Եգիպտական ավիաուղիների թիվ 990 չվերթ
| Եգիպտական ավիաուղիների թիվ 990 չվերթ | |
|---|---|
Վթարի ենթարկված օդանավը Դյուսելդորֆում, 1992 թ. | |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Տեսակ | ավիապատահար |
| Թվական | հոկտեմբերի 31, 1999 |
| Բնութագրում | Անկում օդային տարածքից |
| Վայր | Ատլանտյան օվկիանոս և Նանթաքետ, , |
| Չվերթ | MS990 |
| Թռիչքի վայր | Լոս Անջելեսի միջազգային օդակայան Նյու Յորքի Ջոն Քենեդի միջազգային օդակայան |
| Վերջնական կետ | Կահիրեի միջազգային օդակայան |
| Զոհվածներ | 217 (բոլորը) |
| Վիրավորներ | 0 |
| Aviation Safety Network ID | 19991031-0 |
| Օդանավ | |
| Մոդել | Boeing 767-366ER |
| Ավիաընկերություն | EgyptAir |
| Ուղևորներ | 203 |
| Անձնակազմ | 14 |
| Կենդանի մնացած | 0 |
![]() | |
![]() | |
EgyptAir ընկերության թիվ 990 չվերթ` 1999 թ. հոկտեմբերի 31-ին Լոս Անջելեսից Կահիրե MSR990 չվերթն իրականացնող EgyptAir ընկերության Boeing 767-366ER օդանավի վթարը Ատլանտյան օվկիանոսում։
Տեղեկություններ 990 չվերթի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Վթարը տեղի է ունեցել ամերիկյան Նանթաքեթ կղզուց 97 կմ դեպի հարավ։ Հետաքննությունով պարզվել է, որ այն իրականացվել է միտումնավոր` երկրորդ օդաչու Գամիլ էլ-Բաթութիի (անգլերեն` Gameel Al-Batouti) կողմից[2]։
Օդանավը դուրս է եկել Նյու Յորքի Ջոն Քենեդի միջազգային օդակայանից տեղի ժամանակով 01:19-ին (06:19 UTC): Ժամը 01:44-ին օդանավը հավաքել էր 4500 մ բարձրություն, որից հետո սկսել է գահավիժել ցած։ 01:52-ին օդանավն իր բոլոր ուղևորներով մխրճվել է Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Դրանից մի քանի վայրկյան առաջ պոկվել էր ձախ շարժիչը։
Օդանավը
[խմբագրել | խմբագրել կոդը]MSR990 չվերթն այդ օրն իրականացրել է 1989 թ. արտադրության Tuthmosis III անունով և SU-GAP հաշվառման համարով Boeing 767-366ER օդանավը։ Վթարի օրվա դրությամբ իրականացրել էր 7556 թռիչք և ուներ 33219 թռիչքաժամ։
Օդանավի հրամանատարն էր 57 տարեկան Ահմեդ էլ-Հաբաշին, երկրորդ օդաչուն` 36 տարեկան Ադել Անվարը։
Ուղևորները
[խմբագրել | խմբագրել կոդը]Նավում կար յոթ երկրների 203 ուղևոր։ Ուղևորներից միայն 32-ն էին նստել Լոս Անջելեսում, մնացածները՝ Նյու Յորքում։ Ուղևորների մեջ էին ուսումնական վարժանքներից վերադարձող եգիպտացի 32 զինվորական սպա, ինչպես նաև Եգիպտոս մեկնող 54 զբոսաշրջիկների խումբ, հիմնականում՝ տարեցներ։
| Երկիր | Ուղևոր |
|---|---|
| 100 | |
| 75[3] | |
| 21 | |
| 3 | |
| 2 | |
| 1 | |
| 1 | |
| Ընդամենը | 203[3] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.ntsb.gov/investigations/AccidentReports/Reports/AAB0201.pdf
- ↑ «Report of Investigation of Accident: EgyptAir 990» (PDF). ECAA. 2001 թ․ հունիս. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
- 1 2 Եվս 14 անձնակազմի անդամ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Եգիպտական ավիաուղիների թիվ 990 չվերթ կատեգորիայում։ |
| Pre-accident photos of SU-GAP from Airliners.net | |
- NTSB Final Report
- ATC transmission transcript
- Cockpit voice recorder complete transcript (English) (Arabic)
- Flight data recorder data summary
- NTSB debris image links Structural debris, structural debris, engine debris
- EgyptAir press releases։

