Ելիզավետա Դանիացի (1524-1586)
Ելիզավետա Դանիացի | |
Մասնագիտություն՝ | ազնվական |
---|---|
Ծննդյան օր | հոկտեմբերի 14, 1524[1][2] |
Ծննդավայր | Դանիա |
Վախճանի օր | հոկտեմբերի 15, 1586[1][2] (62 տարեկան) |
Վախճանի վայր | Gedser, Գուլբորգսուն, Զելանդիա տարածաշրջան, Դանիա |
Թաղված | Güstrow Cathedral |
Դինաստիա | Օլդենբուրգներ |
Քաղաքացիություն | Նորվեգիա, Դանիա և Գերմանիա |
Հայր | Ֆրեդերիկ I |
Մայր | Սոֆյա Պոմերանիացի |
Ամուսին | Ulrich, Duke of Mecklenburg? և Magnus III, Duke of Mecklenburg? |
Զավակներ | Sophie of Mecklenburg-Güstrow? |
Ելիզավետա Դանիացի (դան․՝ Elisabeth af Danmark, հոկտեմբերի 14, 1524[1][2], Դանիա - հոկտեմբերի 15, 1586[1][2], Gedser, Գուլբորգսուն, Զելանդիա տարածաշրջան, Դանիա), Օլդենբուրգների արքայատոհմի արքայադուստր է, առաջին ամուսնությունում ամուսնացած է եղել Մագնուս III Մեկլենբուրգ-Շվերինսկացու հետ, իսկ երկրորդում Ուլրիխ III Մեկլենբուրգ-Գյուստրովացու հետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելիզավետան Դանիա և Նորվեգիայի թագավոր Ֆրեդերիկ I-ի և նրա երկրորդ կին Սոֆիա Պոմերանցու ավագ դուստրն էր[3]։ Նա մեծացել է իր խորթ եղբայր Քրիստիան III-ի արքունիքում։ Ժամանակակիցները նրան նկարագրում էին, որպես արտասովոր գեղեցկուհի։ Անգլիացի դեսպանորդ Ռոբերտ Բարնսը իր զեկույցներում նշում էր, որ դեռևս երբեք չի տեսել առավել գեղեցիկ և բարեկիրթ օրիորդի[4]։
1542 թվականին նա նշանադրվեց Մեկլենբուրգ-Շվերինիայի դուքս Մագնուս III-ի հետ, իսկ 1543 թվականի օգոստոսի 26-ին Քիլում տեղի ունեցավ նրանց ամուսնությունը։ Ամուսնության ընթացքում նրանք երեխաներ չունեցան, իսկ իննը տարի անց Ելիզավետան այրի դարձավ և 1551 թվականի վերադարձավ Դանիա։ 1556 թվականի փետրվարի 14-ին նա կրկին ամուսնացավ, այս անգամ Ուլրիխ III-ի հետ, որը նրա մահացած ամուսնու հորաքրոջ որդին էր։ Այս ամուսնությունը երջանիկ դուրս եկավ, և արդեն 1557 թվականին Ելիզավետան լույս աշխարհ բերեց իր միակ երեխային՝ դուստր Սոֆիային, որը հետագայում դարձավ Դանիայի և Նորվեգիայի թագավոր Ֆրեդերիկ II-ի կինը։
Ելիզավետան իր կյանքի ամբողջ ընթացքում պահպանում էր կապը ընտանիքի և դանիական արքունիքի հետ, պարբերաբար այցելեով իր հարս Դորոթեա Սաքսեն-Լաուենբուրգացուն։ Երբ նրա դուստր Սոֆիան ամուսնացավ հորեղբոր որդու Ֆրեդերիկի հետ, նրա այցերը Դանիա հաճախակի դարձան։ Ելիզավետայի աջակցությամբ վերականգնվեցին Գյուստրով և Դոբերան քաղաքների եկեղեցիները, ինչպես նաև նա մենաստանները, դպրոցները և հիվանադանոցներն էր հովանավորում[4]։ Ելիզավետան մահացավ 1586 թվականի, երբ վերադառնում էր Դանիա կատարած իր այցից։ Նրան տեղափոխեցին Մեկլենբուրգ և թաղեցին Գյուստրովի տաճարում։ Մի քանի տարի անց նրա երկրորդ ամուսինը թաղվեց նրա հարևանությամբ[4]։
Ժառանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելիզավետայի թոռնուհի Աննա Դանիացին ամուսնացավ Անգլիայի թագավոր Հակոբ I-ի հետ։ Եվ այսպիսով, Բրիտանիայի յուրաքանչյուր միապետ նրա անուղղակի հետնորդն է, այդ թվում այժմյա թագուհի Եղիսաբեթ II-րդը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dansk Biografisk Lexikon (դան.)
- ↑ «Elizabeth Oldenburg, Princess of Denmark» (անգլերեն). thepeerage.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Elisabeth, Hertuginde af Meklenborg» (դանիերեն). runeberg.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Elisabeth, Hertuginde av Meklenborg. In: Dansk biografisk leksikon. Vol. 4, pp. 497f. (digitalised)