Ելենա Տեր-Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Տեր-Ավագյան
Ծնվել էապրիլի 7, 1936(1936-04-07)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհոկտեմբերի 28, 2014(2014-10-28) (78 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Ելենա Վահագնի Տեր-Ավագյան (ապրիլի 7, 1936, Երևան - հոկտեմբերի 28, 2014), հայ գեղանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1963 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը՝ Արա Բեքարյանի արվեստանոցը։ 1970 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1991 թվականից դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Գործերը գտնվում են մասնավոր հավաքածուներում, Հայաստանի[1], ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի պատկերասրահներում[2]։ 1964 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Ստեղծել է մի շարք բնանկարներ ու դիմանկարներ[3]։

Մահացել է 2014 թվականին Երևանում։

Ստեղագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործերից են՝

  • «Անուշ»
  • «Մայրություն»
  • «Կապուտակ Սևան»
  • «Հռիփսիմե տաճարը»
  • «Շիրակի հարթավայրը»

Դիմանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի դիմանկարը»
  • «Հարություն Փափազյանի դիմանկարը»
  • «Վ. Կլիբերնի դիմանկարը»
  • «Վ. Գորովիցի դիմանկարը»
  • «Դիրիժոր Ե. Մրավինսկու դիմանկարը»
  • «Կիթառահար Պակա դե Լուսիայի դիմանկարը»
  • «Թավջութակահար Ս. Բագրատունու դիմանկարը»
  • «Հայաստանի ժողովրդական արտիստը» միջազգային մրցույթի քառակի դափնեկիր, վիրտուոզ ջութակահար Ռուբեն Ահարոնյան», 1997, ՀԱՊ
  • «ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ջութակահար Ռուբեն Ահարոնյանի դիմանկարը (1986-87-2002)», ՀԱՊ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
  2. Ելենա Տեր-Ավագյանի կենսագրությունը avproduction.a կայքում(չաշխատող հղում)
  3. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան