Jump to content

Եզակի թիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եզակի թիվ, գոյականի թիվն է, որը ցույց է տալիս մեկ առարկա, օրինակ՝ ծով, աստղ, երազ։

Գոյականի թիվ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյականի թիվը ցույց է տալիս առարկաների քանակ։ Գոյականներն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, օրինակ՝ գիրք, աթոռ, գրիչ, գետ։

Անեզական գոյականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան գոյականներ, որոնք չունեն եզակի թիվ․ դրանք միշտ հանդես են գալիս հոգնակի թվով։ Օրինակ՝ Ալպեր, Հիմալայներ, Ֆիլիպիններ, Վարդանանք։

Անեզական են նաև բույսերի, կենդանիների, քիմիական նյութերի դասերն ու կարգերը ցույց տվող գոյականները։ Օրինակ՝ կակտուսազգիներ, սագազգիներ, հոդվածոտանիներ։

Անհոգնական գոյականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան գոյականներ, որոնք չունեն հոգնակի թիվ և հանդես են գալիս եզակի թվով։ Օրինակ՝ գինի, սեր, քամի, ուսանողություն, ոսկեղեն։ Անհոգնական հասարակ գոյականները կարող են գործածվել հոգնակի թվով, եթե՝

  • նշանակում են նյութի տարբեր տեսակներ, ինչպես՝ Ջերմուկի հանքային ջրերը հայտնի են ողջ տարածաշրջանում։
  • երևույթը տևական է, կրկնվում է, կամ բառը նշում է մեծ քանակ, ինչպես՝ Անձրևների պատճառով գետերը վարարել են։

Ամսանունները ևս անհոգնական գոյականներ են[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայոց լեզու 7, էջ 21։ Հ.Բարսեղյան, Փ.Մեյթիխանյան, Երևան, Աստղիկ գրատուն, 2011 | FlipHTML5». fliphtml5.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]