Արմատն առացքային է, ժապավենաձև, խորը գնացող։ Արմատավզիկից սովորաբար առաջանում է զարգացած, հաստ ցողունը, որը ճյուղավորում է վերին կեսից։ Ցողունն ուղղականգուն է, ողորկ, հասնում է մինչև 70 սմ բարձրության։ Ինչպես ցողունն, այնպես էլ ամբողջ բույսն ունի կանաչաարծաթավուն երանգավորում։ Տերևները եռաբաժան են, սուր, փշաձև կտրտված, կոթունավոր, կոշտ։ Ծաղիկը գնդաձև է՝ սպիտակավուն պսակաթերթերով, պտուղը՝ ձվաձև։ 1000 սերմը կշռում է 2 գրամ։
Բույսը կարող է տարածվել ու բազմանալ ինչպես այս, այնպես էլ ամբողջ բույսի կամ նրա մի մասի կոտրվել-գլորվելու և վեգետատիվ ճանապարհով՝ հսկայական վնաս հասցնելով հատկապես բնական խոտհարքներին, արոտներին ու մարգագետիններին, ինչպես նաև մշակաբույսերի ցանքերին ու տնկարկներին։
Ծայր հյուսիսում, ինչպես նաև արևադարձային տաք ու խոնավ գոտիներում այն չի աճում։ Լայնորեն տարածված է Եվրոպայի միջին, բարեխառն գոտիներում, Միջին Ասիայում, Կովկասում, Հայաստանի բոլոր գոտիներում։ Արոտներից ու մարգագետիններից բացի աղբոտում է նաև հացաբույսերի ու միամյա խոտաբույսերի ցանքերը[1]։