Երնջակ դաշտային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երնջակ դաշնային
Երնջակ դաշնային
Երնջակ դաշնային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ցեղ Երջնակ (Eryngium)
Տեսակ Երնջակ դաշնային (E. campestre)
Միջազգային անվանում
Eryngium campestre

Երինջնակ դաշտային, նեխուրազգիների ընտանիքին պատկանող բազմամյա, երկշաքիլավոր մոլախոտ, որը տիպիկ բարեխառն գոտու բույս է։ Նրա ծաղկակիցները փշապատ են։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատն առացքային է, ժապավենաձև, խորը գնացող։ Արմատավզիկից սովորաբար առաջանում է զարգացած, հաստ ցողունը, որը ճյուղավորում է վերին կեսից։ Ցողունն ուղղականգուն է, ողորկ, հասնում է մինչև 70 սմ բարձրության։ Ինչպես ցողունն, այնպես էլ ամբողջ բույսն ունի կանաչաարծաթավուն երանգավորում։ Տերևները եռաբաժան են, սուր, փշաձև կտրտված, կոթունավոր, կոշտ։ Ծաղիկը գնդաձև է՝ սպիտակավուն պսակաթերթերով, պտուղը՝ ձվաձև։ 1000 սերմը կշռում է 2 գրամ։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսը կարող է տարածվել ու բազմանալ ինչպես այս, այնպես էլ ամբողջ բույսի կամ նրա մի մասի կոտրվել-գլորվելու և վեգետատիվ ճանապարհով՝ հսկայական վնաս հասցնելով հատկապես բնական խոտհարքներին, արոտներին ու մարգագետիններին, ինչպես նաև մշակաբույսերի ցանքերին ու տնկարկներին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծայր հյուսիսում, ինչպես նաև արևադարձային տաք ու խոնավ գոտիներում այն չի աճում։ Լայնորեն տարածված է Եվրոպայի միջին, բարեխառն գոտիներում, Միջին Ասիայում, Կովկասում, Հայաստանի բոլոր գոտիներում։ Արոտներից ու մարգագետիններից բացի աղբոտում է նաև հացաբույսերի ու միամյա խոտաբույսերի ցանքերը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռ․Ս․Կարապետյան, Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1980