Ալեքսանդրա Գորյաչկինա
| Ալեքսանդրա Գորյաչկինա | |
|---|---|
| Պետություն(ներ) | |
| Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 28, 1998 (27 տարեկան) |
| Ծննդավայր | Օրսկ, Օրենբուրգի մարզ, Ռուսաստան |
| Կոչում | կանանց գրոսմայստեր[1], կանանց միջազգային վարպետ, գրոսմայստեր և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ |
| Ներկայիս վարկանիշ | 2545 |
| ՖԻԴԵ համար | 4147103 |
| 365chess | Aleksandra_Goryachkina |
| Chesstempo համար | 76522 |
| ICCF համար | 76522 |
| Մասնակցել է | Կանանց շախմատային օլիմպիադա 2016 և Կանանց շախմատային օլիմպիադա 2018 |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ալեքսանդրա Յուրիևնա[3] Գորյաչկինա (սեպտեմբերի 28, 1998, Օրսկ, Օրենբուրգի մարզ, Ռուսաստան), ռուս շախմատիստուհի, գրոսմայստեր կանանց շրջանում (2012)[4], գրոսմայստեր (2018): Ռուսաստանի գավաթի երկակի հաղթող (2012, 2015): 2015 և 2017 թվականների՝ Ռուսաստանի չեմպիոնուհի[5]։ Այժմ բնակվում է Սալեխարդում։
2019 թվականի հունիսի 14-ին Ալեքսանդրա Գորյաչկինան նախատեսված ժամկետից շուտ հաղթել է Շախմատի հավակնորդուհիների մրցաշարը՝ դրա ավարտից երկու փուլ առաջ 2,5 միավորով առաջ անցնելով իրեն հաջորդող շախմատիստուհուց[6]։
Մարզական ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 10 տարեկանների (2008), մինչև 14 տարեկանների (2011), մինչև 18 տարեկանների (2012)[7] և մինչև 20 տարեկանների (2013 և 2014 թվականներ)[8] աշխարհի չեմպիոնուհի, մինչև 12 տարեկանների շրջանում բրոնզե մեդալակիր (2009): Մինչև 12 տարեկանների (2010), մինչև 14 տարեկանների (2011) և մինչև 18 տարեկանների (2012)[9] Եվրոպայի չեմպիոնուհի, մինչև 12 տարեկանների արծաթե մեդալակիր (2009): 2011 թվականին հաղթել է Լյուդմիլա Ռուդենկոյի հուշամրցաշարում[10]։ Ռուսաստանի մինչև 20 տարեկան աղջիկների շրջանում անցկացված մրցաշարի չեմպիոնուհի (2012): Կանանց թիմային մրցաշարի արծաթե մրցանակակիր (2015): Շախմատի Եվրոպայի կանանց թիմային պայքարի հաղթող՝ Ռուսաստանի հավաքականի կազմում (2015): 2012 թվականին՝ 13 տարեկան հասակում, դարձել է ամենաերիտասարդ գրոսմայստերը կանանց շրջանում՝ Հոու Յիֆանից հետո ցույց տալով երկրորդ արդյունքը պատմության մեջ[11]։ 2017 թվականին Ռիգայում անցկացվող Շախմատի Եվրոպայի չեմպիոնատում նվաճել է արծաթ[12]։
2017 թվականին Խանտի-Մանսիյսկում անցկացված աշխարհի առաջնության թիմային պայքարում դարձել է չեմպիոն։ Եվրոպայի թիմային պայքարի հաղթող (2017)[13]՝ հանդես գալով Ռուսաստանի հավաքականում։
2017 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում հաղթել է Ռուսաստանի չեմպիոնատի սուպերֆինալը՝ թայ-բրեյքում պարտության մատնելով Նատալյա Պոգոնինային և այդպիսով դառնալով երկակի չեմպիոնուհի՝ Ռուսաստանի կանանց շրջանում։
2018 թվականի փետրվարին՝ «Աերոֆլոտ օփեն» մրցաշարում, լրացրեց միջազգային գրոսմայստերի երրորդ նորման[14][15]։
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ FIDE Ratings and Statistics
- 1 2 Энциклопедия ТАСС (ռուս.)
- ↑ «Ямал» (ЯНАО)
- ↑ «Title Applications (WGM): Горячкина, Александра». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Из Сибири с золотом.
- ↑ «Александра Горячкина досрочно выиграла турнир претенденток». РШФ. 14 июня 2019. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «14-летняя Александра Горячкина стала чемпионкой мира в категории «до 18»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Александра Горячкина стала чемпионкой России по шахматам 2015 года». Sport.ru. 2015 թ․ օգոստոսի 20.
- ↑ http://www.eycc2012.eu/information/news/press-news-3
- ↑ Aleksandra Goryachkina Superior in the Lyudmila Rudenko Memorial | Chessdom
- ↑ «13-летняя Александра Горячкина стала гроссмейстером; в мировой истории это второй рекорд после Хоу Ифань | chess-news.ru». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
- ↑ ChessPro. Чемпионат Европы среди женщин, 11-й тур
- ↑ «Результаты командного чемпионата Европы среди женщин 2017г».
- ↑ «Certificate of Title Result» (PDF).
- ↑ «Александра Горячкина станет самым юным международным мужским гроссмейстером». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
- ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Գորյաչկինա» հոդվածին։ |
| ||||||
- Սեպտեմբերի 28 ծնունդներ
- 1998 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռուսաստանում ծնվածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Շախմատիստներ այբբենական կարգով
- Շախմատի աշխարհի չեմպիոնուհիներ
- Շախմատի գրոսմայստերներ