Ելենա Տեր-Ավագյան
Appearance
Ելենա Տեր-Ավագյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7, 1936 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հոկտեմբերի 28, 2014 (78 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Ելենա Վահագնի Տեր-Ավագյան (ապրիլի 7, 1936, Երևան - հոկտեմբերի 28, 2014), հայ գեղանկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1956 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1963 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը՝ Արա Բեքարյանի արվեստանոցը։ 1970 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1991 թվականից դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Գործերը գտնվում են մասնավոր հավաքածուներում, Հայաստանի[1], ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի պատկերասրահներում[2]։ 1964 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Ստեղծել է մի շարք բնանկարներ ու դիմանկարներ[3]։
Մահացել է 2014 թվականին Երևանում։
Ստեղագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործերից են՝
- «Անուշ»
- «Մայրություն»
- «Կապուտակ Սևան»
- «Հռիփսիմե տաճարը»
- «Շիրակի հարթավայրը»
Դիմանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի դիմանկարը»
- «Հարություն Փափազյանի դիմանկարը»
- «Վ. Կլիբերնի դիմանկարը»
- «Վ. Գորովիցի դիմանկարը»
- «Դիրիժոր Ե. Մրավինսկու դիմանկարը»
- «Կիթառահար Պակա դե Լուսիայի դիմանկարը»
- «Թավջութակահար Ս. Բագրատունու դիմանկարը»
- «Հայաստանի ժողովրդական արտիստը» միջազգային մրցույթի քառակի դափնեկիր, վիրտուոզ ջութակահար Ռուբեն Ահարոնյան», 1997, ՀԱՊ
- «ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ջութակահար Ռուբեն Ահարոնյանի դիմանկարը (1986-87-2002)», ՀԱՊ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Ելենա Տեր-Ավագյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
Կատեգորիաներ:
- Ապրիլի 7 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 28 մահեր
- 2014 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ գեղանկարիչներ
- Հայ նկարչուհիներ