զորյանն ու հաշվողական տեխնիկայի և տեղեկագիտության բնագավառի գիտնական Սամվել Շուքուրյանը իրենց կատարած «Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար. ալգորիթմներ, մեթոդներ և թեստային ներկառուցվածք» աշխատանքի համար արժանացել են Պետական մրցանակի[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Զորյան Երվանդ
- ↑ ««Գիտություն» 2017, նոյեմբեր, № 11» (PDF).
- ↑ h[ttps://armenpress.am/arm/news/600749 «Վիրաժ լոջիք» ընկերությունը նպաստում է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը]
- ↑ «ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ` 1 ՏԱՐԵԿԱՆ է». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Առաջին Հայկական վիրտուալ համալսարանը 2 տարեկան է
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ