Եվա Զասիմաուսկայտե
Եվա Զասիմաուսկայտե | |
---|---|
Բնօրինակ անուն | լիտ.՝ Ieva Zasimauskaitė-Kiltinavičienė |
Ծնվել է | հուլիսի 2, 1993 (31 տարեկան) Կաունաս, Լիտվա |
Երկիր | Լիտվա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Ieva Zasimauskaitė Վիքիպահեստում |
Եվա Զասիմաուսկայտե-Կիլտինավիչենե [1] (լիտ.՝ Ieva Zasimauskaitė-Kiltinavičienė, հուլիսի 2, 1993, Կաունաս, Լիտվա), լիտվացի երգչուհի, որը «When We’re Old» երգով Լիտվան ներկայացրել է Լիսաբոնում կայացած «Եվրատեսիլ 2018» մրցույթում, և որով մրցույթի եզրափակչում գրավել է 12-րդ տեղը։ Ավելի վաղ Եվան չորս անգամ մասնակցել է Եվրատեսիլի Լիտվայի ազգային ընտրությանը (2013, 2014, 2016, 2017)[1], իսկ 2012 թվականին մասնակցել է «Ձայն» նախագծին և հասել է մինչև սուպերեզրափակիչ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվա Զասիմաուսկայտեն ծնվել և մեծացել է Կաունասում բժիշկների ընտանիքում։ Նրա հայրը հետաքրքրված էր երաժշտությամբ, նվագում է կիթառ։ Երբ Եվան 7 տարեկան էր, ծնողները նրան ուղարկել են երաժշտական դպրոց սովորելու, որն ավարտել ու մասնագիտացել է 8 տարի անց «էստրադային երգեցողություն» որակավորմամբ։ Ըստ Եվայի՝ սկզբում նրան չեն ցանկացել ընդունել դպրոց և ասել են, որ նա չունի ձայնային տվյալներ։ Ուսումնառության ընթացքում նա երգել է և դաշնամուր նվագել Linksmasis do անսամբլում։
2012 թվականին Եվան ավարտել է Մեծ Վիտովտի համալսարանը և 2015 թվականին ստացել է Վիլնյուսի Իրավունքի և բիզնեսի դպրոցի բակալավրի աստիճան[2]։ 2014 թվականին նա Եվրամիության ուսանողների փոխանակման ծրագրով մի կիսամյակ սովորել է Բարսելոնայում։
Երաժշտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]16 տարեկանում Եվան հանդես է եկել Կաունասի TV3 հեռուստաալիքի «Երգչախմբերի պատերազմ» նախագծում[1][3]։ Այն բանից հետո, երբ երգչախումբը հաղթել է հեռուստանախագծում, Եվան երեք տարի հանդես է եկել դրա կազմում՝ հյուրախաղերով հանդես գալով Լիտվայում։ 2011 թվականին Եվան սկսել է համագործակցել «N.E.O.» տղաների խմբի առաջատար Tautkus-ի հետ։
Մասնակցություն «Ձայն»-ին և մենակատար երաժշտական գործունեության սկզբին
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Եվան մասնակցել է «Ձայն» ծրագրի լիտվական տարբերակին[1], որտեղ հասել է մինչև սուպերեզրափակիչ և Դիմա Բիլանի հետ զուգերգով կատարել է «Never Let You Go» երգը[4], որով Դիման երկրորդ տեղն է զբաղեցրել «Եվրատեսիլ 2006»-ում։
«Ձայն»-ին մասնակցելուց հետո Եվան սկսել է մենակատարի գործունեությունը և գրել է իր առաջին՝ «Pasiilgau» երգը («Ես կարոտում են քեզ»)։ 2013, 2014, 2016 և 2017 թվականներին Եվան մասնակցել է «Եվրատեսիլ»-ի ազգային ընտրությանը (2013 թվականին Գաբրիելիուս Վագելիսի հետ դուետով, ապա՝ որպես մենակատար)[5]։ Նա եզրափակիչ հասել է միայն 2016 թվականին և ի վերջո գրավել է 4-րդ տեղը։
Մասնակցություն Եվրատեսիլ 2018-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի մարտի 12-ին Եվան հաղթել է ազգային Eurovizijos Atranka 2018 մրցույթում, որը հեռարձակվել է Լիտվայի ազգային ռադիոյի և հեռուստատեսության կողմից։ Նրա հետ եզրափակչում հաղթանակի համար մրցել են հինգ կատարողներ՝ Մոնիկա Մարիա («The Truth» ստեղծագործությամբ), Կոտրինա Յոձյավիչյուտե («That Girl»), The Roop («Yes, I Do» երգով), Պաուլա («123») և Յուրգիս Բրուզգա («4Love»: Հաղթողը ընտրվել է հանձնաժողովի և հանդիսատեսի գնահատմամբ[6]։ Եվայի գլխավոր մրցակցի՝ Յուրգիս Բրուզգայի (որը ազգային ընտրությանը զբաղեցրել էր 2-րդ տեղը) կինը ավելի ուշ Լիսաբոնում հանդես է եկել որպես Եվայի բեք վոկալիստ[7]։
Եվա Զասիմաուսկայտեն ելույթ է ունեցել Լիսաբոնի Եվրատեսիլ 2018 մրցույթում մայիսի 8-ին կայացած առաջին կիսաեզրափակչի ժամանակ։ Լիտվան, մայիսի 12-ին հասնելով եզրափակիչ, գրավել է 9-րդ տեղը[6]։ Առաջին կիսաեզրափակչից հետո Եվան բուքմեյքերների առաջատարների ցանկում էր. նախապես կանխատեսել էին, որ նա եզրափակչում կլինի 5-րդ տեղում[8], իսկ եզրափակչի օրը՝ 3-րդը։ Մինչև կիսաեզրափակիչը նա գրավել է 22-րդ տեղը, այսինքն՝ բուքմեյքերները կարծում էին, որ նա չի անցնի եզրափակիչ[8]։ Հանդիսատեսի քվեարկության արդյունքների համաձայն Եվան 10-րդ տեղն էր զբաղեցրել՝ ստանալով 12 միավոր (ամենաբարձր հնարավոր գնահատականը) Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Նորվեգիայից, Լատվիայից և Էստոնիայից։ Հանձնաժողովի քվեարկության արդյունքներով 12 միավոր շնորհել է միայն միայն մեկ երկիր՝ Խորվաթիան։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվան ապրում է Կաունասում։ Նա ունի 1989 թվականին ծնված մեծ եղբայր։
Եվան ամուսնացել է Մարիուս Կիլտինավիչուսի հետ (ծնվել է 1982 թվականին), որը եղել է Լիտվայի տղամարդկանց բասկետբոլի թիմի մարզիչը և «N.E.O.» խմբի նախկին անդամը[1]։ Ավելի վաղ Մարիուսն աշխատել է «Սպարտակ Պրիմորյե» բասկետբոլի ակումբում՝ որպես մարզիչ։ Եվան և Մարիուսը սկսել են հանդիպել 2010 թվականին, իսկ 2015 թվականի հունիսին ամուսնացել են Կաունասի Սբ․ Միքայել կաթոլիկ տաճարում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Roy Knoops (2018 թ․ մարտի 12). «Lithuania: Ieva Zasimauskaitė releases the official music video of When We're Old». Esctoday.com. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
- ↑ «PO VESTUVIŲ - ILGAI LAUKTA NAUJIENA IEVAI ZASIMAUSKAITEI». MIESTE.lt. 2015 թ․ հունիսի 12. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
- ↑ [Dainininkė I. Zasimauskaitė vyro kritikos vis dar neišmoko priimti ramiai Skaitykite daugiau: https://www.delfi.lt/veidai/zmones/dainininke-i-zasimauskaite-vyro-kritikos-vis-dar-neismoko-priimti-ramiai.d?id=70878338 «Dainininkė I. Zasimauskaitė vyro kritikos vis dar neišmoko priimti ramiai»]. DELFI. 3 апреля 2016. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «Dima Bilan & Leva Zasimauskaitė - Never Let You Go». YouTube. 2 мая 2012. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «ESC 2018: Get to Know.... IEVA ZASIMAUSKAITĖ from LITHUANIA». Eurovision Song Contest 2018. 2018 թ․ մարտի 12. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
- ↑ 6,0 6,1 Кристина Поците (12 марта 2018). «На «Евровидении» Литву представит Ева Засимаускайте». DELFI. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Eurovision Press Conference with Ieva Zasimauskaite». YouTube. 2018 թ․ մայիսի 3. Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.
- ↑ 8,0 8,1 : Արդյունքում Եվան եզրափակչում գրավել է 12-րդ տեղը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Евы Засимаускайте Ֆեյսբուքում
- Ева Засимаускайте Ինստագրամում
- Документальный фильм о Еве Засимаукайте
- Дима Билан и Ева Засимаускайте исполняют песню «Never Let You Go» на литовском «Голосе» (2012)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվա Զասիմաուսկայտե» հոդվածին։ |
|