Ուսեխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եգիպտական Նեֆերուպտահ արքայադստեր ուսեխ-վզնոցը (մ․թ․ա․ 1860-1814 թթ, XII դինաստիա)

Ուսեխ (եգիպ.՝ wsḫ «լայն»)[1] Հին եգիպտական ուլունքագործ լայն վզնոց-օձիք, մի քանի շարանի, ծայրին որևէ խորհրդանիշ-կենդանիով։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում փարավոնները այն նվիրում էին իրենց ենթականերին[2]։ Թագավորության միջին շրջանում այն դարձել է հուղարկավորության մի մաս և զարդարել փարավոնների դագաղները և մումիաները[3]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսեխը սկզբնական շրջանում ընկալվել է որպես ազատության սիմվոլ և զարդարել է աստվածների արձանները[4][5]։ Այդ վզնոցը քրմերը կրել են կրոնական արարողությունների ժամանակ։

Ուսեխը կարող էր նվիրված լիներ նաև Աթում աստծուն, ով, իբր, գրկել է Շու և Թեֆնութ աստվածներին, երբ նրանց կյանք է տվել[6]։ Ենթադրվում է, որ ուսեխ կրելը աստվածահաճո երևույթ էր․ այդ են վկայում այն փաստերը, որ բազմաթիվ մումիաների ձեռքերի վրա փռած է եղել ուսեխ։

Հետագա շրջանում ուսեխ սկսել են կրել նաև փարավոնները, իսկ հետագայում այն դարձել է կանացի արդուզարդի մի մասը[7]։ Սակայն ուսեխ սկսում են պատրաստել ոչ միայն որպես վզնոց, այլ նաև ականջօղեր և մատանիներ[8][9].

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Egypt's Golden Age, the Art of Living in the New Kingdom, 1558-1085 B.C.: Catalogue of the Exhibition. — Museum of Fine Arts, 1982. — С. 234. — 348 с. — ISBN 9780878462070
  2. Ludwig Borchardt Das Grabdenkmal des Königs Sáḥu-re. — Leipzig: Hinrichs, 1913. — Т. 2: Die Wandbilder. (= Ausgrabungen der deutschen Orient-Gesellschaft in Abusir 1902-1908. Bd. 7; Wissenschaftliche Veröffentlichung der Deutschen Orient-Gesellschaft. Bd. 26). — С. 67.
  3. Hans Bonnet Reallexikon der ägyptischen Religionsgeschichte. — Walter de Gruyter, 2010-10-13. — С. 9. — 901 с. — ISBN 9783110827903
  4. Alexandre Moret Le rituel du culte divin journalier en Égypte, d'après les papyrus de Berlin et les textes du temple de Séti 1er, à Abydos (= Annales du Musée Guimet. Bibliothèque d'études. Bd. 14). — Paris: Leroux, 1902. — С. 242.
  5. Ernesto Schiaparelli Il libro dei funerali degli antichi Egiziani. — Rom: Loescher, 1890. — Т. II. — С. 37.
  6. Manfred Lurker Ägis. — Lexikon der Götter und Symbole der Alten Ägypter. Neuausgabe. 3. Auflage. — Frankfurt am Main: Fischer Taschenbuch Verlag, 2008. — С. 38–39. — ISBN 978-3-596-16693-0
  7. Budge, E. A. Wallis Таблица 23 // The mummy. — New York: Causeway Books, [1974]. — 404 с. — ISBN 0883560267
  8. H. Schäfer Таблица 17 №122 // Aegyptische Goldschmiedearbeiten. — Berlin, 1910.
  9. Jean Capart Une liste d'amulettes // Zeitschrift für ägyptische Sprache und Altertumskunde. (ZÄS). — 1908—1909. — № 45. — С. 14–21.