Երեխաները և Հոլոքոստը
Հոլոքոստի ընթացքում մահացել է մոտ 1.5 միլիոն երեխա, որից 1.2 միլիոնը` հրեա երեխաներ[1]։
Երեխաներից շատերը տեղահանվել են պատերազմի ընթացքում և հալածվել։ Զոհերի թիվն ստույգ հնարավոր չէ հաստատել, քանի որ մարդիկ ամբողջ ընտանիքով էին ոչնչացվում, իսկ համակենտրոնացման ճամբար ուղարկել են նրանց, ովքեր կարող էին օգտագործվել որպես աշխատուժ։ Երեխաների սպանությունը Հոլոքոստի պատմության ամենաողբերգական էջերից է։ Բազմաթիվ վկայություններ, հուշագրություններ ու հետազոտություններ ցույց են տվել, որ հենց սկզբից էլ ֆաշիստների վարած քաղաքականությունն ունեցել է մատաղ սերնդի, հատկապես հրեա ժողովրդի ոչնչացման միտումներ[2]։
«Վտանգավոր» խմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆաշիստները երեխաներին ընդգրկում էին «վտանգավոր» կամ «անցանկալի» խմբերում՝ ելնելով նրանց գաղափարական հայացքներից։ Նրանց գործողությունները ուղղված էին ոչ միայն հրեա, այլև գնչու ու մտավոր և ֆիզիկական արատներ ունեցող երեխաների դեմ[3]։ Երեխաներին թունավորում էին շմոլ գազով, մի մասը սովամահ էր լինում, մյուսններին էլ ներարկում էին ֆենոլ։ Ոչ պաշտոնական տվյալներով[4] Գերմանիայում առնվազն սպանվել է հաշմանդամություն ունեցող 5000 երեխա, վերջին տվյալներով դրանց թիվը ավելի շատ է[5]։ Հաշմանդամություն ունեցող երեխաներ սպանվել են նաև ԽՍՀՄ-ի օկուպացված տարածքներում։
Փրկության հնարավորություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր երեխաներին սովորաբար տանում էին ճամաբարներ` գազով սպանելու, կամ պարզապես կրակում էին՝ փորձելով լիովին լուծել հրեաներին ոչնչացնելու հարցը։ 13-18 տարեկան հրեա դեռահասների շրջանում ողջ մնալու հնարավորություններն ավելի շատ էին, քանի որ նրանք ունակ էին աշխատել։ Փրկված երեխաների թիվը համեմատաբար փոքր էր։ Ոմանք էլ կարողացել էին ողջ մնալ հենց համակենտրոնացման ճամբարում։ Հազվադեպ դեպքեր են եղել, որ նրանք կարողացել են թաքնվել կամ իրենց երեխաներին հանձնել ոչ հրեա ընտանքիների։ Այնուամենայնիվ դրանք եզակի դեպքեր են, որոնք չեն կարողացել փոխել իրավիճակը։
Մահվան պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեխաները մահացել են հետևյալ պատճառներով[6]։
- երեխաներ, որոնք միանգամից սպանվել են` ժամանելով ճամաբար,
- երեխաներ, որոնք ոչնչացվել են մինչև լույս աշխարհ գալը,
- 12 տարեկանից մեծ երեխանները հաճախ օգտագործվել են որպես բանվորներ, աշխատել են խոհանոցում, մաքրել են զինանոցը և հիվանդանալու կամ վատ զգալու դեպքում դատապարտվել են մահավան։ Բացի դա, այդ երեխաները ծառայել են նաև որպես բժշկական փորձերի սուբյեկտներ։
- Երեխաներ, որոնք զոհվել են «հակապարտիզանական» գործողությունների ժամանակ։
Գետտո
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետտոներում (առանձնացված թաղեր), որոնք գերմանացիներն ստեղծել էին պատերազմի սկզբում լեհական քաղաքներում (Վարշավա, Լոձ) հրեա երեխաները մահացել են սովից և պատշաճ հագուստի ու կացարանի բացակայությունից։ Գերմանական իշխանությունները անտարբեր էին այս զանգավածային սպանություններին, քանի որ նրանք գետտոների երեխաներին համարում էին «անօգուտ սպառողներ»։ Գերմանացիները միտումնավոր սահմանափակում էին ուտելիքը։ Գետտոներում երեխաները առաջին հերթին ոչնչացվել են այն պատճառով, որ որպես կանոն նրանք անաշխատունակ էին։ Ընդհանուր առմամբ գերմանական իշխանությունը նպատակ ուներ ոչնչացնել երեխաներին, ապա նոր տարեցներին և հաշմանդամներին[7]։ Երեխանները, որոնք ընդունակ էին աշխատել, կատարում էին չափազանց դժվար ու անհնարին թվացող աշխատանք։
Բժշկական փորձարկումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեխաները ենթարկվել են բազմաթիվ բժշկական փորձերի, հատկապես Օսվենցիմում, որտեղ ակտիվորեն աշխատում էր Ժոզեֆ Մենգելեն։ Նրանց, որոնց հետազոտում էր Մենգելը, լավ կերակրում էին և պահում ավելի հարմար պայմաններում[8]։ Այն երեխաների համար, որոնք ենթարկվել էին փորձերի, բացվել էր մանկապարտեզ[9]։ Բժիշկը անձամբ էր պատասխանատու անհայտ թվով ներարկումների, ծեծի ու ցավոտ փորձերի հետևանքով մահացած երեխաների համար[10]։ Մենգելի որդին ասել է, որ հայրը հետագայում երբեք չապաշխարեց իր կատարած հանցագործությունները։
Նախկին բանտարկյալներից մեկն պատմել է. «Նա այնքան բարի էր երեխաների հանդեպ, որ նրանք սկսեցին սիրել նրան, տալիս էր նրանց շաքարավազ, մտածում նրանց առօրյա կյանքի մասին, իսկ հետո կարող էր կանգնել դիակիզարանի կողքին` իմանալով, որ վաղը կամ կես ժամ անց ինքը այդտեղ կբերի երեխաներին»[11]։
Իր բժշկական փորձարկումների համար Մենգելը առանձանահատուկ տեղ էր հատկացնում երկվորյակ երեխաներին։ Նրանք ամեն շաբաթ ենթարկվում էին ստուգումների։ Մենգելի իրականացված փորձարկումները երկվորյակների վրա ներառում էին ավելորդ վերջույթների անդամահատելը, երկվորյակներից մեկին միտումնավոր տիֆով կամ այլ հիվանդություններով վարակելը, արյան փոխներարկումը մեկ երկվորյակից մյուսին։ Զոհերի մի մասը մահանում էին այդ ընթացակարգի ընթացքում։ Այդ փոձերից հետո, սովորաբար երկվորյակներին սպանում էին[12]։ Նիսլին հիշում է, թե ինչպես է Մենգելը անձամբ մի գիշերվա մեջ սպանել 14 երկվորյակ` նրանց սրտում ներարկումներ անելով[13]։ Եթե երկվորյակներից մեկը մահանում էր, Մենգելը սպանում էի նաև մյուսին, համեմատական դիահերձում կատարելու համար։
Մենգելը փորձարկումներ էր կատարել աչքերի գույնը փոխելու համար և քիմիական նյութեր ներարկել մարդկանց աչքերի մեջ։ Նա սպանել էր մարդկանց, հեռացրել աչքը և Բեռլինում ուղարկել ուսումնասիրությունների[14]։ Մենգելը փնտրում էր հղի կանանց, որպեսզի մինչև գազով խեղդելը, կատարի որոշակի փորձարկումներ[15]։ Վկաներից մեկը պատմում է, թե ինչպես է Մենգելը կարել երկու երկվորյակների, որպեսզի ստանա սիամական երկվորյակներ։ Անասելի տառապանքներից հետո երեխաները մահացել են փտախտից։
Ապրելու միջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ երեխաներ կարողացան ողջ մնալ։ Ոմանց օգնեց ստորգետնյա դիմադրության մասնակցությունը։ Նրանցից ոմանք բաժանվեցին իրնեց ծնողներից ու հարազատներից։ 1938-1939 թվականներին Kindertransport-ը շուրջ 10.000 հրեա երեխաների (առանց ծնողների) ուղարկեց Մեծ Բրիտանիա։
Ֆրանսիայում բազմաթիվ կաթոլիկ հոգևորականներ թաքցրին հրեա երեխաների։
Որոշ ոչ հրեաներ իրենց մոտ գաղտնի պահում էին հրեա երեխաների։
Հայտնի օրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աննա Ֆրանկի օրագիրը. ներկայացնում է մի աղջկա կյանք, ով գաղտնի իր ընտանիքի հետ բնակվում է Ամստերդամում։
- Իսահակ Ռուդաշևսկու օրագիրը. Իսահակը նկարագրում է այն խառնաշփոթը, որը եղել էր Վիլնո գետտոյի բնակիչների մոտ, 1943 թվականի սեպտեմբերին լուծարման ժամանակ։ Նրան նույն պես աքսորել էին մյուս գետտոյի բնակիչների հետ։
- Տամարա Լազարսոնի օրագիրը. Տամարան նկարագրել է հրեա ժողովրդի ոնչնացման ու ձուլման գործընթացը
- Դինա Հելգի օրագիրը պատմում է ֆաշիստական ռեժիմի վերջին օրերի մասին, այն գրվել է 1943 թվականին։ Հայտնաբերվել է 2004 թվականի հոկտեմբերի 19-ին։
Հոլոքոստը վերապրածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆաշիստական Գերմանիայի կապիտուլյացիայից հետո սկսվեց տեղահանվածների և անհայտ կորածների որոնումը ողջ Եվրոպայում։ Որպես զանգվածային արտագաղթ, նրանք հաստատվել են Պաղեստինի հրեական տարածքներում և 1948-ին մեծ դեր խաղացել Իսրայելի ստեղծման գործում[16][17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Общая информация сайта «Яд-ва Шем»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Энциклопедия Холокоста
- ↑ CHILDREN DURING THE HOLOCAUST
- ↑ Алексеев Н. С. F. Kaul. Nazimordaktion, T. 4. Ein Bericht uber die erste industrimabig durchfuhrte Mordaktion des Naziregimes. Berlin. VEB Verlag Volk und Gesundheit, 1973. :(Рецензия) Արխիվացված 2009-01-08 Wayback Machine / Н. С. Алексеев // Правоведение. — 1977. — № 1. — С. 122—124
- ↑ Зорин Н. А. Психиатрия нацистской Германии // Дневник психиатра. — 2015. — № 1. — С. 5—7.
- ↑ «Дети во время Холокоста». Энциклопедия Холокоста. Мемориальный музей Холокоста. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Doin' it for the kids!». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Nyiszli, 2011, էջ 57
- ↑ Kubica, 1998, էջեր 320–321
- ↑ Lifton, 2000, էջ 341
- ↑ Lifton, 2000, էջ 337
- ↑ Lifton, 2000, էջ 351
- ↑ Lifton, 2000, էջ 257
- ↑ Lifton, 2000, էջ 362
- ↑ Brozan, 1982
- ↑ Dalia Ofer, Holocaust Survivors as Immigrants: The Case of Israel and the Cyprus Detainees
- ↑ Shivat Tzion- The Return to Zion Արխիվացված 2002-08-19 Wayback Machine
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Алексеев Н. С. F. Kaul. Nazimordaktion, T. 4. Ein Bericht uber die erste industrimabig durchfuhrte Mordaktion des Naziregimes. Berlin. VEB Verlag Volk und Gesundheit, 1973. :(Рецензия) / Н. С. Алексеев // Правоведение. — 1977. — № 1. — С. 122—124
- Хандорф Г. Убийства под знаком эвтаназии при нацистском режиме // Новости медицины и фармации. — 2010. — № 329.
- Зорин Н. А. Психиатрия нацистской Германии // Дневник психиатра. — 2015. — № 1. — С. 5—7.
- Robert Jay Lifton. The Nazi Doctors: Medical Killing and the Psychology of Genocide. — Basic Books, 2000. — 561 p. — ISBN 9780465049059
- Aderet, Ofer (2011 թ․ հուլիսի 22). «Ultra-Orthodox man buys diaries of Nazi doctor Mengele for $245,000». Haaretz. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
- Allison, Kirk C. (2011). «Eugenics, race hygiene, and the Holocaust: Antecedents and consolidations». In Friedman, Jonathan C (ed.). Routledge History of the Holocaust. Milton Park; New York: Taylor & Francis. էջեր 45–58. ISBN 978-0-415-77956-2.
- Astor, Gerald (1985). Last Nazi: Life and Times of Dr Joseph Mengele. New York: Donald I. Fine. ISBN 0-917657-46-2.
- Blumenthal, Ralph (1985 թ․ հուլիսի 22). «Scientists Decide Brazil Skeleton Is Josef Mengele». The New York Times. Arthur Ochs Sulzberger, Jr. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
- Brozan, Nadine (1982). «Out of Death, a Zest for Life». The New York Times.
- Evans, Richard J. (2008). The Third Reich at War. New York: Penguin. ISBN 978-0-14-311671-4.
- Hier, Marvin (2010). «Wiesenthal Center Praises Acquisition of Mengele's Diary». Simpn Wiesenthal Center. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
- Kershaw, Ian (2008). Hitler: A Biography. New York: W. W. Norton & Company. ISBN 978-0-393-06757-6.
- Kubica, Helena (1998) [1994]. «The Crimes of Josef Mengele». In Gutman, Yisrael; Berenbaum, Michael (eds.). Anatomy of the Auschwitz Death Camp. Bloomington, Indiana: Indiana University Press. էջեր 317–337. ISBN 978-0-253-20884-2.
- Lagnado, Lucette Matalon; Dekel, Sheila Cohn (1991). Children of the Flames: Dr Josef Mengele and the Untold Story of the Twins of Auschwitz. New York: William Morrow. ISBN 0-688-09695-6.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Levy, Alan (2006) [1993]. Nazi Hunter: The Wiesenthal File (Revised 2002 ed.). London: Constable & Robinson. ISBN 978-1-84119-607-7.
- Lifton, Robert Jay (1985 թ․ հուլիսի 21). «What Made This Man? Mengele». The New York Times. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
- Lifton, Robert Jay (1986). The Nazi Doctors: Medical Killing and the Psychology of Genocide. New York: Basic Books. ISBN 978-0-465-04905-9.
- Longerich, Peter (2010). Holocaust: The Nazi Persecution and Murder of the Jews. Oxford; New York: Oxford University Press. ISBN 978-0-19-280436-5.
- Mozes-Kor, Eva (1992). «Mengele Twins and Human Experimentation: A Personal Account». In Annas, George J.; Grodin, Michael A. (eds.). The Nazi Doctors and the Nuremberg Code: Human Rights in Human Experimentation. New York: Oxford University Press. էջեր 53–59. ISBN 978-0-19-510106-5.
- Nash, Nathaniel C. (1992 թ․ փետրվարի 11). «Mengele an Abortionist, Argentine Files Suggest». The New York Times. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
- Nyiszli, Miklós (2011) [1960]. Auschwitz: A Doctor's Eyewitness Account. New York: Arcade Publishing. ISBN 978-1-61145-011-8.
- Oster, Marcy (2010 թ․ փետրվարի 3). «Survivor's grandson buys Mengele diary». Jewish Telegraphic Agency. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
- Piper, Franciszek (1998) [1994]. «Gas Chambers and Crematoria». In Gutman, Yisrael; Berenbaum, Michael (eds.). Anatomy of the Auschwitz Death Camp. Bloomington, Indiana: Indiana University Press. էջեր 157–182. ISBN 978-0-253-20884-2.
- Posner, Gerald L.; Ware, John (1986). Mengele: The Complete Story. New York: McGraw-Hill. ISBN 0-07-050598-5.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Rees, Laurence (2005). Auschwitz: A New History. New York: Public Affairs. ISBN 1-58648-303-X.
- Saad, Rana (2005 թ․ ապրիլի 1). «Discovery, development, and current applications of DNA identity testing». Baylor University Medical Center Proceedings. 18 (2): 130–133. PMC 1200713. PMID 16200161.
- Segev, Tom (2010). Simon Wiesenthal: The Life and Legends. New York: Doubleday. ISBN 978-0-385-51946-5.
- Simons, Marlise (1988 թ․ մարտի 17). «Remains of Mengele Rest Uneasily in Brazil». The New York Times. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
- Steinbacher, Sybille (2005) [2004]. Auschwitz: A History. Munich: Verlag C. H. Beck. ISBN 0-06-082581-2.
- «The Album». United States Holocaust Memorial Museum. 2007. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
- Turner, Adrian (2003 թ․ հունիսի 14). «Gregory Peck: Elder statesman of the screen who stood for nobility, honour and decency». The Independent. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
- Walters, Guy (2009). Hunting Evil: The Nazi War Criminals Who Escaped and the Quest to Bring Them to Justice. New York: Broadway Books. ISBN 978-0-7679-2873-1.
- Weindling, Paul (2002). «The Ethical Legacy of Nazi Medical War Crimes: Origins, Human Experiments, and International Justice». In Burley, Justine; Harris, John (eds.). A Companion to Genethics. Blackwell Companions to Philosophy. Malden, MA; Oxford: Blackwell. էջեր 53–69. doi:10.1002/9780470756423.ch5. ISBN 0-631-20698-1.
- Zentner, Christian; Bedürftig, Friedemann (1991). The Encyclopedia of the Third Reich. New York: Macmillan. ISBN 0-02-897502-2.