Եվգենի Նայեր
Եվգենի Նայեր | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | շախմատիստ |
Evgeniy Najer Վիքիպահեստում |
Եվգենի Նայեր (ռուս.՝ Евгений Наер, հունիսի 22, 1977, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս շախմատիստ, գրոսմայստեր (1999)։ Մոսկվայի կրկնակի չեմպիոն (1998, 2003)[1]։
Շախմատային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվգենի Նայերը շախմատ խաղալ սովորել է 5 տարեկանում հայրիկից։
Եղել է «Էտյուդ» շախմատային դպրոցի շրջանավարտ (Մոսկվա), որտեղ 1988-1994 թվականներին սովորել է «Էտյուդի» հիմնադիր Ալեքսանդր Պետրովիչ Բոդիսկոյի մոտ (1932-1994)[2]։ Բոդիսկոյի մահից հետո շարունակել է կանոնավոր կերպով աշխատել «Էտյուդ» դպրոցի գլխավոր մարզիչ, միջազգային վարպետ Մաքսիմ Լեոնիդովիչ Օրլինկովի հետ[3]։
1991 թվականի հունիսին (Լուգանսկ), խաղալով առաջին խաղատախտակի վրա թիվ 962 դպրոցի թիմի կազմում (Մոսկվա), նա հաղթել է պիոներական ջոկատների «Սպիտակ նավակ» վերջին համամիութենական առաջնությունում[4][5]։
Մինչև 16 տարեկան տղաների Ռուսաստանի չեմպիոն (Վոլգոգրադ, 1993 թվական)[3]։
Մինչև 18 տարեկան տղաների Ռուսաստանի չեմպիոն (Մոսկվայի մարզ, Կոլոնտաևո, 1994 թվական)[3]։
Մինչև 20 տարեկան տղաների Ռուսաստանի չեմպիոն (Մոսկվայի մարզ, Կոլոնտաևո, 1997 թվական)[3]։
1996 թվականին հաղթել է Պարդուբիցեում մրցաշարում, իսկ 1998 թվականին կրկնել է հաջողությունը[4]։
Եվրոպայի չեմպիոն (2015)[6]։ 2016 թվականին հաղթել է Աերոֆլոտ Օփեն մրցաշարում և արդյունքում առաջին անգամ ստացել է Դորտմունդի մրցաշարին մասնակցելու հրավեր[7]։
2016 թվականի սեպտեմբերին ստացել է ՇՄՖ-ի ավագ մարզչի կոչում[8]։
Նայերը դուրս է մնաց շախմատի աշխարհի 2017 թվականի գավաթի խաղարկության չորրորդ տուրում՝ պարտվելով Ռիխարդ Ռապորտին։ Չնայած պարտությանը, նա կարողացել է հաղթել ֆավորիտներից մեկին՝ Ֆաբիանո Կարուանային, որը մրցաշարի ժամանակ ուներ 2807 վարկանիշ։
Ռուսաստանի շախմատի կանանց օլիմպիական հավաքականի մարզչական շտաբի անդամ է 2012 թվականից։ Ալեքսանդրա Գորյաչկինայի՝ թիմում ընդգրկվելուց հետո (2017 թվականին), նա անձամբ աշխատում է նրա հետ։ 2020 թվականին շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Ցզյու Վենցզյունի (Չինաստան) և Ալեքսանդրա Գորյաչկինայի (Ռուսաստանի Դաշնություն) մրցախաղում նա ռուսաստանցի հավակնորդի մարտավկան էր[9][10]։
2013 թվականից նա պարբերաբար խորհրդակցում է «Էտյուդ» շախմատի դպրոցի ուժեղագույն սաներին[3]։
Եվգենի Նայերն այժմ ապրում է Յարոսլավլի մարզի Ռիբինսկ քաղաքում և սիրում է թենիս։ Մասնակցել է քաղաքային տարբեր մրցաշարերի և ստացել է մրցանակներ։ Նա նաև հեշտությամբ յուրացրել է գոլֆը և երբեք առիթը բաց չի թողնում մրցելու։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Глуховский М. (2003 թ․ մայիսի 15). «Евгений Наер во второй раз взял Москву». Советский спорт. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Статья «Основатель шахматной школы» Արխիվացված 2016-03-14 Wayback Machine на официальном сайте шахматной школы «Этюд».
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Раздел «Летопись» Արխիվացված 2021-11-18 Wayback Machine на официальном сайте шахматной школы «Этюд»
- ↑ 4,0 4,1 Статья «Евгений Наер» Արխիվացված 2021-11-18 Wayback Machine (22 июня 2021) на официальном сайте ФШР.
- ↑ Статья «Нелинейный мат и другие приключения Юрика» Արխիվացված 2021-11-18 Wayback Machine (6 июля 2015) на официальном сайте ФШР.
- ↑ «European Individual Chess Championship 2015». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Пора замахнуться на Дортмунд!». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ Новые звания российских шахматистов Արխիվացված 2016-12-30 Wayback Machine // Официальный сайт ФШР, 20 сентября 2016
- ↑ «Новостной сайт sports.ru». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Статья «Шанхай — Владивосток» Արխիվացված 2021-11-18 Wayback Machine (19 января 2020) на официальном сайте ФШР.