Երվանդ Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդ Աբրահամյան
Ծնվել է1940[1][2][3][…]
Թեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունպատմաբան և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Փրինսթոնի համալսարան, Նյու Յորքի համալսարան և Նյու Յորքի քաղաքային համալսարան
Գործունեության ոլորտԻրանի պատմություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՍուրբ Հովհաննեսի քոլեջ և Կոլումբիայի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4][1]
Պարգևներ
 Ervand Abrahamian Վիքիպահեստում

Երվանդ Աբրահամյան (1940[1][2][3][…], Թեհրան, Իրան), հայազգի ամերիկացի պատմաբան, Մերձավոր Արևելքի և, մասնավորապես, Իրանի պատմության մասնագետ։

Իրանահայ ծագումով Աբրահամյանը ծնվել է Թեհրանում և մեծացել է Անգլիայում, կրթություն է ստացել Օքսֆորդի համալսարանում։ Դոկտորի աստիճան է ստացել Կոլումբիայի համալսարանից։ Աբրահամյանը դասավանդում է Նյու Յորքի քաղաքային համալսարանում, որտեղ նա վաստակավոր պատմության պրոֆեսոր է Բարուխ քոլեջում և գիտական կենտրոնում։ Նա դասավանդել է Փրինսթոնի համալսարանում, Նյու Յորքի համալսարանում և Օքսֆորդի համալսարանում։ 2010 թվականին Աբրահամյանն ընտրվել է Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ[5]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Iran Between Two Revolutions (1982)
  • Radical Islam: The Iranian Mojahedin (1989)
  • The Iranian Revolution (1989)
  • Khomeinism: Essays on the Islamic Republic (1993)
  • Tortured Confessions: Prisons and Public Recantations in Modern Iran (1999)
  • A History of Modern Iran (2008)
  • The Coup: 1953, the CIA, and the Roots of Modern U.S.-Iranian Relations (2013)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 CONOR.Sl
  2. 2,0 2,1 NUKAT — 2002.
  3. 3,0 3,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. «Book of Members, 1780-2010: Chapter A» (PDF). American Academy of Arts and Sciences. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երվանդ Աբրահամյան» հոդվածին։