Jump to content

Եգիպտական բուրգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եգիպտական բուրգեր, անտիկ որմնադիր կառույցներ Եգիպտոսում։ Հայտնի է առնվազն 118 «Եգիպտական» բուրգ[1][2]։ Քուշ թագավորության շրջանում կառուցվել է մոտավորապես 80 բուրգ, որոնք գտնվում են ժամանակակից Սուդանի տարածքում։ Ժամանակակից Եգիպտոսում գտնվող բուրգերի մեծ մասը կառուցվել են Հին և Միջին թագավորությունների շրջանում՝ որպես Փարավոնների և նրանց ամուսինների դամբարան[3][4][5]։

Ամենահին եգիպտական բուգերը գտնվում են Մեմփիս քաղաքի հույսիսարևմուտքում՝ Սակկարայում։ Չնայած Սակկարայում հայտնաբերվել է առնվազն մեկ աստիճանաձև բուրգանման կառույց (Առաջին դինաստիայի ժամանակաշրջանին թվագրվող)՝ Մաստաբա 3808-ը, հնագիտական մնացորդներն ու արձանագրությունները հուշում են, որ այս ժամանակաշրջանին թվագրվող այլ նմանատիպ կառույցներ ևս կարող են լինել[6]։ Հայտնի ամենահին եգիպտական բուրգը Ջոսերի բուրգն է, որը կառուցվել է մոտ մ.թ.ա. 2630-2610 թվականներին՝ Երրորդ դինաստայի ժամանակաշրջանում[7][8]։ Այս բուրգը և դրա շրջակայքի համալիրը, ընդհանուր առմամբ, համարվում են աշխարհի ամենահին մոնումենտալ կառույցները, որոնք կառուցված են ճշգրիտ կտրված որմնաքարից[9]։

Ամենահայտնի եգիպտական բուրգերը գտնվում են Գիզայում՝ Կահիրեի արվարձանում։ Գիզայի բուրգերից որոշները համարվում են երբևէ կառուցված ամենախոշոր կառույցներից[10]։ Քեոփսի բուրգը ամենամեծ եգիպտական բուրգն է և Հին աշխարհի յոթ հրաշալիքներից վերջինն է, որը դեռ գոյություն ունի՝ չնայած մնացած հրաշալիքներից ավելի քան 2000 տարով ավելի հին է[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Slackman, Michael (2008 թ․ նոյեմբերի 17). «In the Shadow of a Long Past, Patiently Awaiting the Future». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.
  2. Mark Lehner (2008). The Complete Pyramids: Solving the Ancient Mysteries. Thames & Hudson. էջ 34. ISBN 978-0-500-28547-3. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  3. «Egypt says has found pyramid built for ancient queen». Reuters. 2008 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. Slackman, Michael (2007 թ․ նոյեմբերի 16). «In the Shadow of a Long Past, Patiently Awaiting the Future». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 17-ին.
  5. Ritter, Michael (2003). «Dating the Pyramids». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 15-ին.
  6. Archaic Egypt, Walter B. Emery, pp. 144–145.
  7. Gardner, Helen (1980) [1926]. De La Croix, Horst; Tansey, Richard G. (eds.). Art through the Ages (7th ed.). New York: Harcourt Brave Jovanovitch. էջ 68. ISBN 0-15-503758-7.
  8. Shaw, Ian, ed. (2000). The Oxford History of Ancient Egypt. Oxford University Press. էջ 480. ISBN 0-19-815034-2.
  9. Lehner, 1997, էջ 84
  10. Watkin, David (2005). A History of Western Architecture (4th ed.). Laurence King Publishing. էջ 14. ISBN 978-1-85669-459-9. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  11. Xu, Bohai (2019 թ․ հունվարի 31). «The Place where Huni probably Buried». SocArXiv. doi:10.31235/osf.io/gnw3k. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգիպտական բուրգեր» հոդվածին։