Դորոթեա Սաքսեն-Լաուենբուրգացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դորոթեա Սաքսեն-Լաուենբուրգացի
Dronning-Dorothea.jpg
 
Մասնագիտություն՝ noble
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հուլիսի 9, 1511[1]
Ծննդավայր Լաուենբուրգ, Herzogtum Lauenburg, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա
Վախճանի օր հոկտեմբերի 7, 1571 (60 տարեկանում)
Վախճանի վայր Sønderborg Castle, Սյոներբորգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա, Դանիա
Գերեզման Roskilde Cathedral
Թաղված Roskilde Cathedral
Դինաստիա House of Ascania
Քաղաքացիություն Նորվեգիա, Flag of Denmark.svg Դանիա և Գերմանիա
Հայր Magnus I, Duke of Saxe-Lauenburg
Մայր Catherine of Brunswick-Wolfenbüttel, Duchess of Saxe-Lauenburg
Ամուսին Christian III of Denmark
Զավակներ John II, Anne of Denmark, Electress of Saxony, Frederick II of Denmark, Magnus, Duke of Holstein և Դորոթեա Դանիացի

Դորոթեա Սաքսեն-Լաուենբուրգացի (գերմ.՝ Dorothea von Sachsen-Lauenburg, դան․՝ Dorothea af Sachsen-Lauenburg, հուլիսի 9, 1511[1], Լաուենբուրգ, Herzogtum Lauenburg, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա - հոկտեմբերի 7, 1571, Sønderborg Castle, Սյոներբորգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա, Դանիա), Դանիայի և Նորվեգիայի թագավոր Քրիստաին III-ի կինն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորոթեան Մագնուս I Սաքսեն-Լաուենբուրգայի դքսի և Եկատերիան Բրաունշվայգ-Վոլֆենբյութացու ավագ դուստն էր։ Նրա քույր Եկատերինան շվեդական թագավոր Գուստավ I-ի կինն էր։

1525 թվականի հոկտեմբերի 29-ին Դորոթեան և Քրիստիանը ամուսնացան։ Այս ամուսնությունը տեղի ունեցավ նրա կամքին հակառակ։ Քրիստիանի կրոնական հայացքներով հանգում էր լյութերականությանը, և բացի այդ, ամուսինների հարաբերությունները լարված էին թագավոր Ֆրեդերիկ I-ի հետ։ Վերջինիս մահից հետո 1533 թվականին թագավորությունում բռնկվեց քաղաքացիական պատերազմ, որը հայտնի է Կոմսկան գժտություն անվամբ։ Այն ավարտվեց Քրիստաին III-ի հաղթանակով, և 1537 թվականին տեղի ունեցավ թագավորի և թագուհու պաշտոնական թագադրումը։

Դորոթեան հետաքրքրվում էր քաղաքականությամբ, չնայած անհայտ է մնում, թե որքան ազդեցիկ էր նրա՝ պետական պաշտոններին նշանակելիս, ինչպես նաև պաշտոնաթող անելը, անցնում էր նրա մասնակցությամբ։ Այնուամենայնիվ, նրան թագավորական խորհրդում տեղ չէր հատկացվել։ 1559 թվականին այրի դառնալով, նա տեղափոխվեց Կոլլինգ։

Տարին մեկ անգամ նա կանոնավոր հաճախում էր իր երեխաներին։ Չնայած նրան, որ նրանք արդեն մեծ էին և իրենց ընտանիքներն էին կազմել, Դորոթեան հատկացնում էր ուշադրություն և չափից ավելի հոգ էր տանում։ Նա հաճախ պաշտպանում էր իր երեխաներին իրենց ավագ եղբայր Ֆրեդերիկ II-ից։ Հավանաբար նա մասնակիցն էր այն բանում, որ թագավորը ուշ ամուսնացավ։ Նա դեմ էր, որպեսզի Ֆրեդերիկը ամուսնանա իր վաղեմի սիրուհի՝ Աննա Հարդենբերգի հետ։

Դեռևս թագավորի հետ ամուսնության ժամանակ Դորոթեան հետաքրքրվում էր նրա խորթ եղբայր Շլեզվիգ-Հոլշտայն-Հադերսլավիայի դուքս Հանսով, և ամուսնու մահից հետո 1559 թվականին ցանկանում էր ամուսնանալ նրա հետ։ Ֆրեդերիկ II-րդը դեմ արտահայտվեց այս ամուսնությանը, և նրան աջակցեց հոգևորականությունը, սակայն թագուհին չէր թողնում իր փորձերը, հասնել իր նպատակին։ Սա պատճառ հանդիսացավ, որ մոր և որդու միջև առաջացավ գժտություն, չնայած նրանք նախկինում էլ այնքան մոտ չեն եղել։ Հարաբերությունները ավելի վատացան Շվեդիայի հետ 1563-70-ական թվականների պատերազմի ժամանակ, քանի որ թագուհին հավակնություն չէր տալիս այդ պատերազմի մեջ մտնել։ Երբ 1567 թվականին Ֆրեդերիկը հայտնաբերեց, որ մայրը վարում էր բանակցություններ, որպեսզի իր կրտսեր որդուն Մագնուսին ամուսնացնի շվեդական արքայադստեր հետ, նա մոր քայլերը համարեց պետական դավաճանությանը հավասարազոր գործողություններ։ Դորոթեան աքսորվեց Սյոներբորգյան ամրոց, որտեղ էլ մնաց մինչև իր կյանքի ավարտը։

Դորոթեա թագուհին թաղված է իր ամուսին Քրիստիան III-ի հարևանությամբ Ռոսկիլլե տաճարում։

Զավակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]