Եղևնի արևելյան
Եղևնի արևելյան | |
Եղևնի արևելյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Դաս | Pinopsida |
Կարգ | Ասեղնատերևավորներ (Pinales) |
Ընտանիք | Սոճազգիներ (Pinaceae) |
Ենթաընտանիք | Piceoideae |
Ցեղ | Եղևնի (Picea) |
Վերնատեսակ | 'Picea' |
Տեսակ | Եղևնի արևելյան (P. orientalis) |
Միջազգային անվանում | |
Picea orientalis | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Եղևնի արևելյան (լատին․՝ Picea orientalis), սոճազգիների ընտանիքի, եղևնի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշտադալար, խոշոր ծառեր են՝ 35-45 մ բարձրությամբ և մինչև 2,0 մ բնի տրամագծով։ Ավելի դանդաղ է աճում, քան սովորական եղևնին։ Փշատերևները կարճ են, 4-10 մմ երկարությամբ, կոպիտ, մուգ կանաչ, փայլուն, չորսանկյունանի։ Կոները իլիկագլանաձև են, 5-10 սմ երկարությամբ և մինչև 2,0 սմ հաստությամբ, բաց գորշավուն։ Ապրում է մինչև 400 տարի։ Հայրենիքը Հարավային Կովկասի արևմտյան շրջաններն են։ Տարածման արեալը համընկնում է կովկասյան եղևինի արեալին, հասնելով ծովի մակերևույթից մինչև 1350-2100 մ բարձրության։Պահանջկոտ չէ աճման պայմանների նկատմամբ, սակայն բավականին խոնավասեր է։ Հատկապես զգայուն է օդի հարաբերական խոնավության պակասության նկատմամբ։ Այս հանգամանքի շնորհիվ Արարատյան դաշտում աճը խիստ ճնշված է և, բացի այդ, խիստ վնասվում է խերմեսից։ Ցուրտ ձմռան դեպքում փշատերևները վնասվածքներ են ստանում։ Աճը խիստ դանդաղ է, 15-16 տարեկանում հազիվ հասնում է 1,0-1,2 մ բարձրության։ Ընթացիկ աճը հազիվ կազմում է 15,0 սմ։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցրտադիմացկուն է, պահանջում է ոռոգում։ Պիտանի չէ Արարատյան դաշտի և ցամաքային կլիմա ունեցող այլ շրջանների կանաչապատման համար։ Սահմանափակ քանակությամբ կարելի է օգտագործել ճայկական ՍՍՃ-ի անտառային գոտու բնակավայրերի կանաչապատման համար։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չափազանց դեկորատիվ և շատ գեղեցիկ ծառատեսակ է։ Կարելի է օգտագործել որպես սոլիտեր և խմբերով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 43։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղևնի արևելյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղևնի արևելյան» հոդվածին։ |
|