Եկատերինա Ադուշկինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինա Ադուշկինա
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 18, 2003(2003-10-18) (20 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունվիդեո բլոգեր, յություբեր, երգչուհի և պարուհի
Պարգևներ և
մրցանակներ
Gold Play Button և Silver Play Button
 Katya Adushkina Վիքիպահեստում

Եկատերինա Ռոմանովա Ադուշկինա (հոկտեմբերի 18, 2003(2003-10-18), Մոսկվա, Ռուսաստան), ռուս վիդեոբլոգեր, YouTube վիդեոհոսթինգի ռուսալեզու հատվածի ամենահայտնի բլոգերներից մեկը[1][2][3][4][5][6][7][8]։

2017 թվականին «Մանուկների ձայնը» նախագծի մասնակիցների հետ շփման արդյունքում սկսել է հետաքրքրվել երգով և մինչև այժմ ունի մի քանի թողարկած սինգլ[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադուշկինան ծնվել է Մոսկվայում[10] 2003 թվականի հոկտեմբերի 18-ին[1][9][11]։ Հաճախում է Ալլա Դուխովայի «Todes» բալետի դպրոց-ստուդիա[4][8][10][12]։

10 տարեկանից սկսել է վիդեոբլոգ վարել։ KatyaAdushkina ալիքը YouTube-ում գրանցված է 2013 թվականի մարտի 16-ին, երբ Կատյան 9,5 տարեկան էր[10][13]։

2016 թվականի սեպտեմբերին «Kids FM» ռադիոկայանում սկսել է վարել սեփական հաղորդումը, որը կոչվում էր «LIKE Adushkina»[11][14]: Այս ռադիոկայանի աջակցությամբ «Մանուկների Ձայնը» մրցույթի մասնակից Դաշա Շերբակովայի հետ ձայնագրել է «Улететь» երգը[14] (տեսահոլովակը թողարկվել է նոյեմբերի 3-ին)[15] և նկարահանվել է (նույնպես Դաշա Շերբակովայի հետ) Fruit-tella կոնֆետի գովազդում[10]։

2017 թվականի փետրվարին «Teens Awards 2017» մրցանակաբաշխության ժամանակ (Իգոր Կրուտոյի հանրահայտ երաժշտության ակադեմիայի և «Russian Music Box» հեռուստաալիքի նախագիծը) «Տարվա բլոգեր» անվանակարգում ստացել է «Տարվա աղջիկ» մրցանակը[4][12][16]։

2018 թվականին մարտի 22-ին թողարկվել է Կատյայի առաջին սինգլը՝ «Лимонад» անվանումով[17]։ Այս երգի տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել է մարտի 30-ին և առաջին երկու շաբաթվա ընթացքում հավաքել 6 միլիոն դիտում[18]։

2018 թվականի մարտի վերջին Կատյան ստացել է «Nickelodeon Kids 'Choice Award» մրցանակ «Ռուս հանդիսատեսի սիրելի ինտերնետ աստղ» անվանակարգում[18]։

ANIVAR-ի (Անի Վարդանյանի) և Նիկիտա Մարոզովի հետ թողարկել է «Всё моё» երգը՝ Beeline ապրանքանիշի «EVERYONE!» սակագնային գծի աջակցման համար։ Տեսահոլովակը թողարկվել է 2018 թվականի մայիսի 30-ին[19][20]։

2018 թվականի հուլիսի 16-ին Կատյայի ալիքում թողարկվել է տեսահոլովակ «Зажигай» երգի հիման վրա[21], իսկ օգոստոսի 9-ին՝ «Beauty Bomb» երգի հիման վրա[22]։

Այն բանից հետո, երբ Կատյան ձայնագրեց երեք երգ՝ «Лимонад», «Жги-зажигай» և «Beauty bomb», նրա հետևորդների թիվը զգալիորեն աճեց։ Կատյայի PR-տնօրեն Կիրիլ Դիդենոկն առաջարկել ընդլայնել գործունեության շրջանակը և սկսել երգել։ Երիտասարդ աստղի հետ այժմ աշխատում է երկու տասնյակ մարդ։ Այդ մասին Հինգերորդ ալիքին պատմել է երիտասարդ աստղի մայրը։

- Իրականում մենք շատ էինք վախենում մտնել երգի ոլորտ, քանի որ Կատյան առաջին հերթին պարուհի է։ Կատյան ևս շատ էր վախենում։ Բայց ինչ-որ պահի PR-ի տնօրենը պնդեց և ասաց. «Աղջիկներ, եկեք պարզապես փորձենք»։ Մենք ասացինք՝ «Լավ»։ Եվ արդյունքում ստեղծվեց «Лимонад»-ը, որը դարձավ նախորդ ամռան հիթը։ Եվ մենք որոշեցինք գնալ առաջ, զարգանալ այս ոլորտում[23]։

2017 թվականի հունվարի դրությամբ Կատյան YouTube-ում ուներ շուրջ 900 հազար հետևորդ և 50 միլիոն դիտում[10], սեպտեմբերին՝ ավելի քան 1 միլիոն 200 հազար հետևորդ[24], իսկ 2018 թվականի մարտին՝ 2 միլիոն[5][25], իսկ դեկտեմբերին՝ արդեն 3,5 միլիոն հետևորդ[12][23]։

2018 թվականի հոկտեմբերին Կատյան հայտնվել է «Elle Girl» ամսագրի շապիկին[12], իսկ դեկտեմբերին՝ թողարկել «НГ» ամանորյա երգը[9][26]։

Ալիքի թեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

YouTube-ում Կատյայի տեսանյութերի թեմատիկան բազմազան է՝ տարատեսակ ուրախ տեսանյութեր[27], վլոգներ իր առօրյա կյանքի մասին[24], պարեր[27], քաղցրավենիք, դիմահարդարում, նվերներ, գնումներ, չելենջներ, ճանապարհորդություն[8]։

Երիտասարդ beauty-բլոգերը նկարահանում է տեսանյութեր այն մասին, թե ինչպես հոգ տանել դեմքի մասին, և ինչպես կատարել նորաձև դիմահարդարում 10 րոպեում։ Շատ բրենդներ իրենց դիմահարդարման միջոցների գովազդը վստահում են Կատյային։ Նա նաև ցուցադրում է տարբեր ապրանքներ և մրցույթներ կազմակերպում իր հետևորդների շրջանում[12]։

Հաճախ է հոլովակներ նկարահում իր ընկերուհու՝ Վարվարա Ստեֆանովայի հետ[8]։

Ալիքի աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր տեսահոլովակների մոնտաժով Կատյա Ադուշկինան անձամբ է զբաղվում՝ մեկ տեսահոլովակի վրա միջինում ծախսելով վեց ժամ[23]։ Աղջկա մայրն ասում է․

Սկզբում Կատյան լաց էր լինում բացասական մեկնաբանությունների պատճառով, բայց հիմա աղջիկը բնական է արձագանքում բոլոր գնահատականներին։ Մարզերից շատ երեխաներ մեկնաբանություններում գրում են, որ նրա մոտ ամեն ինչ ստացվել է, քանի որ ունի հարուստ ծնողներ, շատ հնարավորություններ և այլն։ Իրականում ամեն ինչ սկսվել է սովորական հեռախոսից, սովորական տիկնիկներից, և ոչ մի ֆինանսական ազդեցություն չի եղել խթանման, սարքավորումների, միջոցառումների վրա։ Նա նստել է իր սենյակում, բացել տիկնիկները, որոնք բոլորն ունեն, և պարզապես քայլ առ քայլ գնացել դեպի իր նպատակը։ Առաջինը հազար հետևորդն էր։ Դա շատ դժվար էր, շատ երկար։ Առաջին նպատակն իրականացած էր։ Հաջորդ նպատակը միլիոնն էր, ապա՝ 10 միլիոնը[23]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին որոշ ժամանակ հանդիպում էր վիդիոբլոգեր Նիկիտա Զլատոուստի հետ[9]։ Նույն տարվա աշնանը նրանք բաժանվել են։

Ներկայումս հանդիպում է Սեմյոն Կիմի հետ[28], որի հետ հարաբերությունները երկար ժամանակ թաքցրել է[29]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Շքերթներ Ալբոմ Նշումներ
ԱՊՀ
TopHit
Top
Radio &
YouTube
Hits

[30]
TopHit
Top
YouTube
Hits

[30]
Zvooq.
online

[31]
2018 «Лимонад» 246 37 թվային սինգլ[17]
«Всё моё» (ANIVAR, Կատյա Ադուշկինա և Նիկիտա Մորոզով) թվային սինգլ[32]
«Зажигай!» 156 թվային սւնգլ[33]
«Beauty Bomb» 218 47 թվային սինգլ[34]
«НГ» 8 թվային սինգլ[35]
2019 «Одна» .АНДО թվային սինգլ[36]
«Огонь»
«Смотри в глаза»
«Мой бой»
«Экзамен»
«Каждый день»

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք Ծան.
2017 «Տարվա աղջիկ» («Девичник Teens Awards 2017» մրցանակաբաշխության շրջանակներում) Տարվա բլոգեր Հաղթանակ [16]
2018 Nickelodeon Kids’ Choice Awards Ռուս հանդիսատեսի սիրելի ինտերնետ-աստղ Առաջադրված [37]
«Дай пять!» Սիրված բլոգեր Հաղթանակ [38]
2019 Nickelodeon Kids’ Choice Awards Սիրված ռուսական երաժշտական բլոգեր Հաղթանակ [39]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Катя Адушкина (2018 թ․ հոկտեմբերի 18). «Катя Адушкина on Instagram: «Вот и наступило это долгожданное 18-е число, а это значит, что сегодня мне исполняется 15»». Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  2. «Катя Адушкина – биография, ...». Узнай всё. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
    «Катя Адушкина – биография». 24СМИ. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  3. «Cамые запоминающиеся моменты 2018 года: поющие блогеры». MTV Russia. 2018. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  4. 4,0 4,1 4,2 «10 юных блогеров, которые зарабатывают больше своих родителей». Mail Леди. 2018 թ․ մայիսի 14. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  5. 5,0 5,1 «Самые популярные дети-блоггеры на YouTube». Музыка Первого. 2018 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  6. «ТОП-5 самых популярных блоггеров подростков». 2018 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  7. al/54640-russkiy-youtube-v-2018-godu-kakie-kanaly-stali-populyarnymi «Русский YouTube в 2018 году. Какие каналы стали популярными?». Соцсети на vc.ru. 2018 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Екатерина Адушкина». РИАБ - рейтинг блогеров | Топ блогеров ютуба, тренды ютуба, рейтинг политиков (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Катя Адушкина спела про НГ: кто она и почему популярна». uaportal.com (ռուսերեն). 2018 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 «Биография Кати Адушкиной, одного из самых молодых и успешных видеблогеров». FB.ru (ռուսերեն). 2017 թ․ հունվարի 22. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  11. 11,0 11,1 «Кастинг видеоблогеров на МУЗ-ТВ - Анкета Катя Адушкина». МУЗ-ТВ. 2016. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 «Как дети-блогеры из русского YouTube зарабатывают недетские миллионы». Женский журнал Woman.ru. 2018 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  13. «Katya Adushkina - YouTube». Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  14. 14,0 14,1 «Катя Адушкина». RADIOKIDSFM. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  15. «Катя Адушкина & Даша Щербакова - Улететь (клип) - YouTube». 2016 թ․ նոյեմբերի 3.
  16. 16,0 16,1 «Девичник Teens Awards 2017». Академия популярной музыки Игоря Крутого. 2017 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  17. 17,0 17,1 «‎Песня «Лимонад» (Катя Адушкина) в Apple Music». Apple Music. 2018 թ․ մարտի 23. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  18. 18,0 18,1 ««#KidsParty Лимонад» с Катей Адушкиной – грандиозное шоу для подростков от 9 до 16 лет!». 2018 թ․ մայիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  19. «Популярные блогеры – Катя Адушкина, Никита Морозов и Ани Варданян сняли клип про тарифы «Билайн»». ProReklamu.com (ռուսերեն). 2018 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  20. «ANIVAR, Катя Адушкина и Никита Морозов - ВСЁ МОЁ - Премьера Клипа - YouTube». 2018 թ․ մայիսի 30. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  21. «Катя Адушкина - ЗАЖИГАЙ! - YouTube». 2018 թ․ հուլիսի 16. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  22. «Катя Адушкина - Beauty Bomb КЛИП - YouTube». 2018 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  23. 23,0 23,1 23,2 23,3 «Путь от кукол к сцене. Интервью звезды соцсетей Кати Адушкиной и ее мамы». Пятый канал (ռուսերեն). 2018 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  24. 24,0 24,1 «Конкурс: Школа видеоблогеров — на телеканале Карусель». Телеканал Карусель (ռուսերեն). 2017 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  25. «Дети в интернете: они еще и зарабатывают! Доброе утро. Фрагмент выпуска от 01.06.2018». Первый канал. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  26. «Хит за хитом! Блогер Катя Адушкина порадовала поклонников новогодним треком». Пятый канал (ռուսերեն). 2018 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  27. 27,0 27,1 «Юные миллионеры: Сколько зарабатывают блогеры в Инстаграм?». NaRabotuOnline.ru (ռուսերեն). 2017 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  28. https://tricolortvmag.ru/article/music/2019-02-14-lav-dey-na-kanale-muzyka-pervogo/
  29. Регина Тодоренко (2019 թ․ ապրիլի 26). «Катя Адушкина - не ходит в школу, гонорары, переезд в США». Пятница с Региной. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
  30. 30,0 30,1 Треки, чарты:
    «Катя Адушкина - Лимонад». TopHit — страница трека. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
    «Катя Адушкина - Зажигай!». TopHit — страница трека. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
    «Катя Адушкина - Beauty Bomb». TopHit — страница трека. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  31. «Чарты, рейтинги, хит-парады». 2018 թ․ դեկտեմբերի 27. «
    Zvooq.online 25 декабря2018 (10.00) ТОП-20
    8 Катя Адушкина НГ»
    {{cite web}}: Unknown parameter |oublisher= ignored (օգնություն)
  32. «‎‎Альбом «Всё Моё - Single» (ANIVAR, Катя Адушкина & Никита Морозов) в Apple Music». Apple Music. 2018 թ․ մայիսի 19. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  33. «‎Песня «ЗАЖИГАЙ!» (Катя Адушкина) в Apple Music». Apple Music. 2018 թ․ հուլիսի 10. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  34. «‎Песня «Beauty Bomb» (Катя Адушкина) в Apple Music». Apple Music. 2018 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  35. «‎Альбом «НГ - Single» (Катя Адушкина) в Apple Music». Apple Music. 2018 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  36. «Миниальбом '.АНДО' (Катя Адушкина)». itunes.apple.com. Apple Music. 19 апреля 2019 года.
  37. «Kids Choice Awards 2018 объявили номинантов». InterMedia. 2018 թ․ փետրվարի 26. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
    «Ольга Бузова номинирована на премию Kids' Choice Awards 2018». Cosmopolitan. 2018 թ․ փետրվարի 27. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
    «Глобальные и локальные номинации: канал Nickelodeon раскрыл героев премии Kids' Choice Awards 2018». Tricolor TV Magazine. 2018 թ․ փետրվարի 27. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
    «Номинанты премии Kids Choice Awards 2018». ElleGirl. 2017 թ․ փետրվարի 27. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
    «Премия Kids' Choice Awards 2018: список номинантов». Glamour.ru. 2018 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
    «Не пропустите на Nickelodeon: сегодня покажут победителей премии Kids' Choice Awards 2018». Tricolor TV Magazine. 2018 թ․ փետրվարի 27. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
    «Nickelodeon KСА: кто из российских исполнителей получил заветные статуэтки?». ElleGirl. 2018 թ․ մարտի 30. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
    «Объявлены победители Nickelodeon Kids' Choice Awards 2018». 2018. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  38. «Алла Пугачева и Максим Галкин стали детскими кумирами». InterMedia. 2018 թ․ մայիսի 7. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Ադուշկինա» հոդվածին։