Եգիպտական ավիաուղիների թիվ 990 չվերթ
Եգիպտական ավիաուղիների թիվ 990 չվերթ | |
---|---|
Վթարի ենթարկված օդանավը Դյուսելդորֆում, 1992 թ. | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար |
Թվական | հոկտեմբերի 31, 1999 |
Բնութագրում | Անկում օդային տարածքից |
Վայր | Ատլանտյան օվկիանոս, , ԱՄՆ[1] |
Չվերթ | MS990 |
Թռիչքի վայր | Լոս Անջելեսի միջազգային օդակայան Նյու Յորքի Ջոն Քենեդի միջազգային օդակայան |
Վերջնական կետ | Կահիրեի միջազգային օդակայան |
Զոհվածներ | 217 (բոլորը) |
Վիրավորներ | 0 |
Aviation Safety Network ID | 19991031-0 |
Օդանավ | |
Մոդել | Boeing 767-366ER |
Ավիաընկերություն | EgyptAir |
Ուղևորներ | 203 |
Անձնակազմ | 14 |
Կենդանի մնացած | 0 |
EgyptAir Flight 990 Վիքիպահեստում |
EgyptAir ընկերության թիվ 990 չվերթ` 1999 թ. հոկտեմբերի 31-ին Լոս Անջելեսից Կահիրե MSR990 չվերթն իրականացնող EgyptAir ընկերության Boeing 767-366ER օդանավի վթարը Ատլանտյան օվկիանոսում։
Տեղեկություններ 990 չվերթի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Վթարը տեղի է ունեցել ամերիկյան Նանթաքեթ կղզուց 97 կմ դեպի հարավ։ Հետաքննությունով պարզվել է, որ այն իրականացվել է միտումնավոր` երկրորդ օդաչու Գամիլ էլ-Բաթութիի (անգլերեն` Gameel Al-Batouti) կողմից[2]։
Օդանավը դուրս է եկել Նյու Յորքի Ջոն Քենեդի միջազգային օդակայանից տեղի ժամանակով 01:19-ին (06:19 UTC): Ժամը 01:44-ին օդանավը հավաքել էր 4500 մ բարձրություն, որից հետո սկսել է գահավիժել ցած։ 01:52-ին օդանավն իր բոլոր ուղևորներով մխրճվել է Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Դրանից մի քանի վայրկյան առաջ պոկվել էր ձախ շարժիչը։
Օդանավը
[խմբագրել | խմբագրել կոդը]MSR990 չվերթն այդ օրն իրականացրել է 1989 թ. արտադրության Tuthmosis III անունով և SU-GAP հաշվառման համարով Boeing 767-366ER օդանավը։ Վթարի օրվա դրությամբ իրականացրել էր 7556 թռիչք և ուներ 33219 թռիչքաժամ։
Օդանավի հրամանատարն էր 57 տարեկան Ահմեդ էլ-Հաբաշին, երկրորդ օդաչուն` 36 տարեկան Ադել Անվարը։
Ուղևորները
[խմբագրել | խմբագրել կոդը]Նավում կար յոթ երկրների 203 ուղևոր։ Ուղևորներից միայն 32-ն էին նստել Լոս Անջելեսում, մնացածները՝ Նյու Յորքում։ Ուղևորների մեջ էին ուսումնական վարժանքներից վերադարձող եգիպտացի 32 զինվորական սպա, ինչպես նաև Եգիպտոս մեկնող 54 զբոսաշրջիկների խումբ, հիմնականում՝ տարեցներ։
Երկիր | Ուղևոր |
---|---|
Միացյալ Նահանգներ | 100 |
Եգիպտոս | 75[3] |
Կանադա | 21 |
Սիրիա | 3 |
Սուդան | 2 |
Գերմանիա | 1 |
Զիմբաբվե | 1 |
Ընդամենը | 203[3] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.ntsb.gov/investigations/AccidentReports/Reports/AAB0201.pdf
- ↑ «Report of Investigation of Accident: EgyptAir 990» (PDF). ECAA. June 2001. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
- ↑ 3,0 3,1 Եվս 14 անձնակազմի անդամ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Եգիպտական ավիաուղիների թիվ 990 չվերթ կատեգորիայում։ |
Արտաքին պատկերներ | |
---|---|
Pre-accident photos of SU-GAP from Airliners.net |
- NTSB Final Report
- ATC transmission transcript
- Cockpit voice recorder complete transcript (English) (Arabic)
- Flight data recorder data summary
- NTSB debris image links Structural debris, structural debris, engine debris
- EgyptAir press releases։